ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վենետիկի հանձնաժողովը եզրակացություններ ունի, որտեղ բացասաբար է անդրադարձել մայրցամաքային պետություններում Գերագույն դատարանի ստեղծմանը. սահմանադրագետ 05/21/2020 21:58 | ԼՐԱՀՈՍ
«Մայրցամաքային իրավական համակարգում ընդհանրապես ընդունված չէ Գերագույն դատարանի մոդելը, այն անգլոսաքսոնական իրավական համակարգի մոդել է: Եթե չեմ սխալվում, անգամ Վենետիկի հանձնաժողովը եզրակացություններ ունի, որտեղ բացասաբար է անդրադարձել մայրցամաքային պետություններում Գերագույն դատարանի ստեղծմանը, օրինակ, Սահմանադրական եւ Վճռաբեկ դատարանների լիազորությունների մեկտեղմանը մեկ մարմնում»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով Գերագույն դատարան ստեղծելու վերաբերյալ քննարկումներին, որոնք ընթանում են Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի շրջանակում:
Սահմանադրագետի խոսքով՝ եթե եվրոպական պետությունների օրինակները, եթե դիտարկենք, նախ՝ պետությունների մեծամասնությունում գործում են առանձին Սահմանադրական դատարաններ եւ երկրորդ, լիազորությունները հստակ տարանջատված են:
«Մայրցամաքային իրավական համակարգերում ՍԴ-ն, որպես առանձին օղակ դատական իշխանության համակարգում տարանջատված է մյուս օղակներից, իսկ օրինակ, անգլոսաքսոնական երկրներից, եթե դիտարկենք, ԱՄՆ-ն, այնտեղ գործում է Գերագույն դատարանը եւ ընդհանրապես, մյուս օղակները ունեն սահմանադրական վերահսկողության լիազորություն: Եթե մենք այդ ուղղությամբ ենք գնում, դա մեր իրավական համակարգի վերափոխում է լիովին նոր համակարգի, ինչը վերլուծության տեղիք է տալու՝ նպատակահարմարության եւ արդյունավետության տեսանկյունից»,-ասաց Գոհար Մելոյանը:
Նշենք, որ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի օրակարգում Գերագույն դատարանի ստեղծման հարցի քննարկումն է, ի թիվս այլ փոփոխությունների: Նախատեսվում է այն ստեղծել ՍԴ-ի եւ Վճռաբեկ դատարանի լիազորությունների միավորման ճանապարհով:
Գոհար Մելոյանի խոսքով, եթե վերլուծենք Հայաստանի սահմանադրական արդարադատությունը, կգանք այն համոզման, որ այն բացասական չի եղել եւ առհասարակ, դատական իշխանության համակարգում չեն եղել այնպիսի թերություններ, որոնք հիմք կտային գնալ համակարգի փոփոխության:
«Ես որպես սահմանադրագետ կարող եմ ասել եւ կարծում եմ, մասնագիտական հանրությունն էլ կկիսի այս կարծիքը, որ բավականին ծանրակշիռ փաստարկներ պետք է բերվեն դատական համակարգն այս ուղղությամբ տանելու համար: Սակայն, նշեմ, որ ամբողջական եզրակացություն անելու համար պետք է ուսումնասիրենք համապատասխան նախագիծը եւ հասկանանք, թե կառույցների ինչպիսի բաշխմամբ են պատկերացնում կամ նախատեսում Գերագույն համակարգի ինստիտուտը, արդյո՞ք պատրաստ են ամբողջ դատական իշխանությունը վերադասավորել եւ գործառույթների բաշխում կատարել եւ մեզ, որպես իրավական համակարգի, կառավարման մոդելով մոտեցնել անգլոսաքսոնական մոդելին: Պետք է հասկանալ. թե արդյունավետության եւ առհասարակ ներդրման հնարավորության տեսանկյունից այն որքանով է կիրառելի»:
Միեւնույն ժամանակ, սահմանադրագետը չի բացառում, որ առաջարկվող մոդելը կարող է կապված լինեն ՍԴ-ի շուրջ ընթացող զարգացումների հետ: «Եթե դուք հիշեք ի սկզբանե այն զարգացումները, որոնք սկսում էին ՍԴ-ի շուրջ, այսպես կոչված արհեստական ճգնաժամն էր օրակարգ բերվում, այդ ժամանակ իշխանական թեւի մի շարք ներկայացուցիչների կողմից հնչեցվեց Գերագույն դատարան ստեղծելու օրակարգը: Հնարավոր է, որ իրենք հենց այդ օրակարգն են վերլուծել եւ մտածել, որ դա լավագույն տարբերակն է, այսպես կոչված իրավական տարբերակով ՍԴ-ի ոչ ցանկալի դատավորներից ձերբազատվելու համար: Ամեն դեպքում, կարծում եմ, որ չի կարելի անձնավորման արդյունքում այսպիսի համակարգային կապիտալ լուծումներ գնալ, որոնք հնարավոր է լրջագույն հետընթացի քայլ դիտարկվի»:
Գոհար Մելոյանի խոսքով, ՍԴ-ի ձեւավորումն ու սահմանադրական արդարադատության իրականացումն անընդմեջ էվոլյուցիա է ապրել եւ այդ համակարգի խնդիրներին պետք է շատ նրբորեն մոտենալ:
«Ես արդեն նշեցի, որ մայրցամաքային իրավունքի երկրներում հիմնականում գործում է այն մոդելը, որը ներդրված է մեր երկրում»,-եզրափակեց Գոհար Մելոյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ