ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառավարությունն այսօր հաստատեց Քրեական և Քրեական դատավարության մասին նոր օրենսգրքերի նախագծերը 05/21/2020 15:36 | ԼՐԱՀՈՍ
Կառավարության այսօրվա նիստում հաստատեցվեցին Քրեական և Քրեական դատավարության մասին նոր օրենսգրքերի նախագծերը:Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Երկու օրենսգրքերի ընդունման արդյունքում ակնկալվում են համակարգային փոփոխություններ:
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի նախագծով.
1) Հստակեցվել են քրեական օրենսդրության խնդիրները և դրանցում նախատեսվել են նաև հանցանք կատարած անձին իր կատարած արարքի համար համաչափ պատասխանատվության և պատժի ենթարկելը, նրան որպես օրինապահ անձ հասարակություն վերադարձնելը, հասարակությունում նրա վերաինտեգրումն ապահովելը։ Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ռազմավարության նպատակներին համահունչ՝ Նախագծով որդեգրվել է պատժողական քաղաքականությունից վերասոցիալականացման քաղաքականության անցման գաղափարախոսությունը. որպես պատժի նպատակ սահմանվել է պատժի ենթարկված անձի վերասոցիալականացումը: Հատկանշական է, որ Նախագծում առկա կարգավորումները միտված են հենց այս նպատակի իրականացմանը, որը պետք է նպաստի պետությունում հանցավորության մակարդակի նվազեցմանը։
2) Այդ առումով, օրինակ՝ վերանայվել է պատիժների համակարգը, ընդարձակվել է ազատազրկմանն այլընտրանք հանդիսացող պատժատեսակների ցանկը՝ նախատեսելով այլընտրանքային նոր պատժատեսակներ, օրինակ՝ ազատության սահմանափակումը («տնային կալանք»), օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելը։ Կատարելագործվել են ներկայումս գոյություն ունեցող պատժատեսակների կիրառման ընթացակարգերը։ Օրինակ՝ փոխվել է հանրային աշխատանքներ պատժատեսակի կիրառման վերաբերյալ ձևավորված մոտեցումը: Հանրային աշխատանքներն ուղղակիորեն նախատեսվել են հոդվածների սանկցիաներում և դատարանները կարող են առանց որևէ նախապայմանի նշանակել այդ պատժատեսակը:
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի նախագծով մասնավորապես նախատեսվում է.
1) Վերացնել քրեական գործի հարուցման (նյութերի նախապատրաստման) փուլը. այն ներառել նախաքննության՝ որպես մինչդատական վարույթի իրականացման միակ եղանակի բովանդակության մեջ, օպերատիվ-հետախուզական գործունեությունը ներառել քրեական դատավարության օրենսգրքի մեջ՝ այն նկարագրելով որպես քննիչի հանձնարարությամբ կատարվող գաղտնի քննչական գործողությունների իրականացում, որի նպատակը այդպիսի գործողությունների արդյունքում ապացույցների ստացումն է։ Այսինքն, ներկայում առկա՝ որոշակի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տեղեկություններն ուղղակիորեն նախաքննության ընթացքում որպես ապացույց օգտագործելու արգելքը վերանալու է։
Նախագծով հանցագործության մասին հաղորդում ստանալու կամ անմիջականորեն հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու պահից նախաքննությունը համարվելու է սկսված:
Նախագծում վերացվել է հետաքննությունը՝ որպես վարույթի ինքնուրույն փուլ: Այսպիսի կարգավորումը պայմանավորված է նրանով, որ հետաքննությունը միայն երկարաձգում է քննության առավել պրոֆեսիոնալ ձևի՝ նախաքննության իրականացումը և ոչ մի էական առավելություն չի տալիս, այլ ընդհակառակը, երբեմն նույնիսկ խոչընդոտում է նախաքննության արդյունավետ իրականացմանը, քանի որ նախնական քննության սկզբնական այդ փուլում կատարված գործողությունների արդյունքում ձեռք բերված նյութերը ոչ միշտ են պատշաճ կարգով ամրագրվում, իսկ որոշ դեպքերում կատարված գործողությունների արդյունքում ստացված նյութին ապացույցի կարգավիճակ տալու համար նույն գործությունը կրկնվում է նախաքննության ընթացքում։ Ուստի, ելնելով քրեադատավարական գործընթացի առավել արդյունավետ կազմակերպման անհրաժեշտությունից՝ Նախագիծը հրաժարվել է նաև հետաքննության փուլից և նախաքննությունը դարձրել քրեական վարույթի սկզբնական փուլ:
Քրեական և Քրեական դատավարության մասին նոր օրենսգրքերի նախագծերի համակարգային փոփոխություններին կարող եք ծանոթանալ այստեղ :
Կատարված աշխատանքի համար Արդարադատության նախարարությունը շնորհակալություն է հայտնում Նախագիծը մշակած աշխատանքային խմբին և Եվրոպայի խորհրդին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից