ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տպավորություն է , թե հայկական կողմը ծանոթ չէ ԵԱՏՄ –ի կողմից հաստատված ընդհանուր գազի շուկայի ստեղծման ծրագրին. Վահե Դավթյան 05/20/2020 20:09 | ԼՐԱՀՈՍ
«Տպավորություն է, թե հայկական կողմն ընդհանրապես ծանոթ չէ 2016 թվականի ԵԱՏՄ –ի կողմից հաստատված ընդհանուր գազի շուկայի ստեղծման ծրագրին, որտեղ հստակ նշված է, որ գազի ընդհանուր շուկան, որի ձեւավորումը մեկնարկելու է 2025 թվականին, չի ենթադրում միասնական սակագների առկայություն»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը՝ անդրադառնալով գազի գնի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի արձագանքին:
Հիշեցնենք, Եվրասիական առաջնորդների հեռավար գագաթնաժողովին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն խոսեց էներգակիրների ընդհանուր շուկայի ստեղծման եւ միասնական սակագնի սահմանման անհրաժեշտության մասին, նշելով, որ մինչև 2025թ.-ի ռազմավարությունում պետք է անպայման նշվի էներգակիրների ընդհանուր գնի բանաձևը, որը կարելի է կիրառել փուլային տարբերակով: Ի պատասխան, Պուտինը ասաց, որ ԵԱՏՄ անդամ երկու երկիր` Հայաստանն ու Բելառուսը չեն ընդունում գազի գնագոյացման եվրասիական բանաձևը մինչդեռ գազի գնի միասնական բանաձևի կիրառման համար անհրաժեշտ է ինտեգրման մակարդակ, որն այսօր չկա:
Վահե Դավթյանը մանրամասնեց՝ 20205 թվականի համար նախատեսված նախագիծը ենթադրում է, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում պետք է ձեւավորվի գազի բորսա, որտե անդամ պետություններն իրենց անհրաժեշտ ծավալով պետք է բնական գազ ձեռք բերեն, այսինքն, այդ բորսայում բնական գազի առուվաճառքը իրականացվելու է սփոթային գործիքի կիրառմամբ, ինչը նշանակում է, որ չեն լինելու երկարաժամկետ գործող գներ, օրինակ, մեկ տարվա կտրվածքով, որը այսօր է:
Փորձագետը շեշտեց, որ այս ծրագիրը հայկական կողմը պետք է ուսումնասիրած լիներ: Ինչ վերաբերում է Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին, ըստ Դավթյանի, երբ նա է խոսում գազի սակագնի մասին, դա կարելի է բնութագրել որպես բանակցային մանեւր, որովհետեւ տարիներ շարունակ Մինսկը փորձում է ՌԴ-ի հետ էներգետիկ հարաբերություններում ստեղծել այնպիսի պայմաններ, որ իրեն մատակարարվող գազի գինը հավասարվի ՌԴ Սմոլենսկի երկրամասին մատակարարվող գնին, որը մոտ 70 դոլար է, իսկ Բելառուսում ՝ 127 դոլար է, այսինքն, Լուկաշենկոն պարզապես օգտագործել է ԵԱՏՄ-ի հարթակը, հետագա երկկողմ բանակցություններում դիվիդենտներ ձեռք բերելու համար:
«Երբ Փաշինյանն է խոսում նույն դիրքերից ելնելով, չունենալով որեւէ գնային առաջարկ, որովհետեւ մենք չունենք հստակ հաշվարկ եւ պատասխան առ այն, թե որ գինն է այսօր ՀՀ տնտեսության համար հարմար, նա մնում է զուտ քաղաքական հռետորաբանության շրջանակում եւ ստացվում է, որ նա անուղղակիորեն սպասարկում է Բելառուսի շահը, ինչը շատ լավ գիտակցում են նաեւ Մոսկվայում եւ դրան տալիս են շատ հստակ քաղաքական պատասխան»,-ասաց փորձագետը:
Վահե Դավթյանի խոսքով, այն, ինչ երեկ տեղի ունեցավ, լիովին տեղավորվում է ապրիլի 21-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության տրամաբանության շրջանակում, որը գազի սակագնից խոսելիս, անդրադարձել էր հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին ու Հայաստանում գործող ռուսական ընկերությունների նկատմամբ հարուցված քրեական գործերին:
«Անկախ ամեն ինչից, մենք պետք է փորձենք ավելի տեխնոկրատական եւ սոլիդ դիրքերից հանդես գալ, մենք պետք է հասկանանք, որ անգամ, եթե 2025 թվականին մեկնարկի ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկան, ապա ներքին, ներպետական սակագները միեւնույնն է , սահմանվելու են ներպետական տիրույթում: Բավական է ուսումնասիրել ԵՄ-ի փորձը, դա հասկանալու համար: Այո, այնտեղ եւս առկա է ազատականացված եւ ինտեգրված շուկա, բայց ներքին սակագները սահմանվում են առանձին պետությունների կողմից: Նույն մոդելը գործում է նաեւ Լատինական Ամերիկայում, այսինքն, երբ Պուտինը խոսում է միջազգային պրակտիկայի մասին, նա նկատի ունի այս քեյսերը, որոնք չգիտես ինչու, մեր իշխանությունների ուշադրությունից վրիպել են եւ ես կարծում եմ, որ մենք գործ ունենք կոմպետենտության եւ տեղեկացվածության խնդրի հետ»:
Ինչ վերաբերում է հայ-ռուսական քաղաքական հարաբերություններում առկա խնդիրներին եւ դրանց ազդեցությանը, առհասարակ գազային փոխաարաբերությունների վրա, Վահե Դավթյանն ասաց՝ այն , ինչ տեղի է ունենում գազի տիրույթում, կարող ենք բնութագրել որպես հայ-ռուսական հարաբերությունների կարեւոր ինդիկատոր, իսկ այն, ինչ տեղի է ունենում այդ ոլորտում, հայ-ռուսական հարաբերությունների այսբերգի միայն վերին հատվածն է:
«Թեեւ 2018 թվականի առաջին կեսին իսկապես հայ-ռուսական հարաբերությունները պահպանում էին այն դրական դինամիկան, որը ձեւավորվել էր նախորդ տարիներին, հետագայում, եթե մենք զուտ խրոնոլոգիական տեսանկյունից մոտենանք հարցին, կտեսնենք, որ 2018-ի վերջից գրեթե դադարել են երկկողմանի հարաբերություններն ամենաբարձր մակարդակով եւ այն, որ Փաշինյանը անընդհատ հայտարարում էր, թե աննախադեպ դինամիկա է, այդ դինամիկան չեզոքացվեց եւ վերջին հանդիպումից հետո, երբ «Կոմերսանտ»-ին Փաշինյանը հայտարարեց Հարավկովկասյան երկաթուղիների խնդրի մասին, մենք տեսանք, որ լրջագույն խոչընդոտներ կան»:
Փորձագետի խոսքով, փոխանակ Հարավկովկասյան երկաթուղու հետ կապված խնդիրը երկկողմանի տիրույթում՝ դիվանագիտական ու հատուկ ծառայությունների մակարդակում լուծելը, հայկական կողմը այն թմբկահարեց լրատվամիոցներում, ինչն էլ անշուշտ ՌԴ կողմից համարժեք գնահատականի արժանացավ:
«Կարծում եմ , ի սկզբանե, հայ-ռուսական հարաբերություններում խնդիրն այն էր, որ ռուսական տարբեր ընկերությունների նկատմամբ հարուցված քրեական գործերը, որոնք կարող են լինել, պարզապես տեղափոխվեցին քաղաքական փիարի դաշտ, մինչդեռ նմանատիպ խնդիրները ավանդաբար լուծվում են այլ խողովակներով: Սա կրկին խոսում է այն մասին, որ ներկայիս իշխանությունը չունի այն տեխնոկրատական ռեսուրսը, որն անհրաժեշտ է պետության պես բարդ օրգանիզմն արդյունավետ աշխատեցնելու համար»,-շեշտեց մասնագետը:
Փորձագետի խոսքով, բավականին անորոշ ու իներտ վիճակում են նաեւ ՀՀ-ԵՄ, ՀՀ-ԱՄՆ կապերը, ինչը նշանակում է, որ բոլոր աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական վեկտորներում մենք ունենք խնդիրներ:
Ինչ վերաբերում է գազի թանկացմանը, Վահե Դավթյանն ասաց.«Սահմանին գազի գինը գոնե 2020 թվականի ընթացում կմնա նույնը, որը կարծում եմ, 2021-ին էլ փոփոխությունների չի ենթարկվի, դատելով միջազգային ածխաջրածնային շուկայի կոնյուկտուրայից, ինչ վերաբերում ներքին սակագնային կարգավորմանը, դատելով գնահատականներից, որոնք հնչեցին թե ռուսական կողմից, թե Փաշինյանի գնահատականներից, ակնհայտ է, որ այնուամենայնիվ, մենք անխուսափելիորեն գնում ենք սակագնի բարձրացման ճանապարհով»:
Փորձագետի կարծիքով, այն հայտը, որը ներկայացվել է «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից, հայկական կողմն ուղղակի ի վիճակի չէ հերքել, որովհետեւ վերջին տարիներին «Գազպրոմ Արմենիա»-ն իրականացրել է քաղաքականություն , որն իր մեջ ներառել է ծավալուն ներդրումային ծրագիր, որը պետք է իր վերադարձելիությունն ապահովի: Զուգահեռաբար, ունենք «Գազպրոմ Արմենիա»-ի գործունեությունը սահմանող մոդել, որը արձանագրված է 2013 թվականի հայտնի գազային համաձայնագրերում, որտեղ նշված է, որ ընկերության եկամտաբերության ցուցանիշը պետք է կազմի 9 տոկոս եւ այս ամենը, Վահե Դավթյանի խոսքով, ստիպում է ընկերությանը գնալ սակագնային բարձրացումների, իսկ դա թույլ չտալու համար հայկական կողմը երկու բազային խնդիր պետք է լուծեր:
«Նախ, դիվանագիտական խողովակներով պետք է փորձեր հայ-ռուսական բանակցությունների սեղանին դնել 2013 թվականի պայմանագրի առաձնին դրույթների, մասնավորապես, իմ նշած եկամտաբերության ցուցանիշի խնդիրը, որը իսկապես սահմանափակում է սոցիալակենտրոն սակագնային քաղաքականության իրականացումը եւ երկրորդ, երկրում ստեղծեր այնպիսի տնտեսական զարգացման դինամիկա ապահովեր, որի պարագայում կաճեր էլեկտրաէներգիայի, էներգառեսուրսների սպառումը, ինչը կկոմպենսացներ այն վնասները որոնք մենք կարող ենք ունենալ սակագնի բարձրացման պարագայում»,-եզրափակեց Վահե Դավթյանը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ