ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանություններն ուզում են վերահսկել բոլոր թվերը, որպեսզի հետագայում կարողանան կիրառել քաղաքական մանիպուլյացիաների մեջ. Գևորգ Գրիգորյան 05/20/2020 14:38 | ԼՐԱՀՈՍ
Եթե մենք պետք է զուտ մուտաֆորիայի համար մեզ մոտ օրինակ 7-10 օրվա դիմակ պահենք, որն արդյունավետ չէ և ուղղակի անցաթղթի նման ցույց տանք ու անցնենք, կարծում եմ՝ դա զուտ ֆինանսական ծանրաբեռնվածություն է առաջացնելու բնակչության համար։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Կոնսիլիում» ՀԿ նախագահ Գևորգ Գրիգորյանը՝ անդրադառնալով բաց տարածքում դիմակի պարտադիր առկայության վերաբերյալ որոշմանը։
Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում ու փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որի համաձայն՝ բաց վայրերում դիմակի առկայության բանակը խախտելը կառաջացնի 10 հազար դրամ տուգանքի սահմանում։
Գևորգ Գրիգորյանը գտնում է, որ բաց տարածքում դիմակ պետք է կրել միայն մարդաշատ վայրերում. «Դիմակ կրելն ինքնագիտակցության մի մասն է։ Մարդը պետք է հասկանա,որ եթե մտնում է մարդաշատ վայր, խանութ կամ փակ տարածք, ցանկալի է դիմակ կրել։ Բայց միևնույն դիմակը 10 օր կրելն արդյունավետ չէ։ Նույն դիմակը կրել, հետո գրպանը դնել ու կրկին կրել, արդյունավետ չէ։ Կարծում եմ՝ մենք հիմա ոչ թե պետք է քննարկենք դիմակի հարցը, այլ պետք է քննարկենք՝ ինչ է ուզում կառավարությունը մեզանից։ Պարտադիր է դիմակը, թե ոչ։ Ինչո՞ւ այն ժամանակ, երբ ասում էինք պարտադիր է, իրենք ասում էին, որ պարտադիր չէ։ Ինչո՞ւ այն ժամանակ, երբ ասում էինք՝ զգույշ եղեք, իրենք ասում էին, որ խուճապ ենք տարածում, իսկ հիմա իրենք են խուճապ տարածում։ Գտնում եմ, որ դիմակը գրպանում պահելու առումով դա անիմաստություն է, իսկ ժողովրդի ֆինանսական ծանրաբեռնվածության առումով ժողովուրդն է ընտրել այս կառավարությունը, ժողովուրդն է տվել այդ մանդատը նրանց և ժողովուրդն էլ թող մտածի այդ ուղղությամբ։ Կա՛մ թող դիմանա, կա՛մ թող իշխանությունը փոխի»,-ասաց բժիշկը՝ հավելելով, որ պետական մակարդակով ժողովրդին անարդյունավետ գործողություններ պարտադրելն առնվազն անլուրջ է։
Վերջինիս արձանագրեց, որ հիվանդության կանխարգելումը տապալված է, քանի որ տարածված հիվանդությունն այլևս չի կարելի կանխարգելել։ Գևորգ Գրիգորյանի կարծիքով այժմ մենք պայքարում ենք հիվանդության դեմ, միևնույն ժամանակ փորձում ենք բուժել հիվանդներին. «Խնդիրը կայանում է նրանում, որ կառավարության մոտ ոչ այն կոմպոնենտն է ստացվում, ոչ էլ այս։ Ո՛չ կարողանում են բուժել, որովհետև տեսնում ենք, որ մահերի թվերն աճում են, ո՛չ էլ կարողանում են տարածումը կանխել։ Ես չգիտեմ, թե նրանք մեզանից ինչ են ուզում։ Համոզված եմ, որ նախարարությունից նույնպես այդ հարցին չեն կարողանալու պատասխանել, և նախարարի որակումով դա կոչելու են անհեթեթ հարց։ Դա շատ պարզ հարց է, որը շատ երևույթների վրա լույս կսփռի»,-նշեց Գևորգ Գրիգորյանը։
Անդրադառնալով կորոնավիրուսի վճարովի թեստավորումներն արգելելու որոշմանը՝ Գևորգ Գրիգորյանը նշեց, որ ոչ պետական լաբորատորիաներում կամ ոչ պետական ծրագրով թեստավորումներն արգելելը կատարյալ հիմարություն է, ինչի հետևանքով ավելի քիչ թեստավորումներ են լինելու։ Բացի այդ բժիշկը գտնում է, որ դա նաև մարդու իրավունքներն է ոտնահարում. «Օրինակ` ես ուզում եմ գնամ վճարովի թեստ հանձնեմ ու հասկանամ՝ հիվանդ եմ, թե ոչ։ Դա արգելված է, ես էլ գանգատներ չունեմ ու պետության հաշվին չեմ կարող թեստ հանձնել։ Այսինքն՝ դա իմ և ինձ նման շատերի իրավունքի ոտնահարում է։ Երբ նայում ենք իշխանության տեսանկյունից, ապա նրանք ուզում են վերահսկել բոլոր թվերը, որպեսզի հետագայում էլ կարողանան դրանք կիրառել իրենց քաղաքական մանիպուլյացիաների մեջ։ Այսօր և մոտակա 15-20 օրերին էլ կորոնավիրուսով վարակակիրների թիվն իմ գնահատմամբ դարձել է քաղաքական շահարկումների առիթ, այլ ոչ թե իրական պատկեր։ Նրանք ի սկզբանե փորձեցին քիչ վարակակիր ցույց տալ, թվերն աճեցին ու նրանք խառնվեցին։ Հիմա փորձում են այդ թվերը տեղավորել օրական վարակվածների մեջ, կորցնեն այդ թվերը և դրանում նրանց օգնության է հասել նախկին փոխնախարար Սամվել Մարգարյանը։ Վարչապետը և նախարարը, երբ մեծ-մեծ խոսում են, որ նախկինի վերադարձ չկա, այսօր նախկինից օգնություն են խնդրում, որպեսզի կարողանան դուրս գալ իրենց եփած ճաշից»,-ընդգծեց Գևորգ Գրիգորյանը։
Նշենք, որ օրեր առաջ Առողջապահության նախարարությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ վճարովի հիմունքներով կորոնավիրուսային հիվանդության հարուցիչի նկատմամբ թեստավորման իրականացումն անթույլատրելի է և վտանգավոր, քանի որ այդ աշխատանքների նկատմամբ լիարժեք վերահսկողություն իրականացնել հնարավոր չէ. «Լաբորատորիաների կողմից կարող են գնվել և կիրառվել տարբեր զգայունություն և մասնահատկություն (սպեցիֆիկություն) ունեցող թեստ-հավաքածուներ՝ կասկածի տակ դնելով ստացված արդյունքների հավաստիությունը, բուժման ճիշտ մարտավարության ընտրությունը և արդյունավետությունը, ինչպես նաև անորոշություն առաջացնելով վարակի վերահսկմանն ուղղված հետագա միջոցառումների կազմակերպման և իրականացման հարցում»,-նշված է հայտարարությունում։
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից