ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչու է աղմկում Փաշինյանը եւ ինչ է պետք անել. Անդրանիկ Թեւանյան 05/20/2020 13:54 | Մեկնաբանություն
Մենք պետք է հասնենք նոր որակի իշխանության ու առաջնորդության։ Հասնենք ոչ թե հրաժարական պահանջելով, այլ հասարական–քաղաքական լայն համախմբման միջոցով փոփոխություն պարտադրելով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Ինչու է աղմկում Փաշինյանը եւ ինչ է պետք անել
Նիկոլ Փաշինյանի երեկվա խոսքը բավական նյարդային էր։ Դժվար է ասել, թե արդյոք դա պայմանավորված էր իր շուրջ պտտվող սկանդալային պատմություններո՞վ, թե՞ համաճարակի տարածման վտանգավոր միտումներով։
Եթե մի կողմ թողնենք վարչապետի՝ սեփական ընդդիմադիր անցյալը, կառավարման ոճը եւ մտածողությունը ոչնչացնող ձեւակերպումները, հանենք խոսքի էմոցիոնալ հատվածները եւ դիտարկենք բուն ասելիքը, ապա այն պատասխանատվությունից հերթական անգամ փախչելու եւ սպասվող աղետի մեղավորությունն այլոց վրա բարդելու քարոզչություն էր։
Փաշինյանն աղմկում էր։ Այդ աղմուկի տակ «Եթե առաջիկայում կորոնավիրուսով վարակվածներն ու մահերը շատանան, ուրեմն մեր քաղաքացիներ են մեղավոր լինելու, քանզի լուրջ չեն վերաբերվել համաճարակին» բանաձեւն էր հրամցվում։ Բայց դա չի աշխատելու։
ՀՀ իշխանությունները տապալել են համաճարակի դեմ պայքարն ու ապաշնորհ ձեւով կառավարել։ Ապացույցը Վրաստանի ու Ադրբեջանի թվերն են։
Համաճարակի հանդեպ եթե կա անլուրջ վերաբերմունք մեր ժողովրդի որոշ շրջանակներում, ապա դրա թիվ մեկ մեղավորները վարչապետն ու առողջապահության նախարարն են։ Իրենք էին, որ պինցետով եւ շուլուխ անելով էին պայքարում կորոնավիրուսի դեմ։ Իրենք էին վիրուսի տարածման փուլում հանրաքվե կազմակերպում եւ զանգվածային հավաքներ անում։
Ստեղծված իրավիճակի լուծումները քաղաքական հարթության մեջ են։ Պայքարը ոչ միայն ու ոչ այնքան համաճարակի, որքան անարդյունավետ կառավարության դեմ պետք է լինի։
Նոր՝ ազգային համաձայնության կառավարության ձեւավորումը կորոնավիրուսային ու սոցիալ–տնտեսական աղետից խուսափելու անհրաժեշտ նվազագույն պայմանն է (դեռ չեմ հաշվում այն արտաքին մարտահրավերները, որոնք գործող իշխանության անհեռատես քաղաքականության արդյունք են)։ Սա ոչ թե իշխանություն վերցնելու, այլ ստեղծված իրավիճակից նվազագույն կորուստներով դուրս գալու հարց է։
Հակաճգնաժամային լուծումները կան։ Տարբեր կառույցների (այդ թվում մեր հետազոտական ինստիտուտի՝ «Պոլիտէկոնոմիայի») ու անհատների կողմից բազմաթիվ ծրագրեր են ներկայացվել, լուծումներ առաջարկվել։ Փաշինյանը, սակայն, չի ուզում եւ չի կարող օգտագործել մեր երկրի հնարավորությունները, քանզի ինքը ապահամախմբող եւ պառակտող գործիչ է։ Մինչդեռ ճգնաժամային պայմաններում հանրային մոբիլիզացիա եւ կարող ուժերի մեկտեղում է պետք։
Փաշինյանն արդյունավետ էր փողոցային պայքարում, բայց գրեթե զրո է կաբինետային ու առավելեւս ճգնաժամային պայմաններում։ Ուրեմն եկել է բարդ եղանակային պայմաններում ոլորաններով ընթացող պետական մեքենայի ղեկավարի փոփոխության պահը՝ հանուն ուղեւորների ու մեքենայի անվտանգության։
Ատելության ու թշնամանքի պայմաններում հնարավոր չէ ճգնաժամ հաղթահարել։ Մենք պետք է հասնենք նոր որակի իշխանության ու առաջնորդության։ Հասնենք ոչ թե հրաժարական պահանջելով, այլ հասարական–քաղաքական լայն համախմբման միջոցով փոփոխություն պարտադրելով»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից