Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից

Դադարեցրե՛ք երրորդ անձանց միջոցով «մեսիջներ» ուղարկելը. Միքայել Մինասյան 05/20/2020   15:15  |  Մեկնաբանություն

Վիճակն իրոք վատ է. «Իմ քայլը» դեռ կարող է իր քայլն անել։ Ֆեյսբուքում նման հայտարարությամբ է հանդես եկել Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

Նրա գրառման մեջ ասվում է.

«Հայաստանը տապալել է համավարակի դեմ պայքարը։ Այսօր արդեն հնչում են պետության կործանման և սոցիալական անհաղթահարելի աղետի մասին գրեթե ապոկալիպտիկ կանխատեսումներ։ Ու որքան էլ այդ գնահատականներում լինի սթափ հաշվարկ ու առողջ դատողություն, ես հավատում եմ, որ ամեն ինչ դեռ հնարավոր է շտկել։ Վերջերս շատ հաճախ է հնչում հարցը. իսկ դուք ի՞նչ եք առաջարկում։ Առանց երկար նախաբանի, ներկայացնում եմ ճգնաժամից դուրս գալու հնարավորություն ունենալու համար շատ կոնկրետ ու իրատեսական իմ առաջարկները։

Ես իսկապես համոզված եմ, որ մեր երկիրը դեռ ունի շանս ու պոտենցիալ՝ կորոնավիրուսից հետո ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար։ Այդ լուծման բանալին իշխող քաղաքական ուժի ձեռքում է։ Դեռ։ Որպեսզի հակաճգնաժամային պլանն աշխատի, պետք է սկսել ամենահիմնականից՝ մեկուսացնել ու վարչապետի պաշտոնից հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Իշխող քաղաքական ուժի համար սա թերևս ամենացավոտ որոշումն է, բայց առանց որի ոչ մի այլ քայլ չի աշխատի։

Նիկոլ Փաշինյանի modus operandi-ն՝ գործելաոճն ու էությունը կռիվն է։ Նա առանց կոնֆլիկտի չի կարող գործել։ Բայց եթե ընդդիմադիր գործչի պարագայում դա ինչ-որ տեղ ընկալելի էր, ապա գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում դա ուղղակի կործանարար է։ Չսպասե՛ք, որ նա երբևէ կանցնի խաղաղ աշխատաոճի, հանգիստ պայմաններում բարդ խնդիրները լուծելուն։ Նիկոլ Փաշինյանը կարող է անել միայն մեկ բան՝ քանդել, ոչնչացնել, զրոյացնել։ Նիկոլն առանց կոնֆլիկտի չի կարող գոյություն ունենալ։ Դա և՛ գործելաոճ է, և՛ հոգեվիճակ։

Եկեք գուշակեմ սիրելի բարձրաստիճան պաշտոնյաներ. դուք արդեն շատ վաղուց նրան զեկուցում եք միայն դրական լուրեր, ճի՞շտ է։ Իրար վրա եք գցում, թե ով պիտի իրազեկի տհաճ նորությունը, ճի՞շտ է։ Խորհրդակցությունների ժամանակ փորձում եք գուշակել ինչ կուզեր, որ ասեիք, որպեսզի եթե հանկարծ ձեզ հարց տա, դա ասեք, ճի՞շտ է։ Երբ լրագրողները հարցնեն, անպայման կհերքեք սա, որ խոսակցություն չգա ձեր վրա, միևնույն է բոլորս էլ գիտենք, որ այդպես է։ Հաճա՞խ եք իր աշխատասենյակում հիսթերիայի հասնող գոռգռոցի թիրախ դարձել, իսկ ի՞նչ հաճախականությամբ եք իր աշխատասենյակից դուրս գալուց կիսաձայն ասել. «Ո՞վ ա էս աննորմալ գեղցին»։ Պետք չի պատասխանել, բոլորս գիտենք պատասխանը։ Այս վիճակն իրականություն է, բայց այս վիճակը որևէ աղերս չունի բարդագույն մարտահրավերների պահին երկիրը փորձանքից հանելու հնարավորության հետ։

Մենք հասել ենք «Պլան զրոյի»՝ այսինքն սա վերջին և ամենակարևոր փորձն է Հայաստանը փրկելու գլոբալ ցնցումներից, ինչն, ի դեպ, շաբաթների հարց է։ Երկիրը ամայացումից կանխելու և Նիկոլին հեռացնելու ամենաանցավ հնարավորությունն ունի քաղաքական մեծամասնությունը։ Ուրիշ ոչ ոք։ Այսօր հենց դուք եք պատասխանատու երկրի ճակատագրի համար։ Ձեր ձեռքերում է՝ կլինի՞ Հայաստանը վաղը, թե ոչ։ Իսկ որպեսզի լինի, պիտի ժամ առաջ հեռացնել Նիկոլին։

Որպես քաղաքական մեծամասնություն, դուք նաև պետք է ձեր թիմից ընտրեք նոր վարչապետի։ Չասեք բա ում. դուք էլ գիտեք, որ առնվազն 1-2 բավականին հասունացած թեկնածու ունեք։ Այդ ընտրությունը կարող եք կատարել միայնակ կամ խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի հետ միասին։

Դա ձեր գործն է։ Իսկ նոր՝ փրկության կառավարությունը պետք է շատ արագ կայացնի հետևյալ որոշումները.

-Նախորդ խեղկատակության փոխարեն կազմակերպի միջազգային բոլոր ստանդարտներին հարիր իրական կարանտին և զրոյացնի կորոնավիրուսը երկրում,

-2-3 ամիս վճարի բացառապես բոլոր ընտանիքներին տանը մնալու համար, վճարի այնպես, որ յուրքանչյուր ընտանիք բնականոն ապրելու որևէ խնդիր չունենա,

-վճարի բոլոր կոմունալ ծախսերը,

-սառեցնի բոլոր վարկային պարտավորությունները,

-դադարեցնի փոքր ու միջին բիզնեսից հարկերի գանձումը։

Այդպես հանել երկիրը սպասվող դժոխքի հեռանկարից, որ հնարավոր լինի ապրելու ու զարգանալու նոր սցենար ունենալ։
Կասեք բա ի՞նչ միջոցների հաշվին անել այդ ամենը։ Եթե միջոցներ լիներ, ի՞նչն էր խանգարում հիմա անել։ Ասեմ պատասխանը, դա անելու համար խանգարում է մեկ մարդ, և այդ մարդը երկրի գործող վարչապետն է։ Նոր ու բանական վարչապետ ունենալու դեպքում շատ բան կփոխվի։ Նախ սովի մատնվող բնակչության ֆոնին չեք տեսնի անձրևի տակ հիմարաբար տասնյակ միլիոնավոր դրամների ասֆալտապատում՝ միայն գլուխ գովալու համար։ Նոր ու բանական վարչապետի դեպքում դուք կարիք չեք ունենալու փրկվել իշխանության կորստի սարսափելի հետևանքներից, ու շատ ավելի հեշտորեն եք լծվելու իրական գործի, ձեր շուրջը մոբիլիզացնելու եք բոլոր կարող ուժերին, ինչը մեծ ռեսուրս է գեներացնելու։ Բայց ամենակարևորը. նոր ու բանական վարչապետի դեպքում Հայաստանի զանգին կսկսեն պատասխանել համաշխարհային դոնոր կազմակերպություններում ու դաշնակից մեծ երկրներում։ Ու արագ ռեսուրսների պակաս չի լինի, վստահեցնում եմ ձեզ։ Վրաստանը 3 միլիարդ դոլարի ֆինանսավորման պայմանավորվածություն արդեն իսկ ունի։ Դուք չե՞ք ամաչում այդ կազմակերպված երկրի ու իր գործունյա իշխանության օրինակին նայելով։

Եկել է ճշմարտության պահը։ Իսկ ճշմարտությունը հետևյալն է. ցանկանո՞ւմ եք ճգնաժամից դուրս գալ, ցանկանո՞ւմ եք երկիրը չկորցնել, գլոբալ ցնցումներից ու սոցիալական բունտերի խուսափել՝ ուրեմն պետք է միավորել երկրի ամբողջ ներուժը, օգտագործել բոլորի հնարավորությունը։ Վիճակն իսկապես վատ է։

Հիմա պետք է ոչ թե ժողովրդից փող վերցնել, այլ ժողովրդին փող տալ, երկիր բերել շատ փող, սկսել աշխատել միլիորդներով ներդրումների հեռանկարի վրա, հարյուր հազարավոր նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ։ Մենք հայտնվել ենք իրավիճակում, երբ ամեն պետություն իր գլխի տերն է, բոլորն ունեն իրենց սեփական խնդիրները։ Իսկ դրանք լուծելու համար մեզ պետք է ազգովի համախմբվել, մի պահ մոռանալ բոլոր վեճերը։ Այս պահին ակնհայտ է. բոլորը համաձայն են ու բոլորը պատրաստ են։ Ու սպասում են «Իմ քայլի» քայլին։ Եվ հիշեք. վաղը, մեկ շաբաթ, մեկ ամիս կամ մեկ տարի անց, մեղավոր կամ պատճառ չփնտրեք։ Հիշեք այս օրը, երբ երկիրը կազմ պատրաստ էր։ Ու ձեզանից պահանջվում էր ընդամենը մեկ որոշում։ Հիմա հենց այդ օրն է։

Եվ վերջում. հարգելի՛ «իմքայլականներ», դադարեցրե՛ք երրորդ անձանց միջոցով «մեսիջներ» ուղարկելը, թե դուք էլ համաձայն չեք երկրում տիրող քաոսի հետ, թե դուք անձնական ոչինչ չունեք մեր դեմ և ստիպված եք ամբիոններից ելույթներ ունենում, թե դուք էլ էիք այլ կերպ պատկերացնում երկրի ապագան և դուք էլ չեք համակերպվում մի անհավասարակշիռ մարդու թատրոն դարձած քաղաքական անցուդարձի հետ:

Հասկացե՛ք, որ նման պահվածքն անիմաստ է և ոչ մի արժեք չունի. հիմա գործելու ժամանակն է:

Մտածե՛ք»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:21 20/05/2020  |  ՄամուլՌուսաստանի մի շարք մարզերում անհետացել է հայկական ծխախոտը. «Իրավունք»
09:39 20/05/2020  |  ՄամուլԾխախոտի սկանդալից գլուխներ կթռչեն. Պատժվելու է Սերժ Սարգսյանի օգնական Մարտին Զաքարյանի որդին. «Հրապարակ»
09:23 20/05/2020  |  ՄամուլԱյո, մայիսի 9-ին թռիչք ունեցել ենք՝ Երեւան-Վորոնեժ. Բաժնի պետը՝ «սիգարետային» թռիչքների մասին. «Հրապարակ»
21:57 18/05/2020  |  ԼՐԱՀՈՍՄաքսանենգ ծխախոտով երկրորդ ինքնաթիռն է մեկնել Հայաստանից. Միքայել Մինասյան
14:12 16/05/2020  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը՝ Վանեցյանի միջոցով Միքայել Մինասյանի գործարք առաջարկելու հայտարարության մասին
11:07 16/05/2020  |  ՄեկնաբանությունՆիկոլ Փաշինյանի ընտանիքը Հայաստանի միջազգային հեղինակության հաշվին կազմակերպում է միջազգային մաֆիոզ ներմուծման և արտահանման համակարգ. Միքայել Մինասյան
22:37 15/05/2020Ռեժիմի վերջին հույսն ու Հայաստանը նոր՝ ադամանդային սկանդալի նախաշեմին. Միքայել Մինասյան
17:16 15/05/2020  |  Քրեական խրոնիկոնՄիքայել Մինասյանին առնչվող նոր քրեական գործ է հարուցվել
17:40 13/05/2020  |  Քրեական խրոնիկոնՄ.Մինասյանի տեսանյութի հիման վրա ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել
22:36 12/05/2020  |  ԼՐԱՀՈՍԱզգային անվտանգության ծառայությունում կադրային ջարդ է սկսվել, ոչնչացնում են ծխախոտի մաքսանենգության հետքերը. Միքայել Մինասյան

Արխիվ

[]