ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նպատակահարմար չի համարում անդրադառնալ իշխանության բարեվարքությանը. Անունը կա՝ ամանումը՝ չկա 05/20/2020 20:32 | ԼՐԱՀՈՍ
Արդեն շուրջ 6 ամիս է, ինչ ձեւավորվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, սակայն այս կառույցի գործունեության արդյունքները տեսանելի չեն, ավելին՝ արդեն իսկ նկատելի է սուբյեկտիվիզմի գործոնը։
Այս հանձնաժողովին է վերապահված բարձրաստիճան պաշտոնատար անձանց, բացառությամբ պատգամավորների, դատավորների և դատախազների, էթիկայի կանոնների, իրավիճակային շահերի բախման կարգավորումների պահպանմանը հետևելը, ինչը փաստացի անցած 6 ամիսներին չի կատարվել եւ հանձնաժողովը որեւէ վարույթ չի հարուցել գործադիր իշխանության ներկայացուցիչների կողմից բարեվարքության կանոնների խախտման անգամ բացահայտ դեպքերի առթիվ։
Այսպես՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է իր հրապարակային ելույթներում օգտագործում գռեհիկ բառապաշար, որոնք տարբեր մասնագետների կողմից գնահատվում են որպես ատելության խոսք, բռնության քարոզում։ «Փաստինֆո»-ն դիմել էր հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանին՝ պարզելու, թե արդյոք դատական համակարգի, հանրային ու պետական ծառայողների, լրագրողների, քաղաքական գործիչների, հոգեւորականների վերաբերյալ դեռեւս ապրիլի 19-ի ուղիղ եթերում հնչեցրած որակումների կապակցությամբ վարույթ հարուցվել է։ Հարցը լսելով հանձնաժողովի նախագահն առաջարկել էր դրանք ուղարկել գրավոր, իսկ ավելի ուշ արդեն պարզվեց, որ այն դիտարկվել է որպես գրավոր հարցում, որին հանձնաժողովի նախագահը խուսափել էր մեկնաբանություններից, իսկ աշխատակազմը տվել էր ընդհանրական պատասխաններ՝ արձանագրելով, որ վարույթ չի հարուցվել, ավելին՝ էթիկայի սահմանված կանոններ էլ գոյություն չունեն դեռ։
Հանձնաժողովին հիշեցրել էինք, որ դեռեւս հունվարի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում տրված պիտակավորումների ու վիրավորական արտահայտությունների կապակցությամբ հանձնաժողովը գրավոր մերժել էր վարույթ հարուցել նշելով, որ վարքագծի կանոնների բացակայության խնդիր կա: Շուրջ կես տարի է, ինչ հանձնաժողովը ձեւավորվել է՝ ինչ քայլեր են ձեռնարկվել կանոններ մշակելու ուղղությամբ։ «Ձեր 3-րդ հարցադրմանն ի պատասխան տեղեկացնում ենք, որ վարքագծի կանոնագրքի մշակման նպատակով Հանձնաժողովն իրականացրել է միջազգային փորձի ուսումնասիրություն, ինչպես նաև պետական կառավարման մարմիններից հավաքագրել է առկա վարքագծի կանոնները և կազմել է կանոնագրքի նախնական տարբերակը, որն այժմ գտնվում է միջազգային գործընկերների կողմից ուսումնասիրման և լրամշակման փուլում»,- հայտնել են հանձնաժողովից։
Մեր այն դիտարկմանը, որ չնայած վարքագծի կանոնների բացակայությանը, այդուհանդերձ, հանձնաժողովը վարույթ հարուցել էր ու մարտ ամսին արձանագրել, որ ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ Կարեն Կարապետյանի կողմից ՀՀ Փաստաբանների պալատի անդամ փաստաբան Վահագն Մնացականյանին հասցեագրված գրության մեջ օգտագործած արտահայտությունները չեն արտահայտում հանրային ծառայողի կողմից մարդու իրավունքներն հարգելու սահմանադրական պարտականության, բարեկրթության և հարգալիրության սկզբունքի էությունը, բայց կարգապահական պատասխանատվության հարց չի բարձրացվում՝ վկայակոչելով, որ չկան կանոնները։ Ինչու բարձր իշխանության պարագայում դրսեւորվում է երկակի ստանդարտ, ինչու վարչապետի գրառումների ու արտահայտությունների կապակցությամբ եւս չի հարուցվում վարույթ ու կանոնների բացակայության հիմքով չեղարկվում պատասխանատվության հարցը։
«Փաստինֆո»-ի այս հարցին հանձնաժողովից արձագանքել էին, թե «Հանձնաժողովի կողմից 2020 թվականի փետրվարի 14-ին հրապարակված որոշման 6-րդ կետի համաձայն՝ «(․․․)վարքագծի կանոնների բացակայության պարագայում ծագած տվյալ հասարակական իրավահարաբերությունների՝ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի կողմից սոցիալական հարթակում հնչեցված խոսքը գնահատելու և այն խախտում որակելու համար Հանձնաժողովն իրավաչափ որևէ հիմք չունի»:
«Փաստինֆո»-ի մեկ այլ հարցին, որ ԱԺ-ն ց բռնության քարոզն ու ատելության խոսքը քրեականացնող օրենքն ընդունեց, սակայն դրան զուգահեռ երկրի իշխանությունների կողմից անվայելուչ, առերևույթ բարոյականության նորմերը խախտող որակումները շարունակվում են, չե՞ն կարծում, որ նաեւ հանձնաժողովն ունի որոշակի պատասխանատվություն, որ չի սահմանում էթիկայի կանոնները՝ հանձնաժողովը պատասխանել է. «Աժ կողմից ընդունվել են Քրեական օրենսգրքի փոփոխությունները, և բռնության, ատելության խոսքի առնչությամբ գնահատականները տալու է քրեական վարույթն իրականացնող մարմինը, և Հանձնաժողովն այս առնչությամբ որևէ դերակատարում չունի»։
Ասել է թե՝ վարչապետը կարող է ընդդիմախոսներին կաշառակեր ու հանցագործ համարել, պատերին ծեփելու, թաթիկները կտրելու, կոշիկները լպստելու հայտարարություններ անել, ու մնալ անպատիժ, հանձնաժողովը իրեն պատասխանատու չի համարում բարձրաստիճան պաշտոնյաների վարքականոնի վերահսկման համար։ Այլ խոսքով՝ նորաստեղծ կառույցը, որի հետ քաղհասարակությունը մեծ հույսեր էր կապվում, վերածվում է քաղաքական իշխանության շահերը սպասարկողի։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ