ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արմավիրի մարզի դատախազությունը ճանապարհատրանսպորտային պատահարները նվազեցնելուն ուղղված մի շարք միջնորդագրեր է ներկայացրել 05/20/2020 14:54 | ԼՐԱՀՈՍ
Արմավիրի մարզի դատախազությունում իրականացված՝ մարզի տարածում ճանապարհատրանսպորտային հանցագործությունների (ՃՏՀ), դրանց նպաստող պատճառների և պայմանների ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ նմանատիպ դեպքերն ավելացել են 26,3%-ով, իսկ մահվան ելքով ճանապարհային երթևեկության կանոնների (ՃԵԿ) խախտման դեպքերը՝ 17,6%-ով: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։
Վերլուծությունը փաստում է, որ թեև 12.5%-ով ավելացել է վրաերթերի քանակը, սակայն կրկնակի նվազել են դրան արդյունքում մահացած անձանց քանակը։ Թեև շուրջ 9%-ով նվազել է ինքնավթարների քանակը, սակայն մտահոգիչ աճ է արձանագրվել դրանց արդյունքում մահացած անձանց քանակական ցուցանիշում /3-13/։ Արձանագրված ինքնավթարների պատճառները հիմնականում ճանապարհային բարձր արագությամբ երթևեկելն է և/կամ վարորդների ոչ սթափ վիճակում ավտոմեքենան վարելը։
Ամենաշատ ՃՏՊ-ները տեղի են ունեցել Վաղարշապատի տարածքում, մասնավորապես՝ «Մ5» միջպետական ճանապարհի Երևան-Արմավիր հատվածում։ Միայն 2019թ. Վաղարշապատի տարածքում արձանագրված 166 ՃՏՊ-ներից 53-ը տեղի է ունեցել Երևան-Արմավիր ճանապարհի 12-ից 32-րդ կմ-ի հատվածում։ Դրանց ինտենսիվությունն ավելի է մեծացել հատկապես գյուղատնտեսական աշխատանքների և բերքահավաքի ժամակաշրջաններում։ Պատճառն այն է, որ ճանապարհահատվածի երկու կողմերում գյուղատնտեսական դաշտային տարածքներ են, որոնք միջպետական ճանապարհի մակարդակից մի քանի մետր ցածր են: Այդ հատվածներից դաշտամիջյան ճանապարհները միջպետական ճանապարհին հատվում են վերէլքով։ Եվ դրանցով, միջպետական ճանապարհով իրար մոտեցող տրանսպորտային միջոցները տեսանելի չեն միմյանց: Բացի այդ, դաշտամիջյան ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցի վարորդը հիշյալ վերէլքը հաղթահարելու համար զագացնում է որոշակի արագություն և միջպետական ճանապարհին հայտնվում է հանկարծակի՝ ստեղծելով վթարային իրադրություն։
Խնդրահարույց է առանձին միջհամայնքային ճանապարհների հետ հատման խաչմերուկներում երթևեկության անհրաժեշտ նշանների բացակայությունը, ինչի պատճառով հատվող ճանապարհներն ընկալվում են որպես հավասարազոր՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Չկարգավորվող խաչմերուկները մարզի քաղաքներում նույնպես առաջացնում են նմանօրինակ խնդիրներ:
Որոշ դեպքերում մարզի տարածքում ՃՏՊ-ներին նպաստել է այն հանգամանքը, որ մայրուղիներում հետադարձը թույլատրող ճանապարհային գծանշումները ջնջված են, տեսանելի չեն ավելի երկար տարածությունից: Վարորդները հետադարձի թույլատրման վայրը նկատում են կարճ տարածությունից և որպեսզի բաց չթողնեն հետադարձի հնարավորությունը, կատարում են կտրուկ արգելակում՝ ստեղծելով վթարային իրադրություն:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ներկայումս բազմաթիվ են առանց հաշվառման համարանիշների, այսինքն հաշվառումից հանված, սակայն չխոտանված տրանսպորտային միջոցների երթևեկությանը մասնակից դառնալու դեպքերը։ Այդպիսի տրանսպորտային միջոցները, որոնք տարիներ շարունակ չեն անցնում պարտադիր տեխզննում, հիմնականում օգտագործվում են գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ: Դրանք լուրջ անսարքություններ ունենալով՝ հաճախ հայտնվում են երթևեկության բարձր ինտանսիվություն ունեցող ճանապարհներին և ստեղծում վթարային իրավիճակներ։
Ուսումնասիրության արդյունքներով ՃՏՀ-ներին նպաստող պայմանների ու պատճառների վերացման նպատակով Արմավիրի մարզի դատախազությունը, ըստ իրավասության շրջանակների, միջնորդագրեր է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Արմավիրի մարզպետին, Արմավիրի քաղաքապետին, Ոստիկանության Արմավիրի վարչությանը, ՃՈ մարզային ստարաբաժանմանը:
Միջնորդագրերով խնդիր է դրվել բարձրացված վերոնշյալ հարցերը ներառել ճանապարհների սպասարկման ծրագրերոով նախատեսվող միջոցառումներում, միջոցներ ձեռնարկել միջպետական ճանապարհների հետ հատվող ճանապարհային գոտիներում վերէլքով հատումները, դաշտերից դուրս բերող և միջպետական մայրուղու հետ հատվող ճանապարհների քանակը հնարավորինս նվազեցնելու, միջպետական ճանապարհի հետ հատվող, գյուղեր տանող ճանապարհները երկրորային երթևեկության նշաններով կահավորելու ուղղությամբ: Իրավասու մարմիններին առաջարկվել է նաև ձեռնարկել գործուն միջոցներ հետադարձերը թույլատրող հորիզոնական գծանումները թարմացնելու, ավելի երկար տարածությունից նկատելի դարձնելու ուղղությամբ, քաղաքային ճանապարհների՝ առավել հաճախ տեղի ունեցող վթարների կոնկրետ մատնանշված հատվածներում ոստիկանության շրջիկ ծառայություններն ուժեղացնելու, հատկապես գյուղատնտեսական աշխատանքների ակտիվացման շրջաններում պարբերաբար տարբեր համայնքներ ստուգայցեր իրականացնելու և հաշվառումներից դուրս մնացած, սակայն շահագործվող տրանսպորտային միջոցները հայտնաբերելու, դրանցով վարչաիրավական ներգործության միջոցներ կիրառելու ուղղությամբ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից