ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վեթինգի գաղափարը սուր չէ դրված , քանի որ դատավորներին կարողացել են ծառայեցնել իրենց և մնացել բացառիկները, ում խնդիրներն իրենք կլուծեն.Լուսինե Սահակյան 05/19/2020 11:54 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ դատական համակարգը երբեք կայացած չի եղել, ունեցել ենք անհատ դատավորներ և, ըստ էության, մյուս դատավորները հիմնականում ենթարկվել են իշխանությանը և կատարել են իշխանության կամքը: Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է փաստաբան Լուսինե Սահակյանը:
«Իշխանափոխությունից հետո հայտարարվում էր, որ ցանկանում են դատական համակարգը կայանա: Հարցեր էին ծագում, թե ինչպես են պատրաստվում կայացնել դատական համակարգը, որովհետև վիրահատական միջամտությունները միշտ վտանգավոր են, հատկապես, երբ խոսքը վերաբերում է դատարաններին և ովքեր էին լինելու այն ընտրողները, որոնք պետք է ընտրեն ՀՀ իրական դատական համակարգի դատավորներին: Կամաց-կամաց հասկացանք, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես ցանկանում էինք տեսնել և այնպես չէ, որ իշխանությունները ցանկանում էին, որ մենք ունենանք անկախ դատական համակարգ»,- ասաց Սահակյանը:
Փաստաբանն արձանագրեց, որ հետագայում արդեն քաղաքական գործերով զարգացումներով պարզ դարձավ, որ իրականության մեջ կան և՛ զանգեր, և՛ պարտադրանքներ և այն դատավորները, ովքեր այսպես,թե այնպես իշխանությունների կամակատարն էին, այդպես էլ մնացին իշխանությունների կամակատար և իրենց համար տարբերություն չկար, թե ում են հիմա ծառայում: Փաստաբանն ընդգծեց,որ կային դատավորներ, ովքեր երբեք չէին ենթարկվել իշխանություններին և չէին էլ պատրաստվում ենթարկվել նոր իշխանություններին:
«Եթե նախկինում գոնե ընտրում էին, թե որ դատավորին պետք է գործը մակագրվի, որ ամեն ինչ հաշտ լինի, հանդարտ լինի, ապա հիմա թողեցին, որ մակագրվի այն դատավորներին, ինչպես պետք է մակագրվեր»,- ասաց Սահակյանը:
Դիտարկմանը, որ մեկ տարի առաջ համակարգի մաքրման այլ մեթոդաբանություն էր, իսկ այսօր վարչապետը նոր ձևաչափ է որդեգրել՝ Սահակյանը պատասխանեց. «Խնդիրն այն է, որ, սկզբնական փուլում իրենք չհետևեցին գործընթացին և մտածում էին, որ բոլոր դատավորներն այսպես թե այնպես ենթարկվում են իշխանություններին և ենթարկվելու են առանց զանգերի, ցանկացած դեպքում կատարելու են իշխանության պատվերները, տեսան, որ այդպես չէ, հայտնվեց Ալեքսանդր Ազարյան, ով կայացրեց որոշում, որն, իհարկե, իշխանահաճո չէր, բայց իրավական առումով դատավորը գտնում էր, որ այդպես է և այդպես էլ կայացրեց, օրինական որոշում կայացվեց »:
Փաստաբանը հիշեցրեց, որ այդ որոշումից հետո սկսվեց աղմուկ-աղաղակը՝ հակահեղափոխականներ են, դատարաններ շրջափակել և այլն, ապա հաջորդեց մյուս դատավորների օրինակները՝ Դավիթ Գրիգորյան, սկսվեց նրա նկատմամբ քրեական հետապնդում:
«Այստեղ էր, որ նրանք սկսեցին հայտարարել, որ վիրահատական միջամտություններ են անհրաժեշտ: Կային դատավորներ, որոնք այդպես կողմնորոշված չէին և սկսեցին հավատալ, որ իրենք անկախ դատավորներ են և այդ անկախության արդյունքում ինչ-որ որոշումներ սկսեցին կայացնել: Այս հայտարարությունների լույսի ներքո այդ դատավորները սկսեցին իշխանահաճո որոշումներ կայացնել և հիմա արդեն անհրաժեշտ չէր վիրահատական միջամտություններ կատարելը»,- ասաց նա:
Լուսինե Սահակյանը գտնում է, որ վեթինգի գաղափարը սուր դրված չէ, քանի որ դատավորներին կարողացել են, ըստ էության, ծառայեցնել իրենց և բացառիկներն են մնացել, ում խնդիրներն իրենք կլուծեն և արդեն լուծում են, օրինակ՝ Դավիթ Գրիգորյանի գործն արդեն ուղարկում են դատարան:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել