Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Ոչ խտրական սկզբունքների վրա հիմնված էներգակիրների միասնական շուկան պետք է դառնա ԵԱՏՄ ինտեգրման հիմքերից մեկը. վարչապետ 05/19/2020   17:08  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, ԵԱՏՄ-ում որպես դիտորդ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը ողջունել է տեսակոնֆերանսի մասնակիցներին և հիշեցրել, որ վերջին աշխատանքային հանդիպման ընթացքում ինքը խոսել է Հայաստանի կառավարության կողմից համաճարակի դեմ պայքարի ու դրա սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին: Այդ կապակցությամբ, վարչապետը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը գործնականում գրեթե ավարտել է խիստ սահմանափակիչ միջոցների կիրառման փուլը, և մայիսի 4-ից սկսել է իրականացնել համաճարակի դեմ պայքարի ապակենտրոնացված ռազմավարություն:

«Երեկվանից Հայաստանում հանվել են տնտեսական գործունեության գրեթե բոլոր սահմանափակումները: Սակայն պահպանվել են սահմանափակումները կրթության, մշակույթի, զվարճանքի, հանգստի և հանրային միջոցառումների ոլորտներում: Պետական հատվածն աշխատում է հիբրիդային մեթոդով՝ համատեղելով գրասենյակային և հեռավար աշխատանքը:

Այսպիսով, այս փուլում մենք ամբողջովին հանել ենք կարանտինը և դա բերել է նոր դեպքերի որոշակի աճի: Փոխարենը, սակայն, ներդրվել են խիստ սոցիալական և տնտեսական անվտանգության կանոններ՝ հաստատվել են արձանագրություններ և կանոնակարգեր, որոնք պարտադիր են բոլոր քաղաքացիների, տնտեսվարող սուբյեկտների և պետական հաստատությունների համար: Խիստ սահմանափակումների կիրառման հայեցակարգը վերածվել է խիստ նորմերի և վարքի կանոնների պահպանման հայեցակարգի: Դրա արդյունավետությունն, իհարկե, կախված կլինի ամբողջ հասարակության պատասխանատվության աստիճանից:

Խիստ կարանտինի ժամանակահատվածում մենք կարողացանք ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ երկրի առողջապահական համակարգի տարանցիկային հզորությունը բարձրացնելու համար:

Հաջորդ երկու շաբաթվա ընթացքում մենք կանցկացնենք իրավիճակի մշտադիտարկում: Հուսով ենք, որ կարիք չի լինի վերադառնալ խիստ կարանտինային միջոցառումների կիրառմանը և կձևավորվեն պայմաններ՝ շարունակական համաճարակի պայմաններում հասարակության լիարժեք գործունեության և, մասնավորապես, տնտեսության գործունեության համար։

Զուգահեռաբար, կառավարությունն ընդունեց միջոցառումների փաթեթ` կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքները չեզոքացնելու և հասունացող համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը մեղմելու համար: Այս միջոցառումները, բացի սոցիալական նշանակությունից, ուղղված էին նաև տնտեսության՝ «շաթդաունի» վիճակից դուրս գալուն և ճգնաժամային ժամանակահատվածում զարգացման պայմանների ստեղծմանը:

Մեզ հաջողվեց նաև կազմակերպել արդյունավետ վերահսկողություն մանրածախ առևտրի ոլորտում, կանխել ապրանքների հնարավոր դեֆիցիտը և թույլ չտալ սպառողական գների արհեստական աճ: Կենտրոնական բանկի արդյունավետ միջամտության շնորհիվ կանխվել են ազգային արժույթի փոխարժեքի  տատանումները և ապահովվել է ֆինանսական կայունությունը:

Սիրելի ընկերներ,

Ես բազմիցս նշել եմ, որ համաճարակի և աճող ռեցեսիայի պայմաններում մենք առանձնահատուկ կարևորում ենք մեր համագործակցության զարգացումը: Ավելի քան վստահ եմ, որ մենք պետք է ամրապնդենք մեր Միությունը և կատարելագործենք ինտեգրման հիմնարար ինստիտուտները: Մենք պետք է ապացուցենք դրանց կենսունակությունը ճգնաժամի պայմաններում և պատրաստ լինենք համատեղ օգտագործել բոլոր տնտեսական հնարավորությունները, որոնք ակնհայտորեն կառաջանան հետճգնաժամային ժամանակահատվածում:

Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի օրակարգում ընդգրկված  «Մինչև 2025 թ․ եվրասիական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղություններ» փաստաթուղթը: Համոզված ենք, որ այս փաստաթղթում նշված գործընթացները կնպաստեն Միության ինչպես ներդրումային, այնպես էլ նորարարական գրավչության բարձրացմանը, դրա մրցունակության և գիտական ու արտադրական ներուժի ավելացմանը:

Համաշխարհային տնտեսական մարտահրավերների համատեքստում հատկապես այսօր սուր է գազի ընդհանուր շուկայի շուտափույթ ձևավորման անհրաժեշտությունը: Ինչպես ես բազմիցս նշել եմ, ոչ խտրական սկզբունքներով  ձևավորվելիք էներգակիրների միասնական շուկան պետք է դառնա մեր ինտեգրման հիմքերից մեկը, եթե ոչ հիմնականը: Առանց դրա անհնար է որակական առաջընթացի հասնել ինտեգրացիոն գործընթացներում: Առանց դրա անհնար է Միության բոլոր անդամների համար ապահովել տնտեսական գործունեության արդար մրցակցային պայմաններ:

Մենք ելնում ենք նրանից, որ «Մինչև 2025 թ․ եվրասիական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղություններում» պետք է ամրագրվեն ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայում մատակարարման սակագների ձևավորման միասնական մոտեցումները կիրառելու սկզբունքները, այդ թվում՝ բնական մենաշնորհ ունեցող կազմակերպության կողմից գազի տեղափոխման և տարանցման ծառայությունների միասնական սակագները: Մեր Միությունը պետք է ձգտի քայլ առ քայլ հասնել այս նպատակին:

Սիրելի բարեկամներ,

Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ օգտվել առիթից և ևս մեկ անգամ շնորհավորել բոլորիս Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ: Մեր ժողովուրդը սրբորեն հարգում է այս օրը, և մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի սերունդները հիշեն մեր հայրերի և պապերի սխրանքը:

Շնորհակալություն ուշադրության համար»։

Այնուհետև ԵԱՏՄ անդամ պետությունների առաջնորդներն իրենց ելույթներում անդրադարձել են Միության տարածքում կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին, ստեղծված իրավիճակում տնտեսական զարգացմանն ու առկա խնդիրների լուծման ուղղությամբ տարվող համատեղ քայլերին: Մանրամասն անդրադարձ է կատարվել «Մինչև 2025 թ․ եվրասիական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների» փաստաթղթին, որն ընդհանուր առմամբ արժանացել է հավանության: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ փաստաթղթի առանձին կետերի շուրջ քննարկումները դեռեւս կշարունակվեն, ինչի արդյունքում այն կլրամշակվի՝ հաշվի առնելով ԵԱՏՄ անդամ պետությունների դիտողություններն ու առաջարկությունները: 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:21 19/05/2020  |  ՄամուլՀայաստանն առաջ է անցել ԵՏՄ գործընկերներից. «Ժողովուրդ»
13:50 22/04/2020  |  Քրեական խրոնիկոնԵԱՏՄ շրջանակներում 2020թ.-ին ցորենի 46 մլն տոննա ավել արտադրանք կունենանք. Էկոնոմիկայի փոխնախարար
21:26 12/04/2020  |  ԼՐԱՀՈՍԵԱՏՄ երկրներից որոշ ապրանքների ներմուծման մաքսատուրքերը կզրոյացվեն
13:26 23/03/2020  |  ԼՐԱՀՈՍԲժշկական նշանակության ապրանքատեսակները ԵԱՏՄ կներմուծվեն զրոյական մաքսատուրքեր
11:48 14/11/2019  |  ԼՐԱՀՈՍԳործարար համայնքի ներկայացուցիչների հետ քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի խնդիրները
21:06 25/10/2019  |  ԼՐԱՀՈՍԵԱՏՄ-ում ՀՀ-ի նախագահության գերակայություններից է արտաքին տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացումը. ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև ստորագրվել է ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիր
15:23 17/10/2019  |  ԼՐԱՀՈՍԿենսաթոշակը վճարելու է այն երկիրը, որի տարածքում ձեռք է բերվել աշխատանքային ստաժը
22:16 01/10/2019  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ
20:26 01/10/2019  |  ԼՐԱՀՈՍՈւժեղացված ծառայություն իրականացնող ոստիկանները չէի՞ն նկատել Բաղրամյան 26-ում ընդդեմ Վ. Պուտինի ակցիայի մասնակիցներին
19:49 01/10/2019  |  ԼՐԱՀՈՍՊուտինը, Ռոհանին, Տոկաևն ու Ժեենբեկովը Բաղրամյան 26-ից հեռացան միկրոավտոբուսով և ոչ թե ծառայողական մեքենայով

Արխիվ

[]