ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«ԱՐՄՆՅՈՒԶ» հեռուստաընկերության և «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ռադիոընկերության նկատմամբ կիրառվել է վարչական տույժ 05/19/2020 17:21 | ԼՐԱՀՈՍ
Այսօր՝ մայիսի 19-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ: Նիստի օրակարգում ընդգրկված էր տասներեք հարց՝ «ՄԵԳԱԹԻՎԻ» ՍՊ ընկերության Երևան քաղաքի տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային հեռարձակման լիցենզիա տրամադրելու, «ՏԵԼԵԼԵՔՍ» ՍՊ ընկերության (սփռման տարածքը՝ ՀՀ Արարատի մարզ, հեռարձակման տեսակը՝ թվային) և «ԷՋՄԻԱԾԻՆ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ԱԿ-ի (սփռման տարածքը՝ ք. Էջմիածին, հեռարձակման տեսակը՝ անալոգային) հեռուստածրագրերի հեռարձակման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու, «ՄԵԳԱԹԻՎԻ», «ԱՐՏ-ԹԻՎԻ-ՆԵԹ», «ԿՈԼՄԵՆԱ», «ԱՐԱՑ», «ՄԵԴԻԱ ՔՈՆԹԵՆՏ» ՍՊ ընկերությունների ոչ սեփական հեռուստածրագրեր վերահեռարձակելու թույլտվություն ստանալու, «ՖՄ-105.5», «ՌԱԴԻՈ 107 ՖՄ», «ՅՈՐՆԵԹ», «ՄԱՅ ՆԵՏ» ՍՊ ընկերությունների և «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթներների վերաբերյալ:
Օրակարգի հաստատումից հետո ընթերցվեց Հանձնաժողովի իրավաբանական և լիցենզավորման վարչության եզրակացությունը «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ ընկերության նկատմամբ վարչական վարույթ հարուցելու վերաբերյալ, որտեղ նշել է, որ Հանձնաժողովի կողմից Ընկերության գործունեության մշտադիտարկման ընթացքում պարզվել է, որ «Արմնյուզ» հեռուստածրագրի կողմից հեռարձակված «Հայելու առաջ» հաղորդման հեռարձակման ընթացքում հնչել են արտահայտություններ, որոնք համապատասխանում են Հանձնաժողովի 2019թ-ի օգոստոսի 14-ի «Անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հեռուստառադիոհաղորդումների (ֆիլմերի), այլ տեսաձայնաշարային նյութերի որոշման չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 90-Ա որոշման (http://tvradio.am/wp-content/uploads/2019/08/90.pdf) հավելվածի 2-րդ մասի հատկանիշներին, որը «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն կարող է եթեր հեռարձակվել ժամը 24.00-6.00-ն ընկած ժամանակահատվածում։ Հաղորդման ընթացքում ներկայացվել են փաստերի բազմաթիվ խեղաթյուրումներ, բացահայտ կեղծիքներ, սպառնալիքներ, բռնության կոչեր, խուճապ առաջացնող ենթադրություններ, որոնք հատկապես անչափահաս հեռուստադիտողի մոտ առաջացնում են տագնապի և անելանելիության զգացում: Նշենք նաև, որ «Հայելու առաջ» հաղորդման լսողական տարբերակը հեռարձակվել է նաև «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ռադիոընկերության միջոցով:
«Արմնյուզ» հեռուստաընկերությունը և «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ռադիոընկերությունը սահմանված կարգով տեղեկացվել են հարուցված վարչական վարույթի մասին: Հանձնաժողովը քննելով գործում առկա փաստերը և հավատարիմ խոսքի ազատության սկզբունքներին, գտնում է, որ լիցենզավորված լրատվամիջոցների համար խիստ կարևոր և առաջնահերթ է ճգնաժամային իրավիճակներում հանրությանը և հատկապես անչափահասներին, ստուգված փաստերի և իրադարձությունների մասին իրազեկումը:
Նիստի ընթացքում Ընկերությունների ներկայացուցիչը բանավոր ներկայացրել է դիրքորոշում: Հանձնաժողովը ձայների 5 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ որոշում է կայացրել «ԱՐՄՆՅՈՒԶ» հեռուստաընկերության և ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ռադիոընկերության նկատմամբ կիրառել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
Օրակարգային հաջորդ հարցը՝ «ՖՄ-105.5» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական վարույթ հարուցելու մասին էր: Համաձայն իրավաբանական և լիցենզավորման վարչության եզրակացության՝ Հանձնաժողովը օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթներն իրականացնելիս ուսումնասիրել է 2020 թվականի մարտի 06-ին «ՖՄ-105.5» ՍՊ ընկերության կողմից ներկայացված եթերի ձայնագրությունները և ուսումնասիրության արդյունքում արձանագրել Ընկերության «ՖՄ-105.5» ռադիոծրագրի կողմից «Քաղաքական վերլուծություն Անդրեաս Ղուկասյանի հետ» հաղորդման հեռարձակման ժամանակ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի պահանջների խախտում: Արձանագրված խախտումների հիման վրա Ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ։
Վարույթի համար հիմք է հանդիսացել եթերը հովանավորությամբ հեռարձակելը, մասնավորապես՝ անոնսում շեշտվել է, որ հաղորդման հովանավորն է «Հայ կառուցողական կուսակցություն»-ը՝ դրանով իսկ խախտելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի պահանջները: Հաշվի առնելով նշված փաստերը՝ Հանձնաժողովը որոշել է «ՖՄ-105.5» ընկերության նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ գրավոր նախազգուշացում՝ խախտումները հետագայում վերացնելու հանձնարարությամբ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ