ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառավարության ապաշնորհ գործունեության արդյունքում տապալվեց կորոնավիրուսի տարածման կանխարգելման գործընթաց. Փաստահավաք խումբ 05/19/2020 23:26 | ԼՐԱՀՈՍ
COVID-19 Հայաստան. Փաստահավաք խումբը հանդես է եկել հայտարարությամբ:
Մայիսի 14-ին ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգել 30 օրով՝ մինչև հունիսի 13-ը ժամը 17:00-ը։ Հարկ է նշել, որ արտակարգ դրություն մտցնելու պահից Հայաստանում կորոնավիրուսի վարակակիրների թվի ոչ թե նվազում, այլ մշտական աճ է գրանցվում, ինչը պայմանավորված է իշխանության ապաշնորհ գործողություններով, կառավարության անլուրջ և անպատասխանատու վերաբերմունքով։
Կառավարության որոշմանը հաջորդեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունն առ այն, որ կեղծ և չհիմնավորված լուրեր տարածողների տվյալները պետք է փոխանցել իրավապահ մարմիններին՝ հասկանալու համար, թե ովքեր են կանգնած դրանց հետևում և ինչ շարժառիթ ունեն վնասելու մեր քաղաքացիներին։
Հարկ ենք համարում նշել, որ դեռևս փետրվար և մարտ ամիսներին, երբ աշխարհում կորոնավիրուսը լայն թափով տարածվում էր, Հայաստանում մինչև մարտի 12-ը ներառյալ ընթանում էր սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ակտիվ քարոզչություն, որի շրջանակներում իշխանական կուսակցությունն անցկացնում էր հանրահավաքներ Հայաստանի ամբողջ տարածքում։
Առողջապահության նախարարն էլ իր ելույթներում հիմնական շեշտադրումը կատարում էր նրա վրա, որ կորոնավիրուսը վտանգավոր հիվանդություն չէ, պետք չէ հատուկ նշանակություն տալ այդ վիրուսին և այլն։ Հետևաբար, քաղաքացիների համար վտանգավոր և չհիմնավորված լուրերի տարածմամբ զբաղվել է հենց կառավարությունը։
«Դավադրությունների տեսության» առաջին տարածողները վարչապետ Նիկոլ Փաշինյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էին, ուստի առաջին հերթին նրանք պետք է իրավապահ մարմինների կողմից հրավիրվեն՝ պարզելու համար, թե ինչո՞վ էր պայմանավորված նման անպատասխանատու հայտարարություններ անելն, ինչը հասարակության շրջանում թուլացրեց զգոնությունը և առաջացրեց թերահավատություն կորոնավիրուսի նկատմամբ։
Իրավապահ մարմինները պետք է նաև պարզեն՝ արդյոք իրավաչափ է թեթև ախտանշաններ ունեցող կորոնավիրուսի վարակակիրներին չմեկուսացնելու վերաբերյալ որոշումը։
Փաստացի, կառավարության ապաշնորհ գործունեության արդյունքում տապալվեց կորոնավիրուսի տարածման կանխարգելման գործընթացն, ինչի պատճառով կորոնավիրուսի տարածումը դուրս եկավ վերահսկողությունից, սպառվեցին մեթոդներն ու միջոցները, որպես հետևանք էլ՝ վարակակիրների մեկուսացում անելու հնարավորություն կառավարությունն այլևս չունի և ստիպված է վարակակիրներին իրենց տներում մեկուսացնել՝ նպաստելով տան մյուս անդամների վարակվելուն և վարակի տարածման աղբյուր դառնալուն։ Կառավարության ձախողված քաղաքականության պատճառով այժմ վտանգված է հանրային առողջությունը։
«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը հերթական անգամ հայտարարում է, որ Հայաստանում կորոնավիրուսի տարածման և դրա հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրում է ոչ թե հասարակությունն, այլ կառավարությունն՝ անձամբ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Նշենք, որ ողջունելի ենք համարում այն, որ Նիկոլ Փաշինյանը վերջապես հասկացավ՝ կորոնավիրուսի տարածումն ազգային անվտանգության հարց է, այդուհանդերձ, Փաշինյանը շարունակում է չգիտակցել, որ այդ հարցի լուծման պատասխանատուն իշխանությունն է՝ առաջին հերթին ինքը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ