ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարչապետի հայտարարությունը, որ դատական համակարգում բարեփոխումները դանդաղ պետք է ընթանան ճիշտ է, բայց իշխող ուժը չունի այդ քաղաքական կամքը. Մելիքյան 05/18/2020 16:25 | ԼՐԱՀՈՍ
Այն միտքը, որ դատական համակարգում բարեփոխումները պետք է դանդաղ իրականացվեն, տարիներ շարունակ պնդում ենք, և դատական համակարգից փոքր-ինչ հասկացող ցանկացածի համար դա այբբենական ճշմարտություն է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով դատական համակարգի վերաբերյալ վարչապետի վերջին հայտարարությանը։
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով դատական համակարգի բարեփոխումներին, ասել էր, որ Հայաստանում բարեփոխումները պետք է ընթանան հանդարտ տեմպով, որպեսզի խորքային դառնան։ Վարչապետն ընդգծել էր, որ արագ բարեփոխումը չի նշանակում լավ բարեփոխում։ Մինչդեռ 2019 թվականի մայիսի 20-ին վարչապետը հայտարարում էր, թե եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը։
Ռուբեն Մելիքյանի պատկերացմամբ՝ խնդիրն այստեղ ոչ թե նոր արված հայտարարության, այլ հին՝ մայիսին արված հայտարարության մեջ է, և դրանք պետք է դիտարկել ոչ թե բարեփոխումներ անելու համատեքստում, այլ կոնկրետ գործով դատական իշխանության նկատմամբ ճնշում գործադրելու համատեքստում. «Խոսքը վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Այն, որ վարչապետը հիմա բոլորովին այլ ռազմավարության մասին է խոսում, դա ևս մեկ ապացույց է, որ 2019 թվականի մայիսին իրականացված բոլոր գործողությունները, այդ թվում դատարանների շրջափակումը, առանձին դատավորների նկատմամբ հետապնդումները ոչ այլ ինչ էր, քան կոնկրետ գործով պայմանավորված գործողություններ՝ ազդելու արդարադատության վրա»,-ասաց իրավապաշտպանը։
Վերջինս նկատեց՝ վարչապետի այս հայտարարությունը պետք է դիտարկել նաև այն համատեքստում, թե արդյոք վարչապետը և իշխող քաղաքական թիմը հանրությանն ապացուցել է, որ իրենք ունեն քաղաքական կամք, իսկապես անկողմնակալ, պրոֆեսիոնալ դատավորներից կազմված դատական իշխանություն ունենալու համար. «Այս տեսանկյունից երկու օրինակ կներկայացնեմ։ Առաջինը անկողմնակալության և չեզոքության չափանիշ նախատեսված է նաև այլ մարմինների համար, օրինակ` Հանրային խորհրդի համար։ Մենք տեսնում ենք, որ վարչապետի կողմից ընտրված ՀԽ նախագահն իրեն թույլ է տալիս ոչ միայն չեզոքությունն ու անկողմնակալությունը խախտել, այլ անգամ վիրավորական արտահայտություններ իշխանական ընդդիմախոսների նկատմամբ։ Այս պայմաններում այն քաղաքական ուժը, որը դատարաններն է ուզում անկողմնակալ դարձնել և անկողմնակալ չի դարձնում ամբողջությամբ իրենից կախված մեկ այլ մարմին։ Բացի այդ իշխող քաղաքական ուժը ՍԴ-ում մեկ դատավոր նշանակելու հնարավորություն ուներ և երկու անգամ մերժել է ՀՀ նախագահի կողմից ներկայացված անկողմնակալ թեկնածուներին, իսկ երրորդ անգամ նաև նախագահի նկատմամբ ճնշում գործադրելով, արդեն նշանակել է Վահե Գրիգորյանին»,-ասաց Ռուբեն Մելիքյանը՝ ընդգծելով, որ այս բոլոր փաստերը հիմք են տալիս եզրակացնել, որ թեև վարչապետի հայտարարությունը, որ դատական համակարգում բարեփոխումները պետք է դանդաղ ընթանան, ճիշտ հայտարարություն է, սակայն իշխող քաղաքական ուժը չունի այդ քաղաքական կամքը։ Ռուբեն Մելիքյանը լուրջ վերապահումներ ունի նաև այն հարցում, որ իշխող քաղաքական ուժը պատկերացնում է՝ ինչ ճանապարհային քարտեզով պետք է ընթանան բարեփոխումները։
Հարցին՝ եթե որևէ քրեական գործով, օրինակ` հենց երկրորդ նախագահի գործով, ցանկալի արդյունքներ չլինեն, հնարավո՞ր է վարչապետը վերադառնա արագ բարեփոխումներ իրականացնելու իր հին հայտարարությանը, իրավապաշտպանը նշեց՝ կասկած չունի, որ այդ դեպքում դատական իշխանության նկատմամբ կզգանք քաղաքականության փոփոխություն. «Դա կարող է չդրսևորվել օրինակ դատարաններ արգելափակելու հայտարարություններով, բայց վստահաբար կտեսնենք իշխանության ռեակցիան։ Կարող է ինչ-որ օրինագծեր ներկայացվեն, հեռու չէ գործող քաղաքական թիմից հակասահմանադրական նախագծեր ներկայացնելն ու դրանք հանգիստ ընդունելը։ Դա կարող է դատավորների նկատմամբ հետապնդումներով դրսևորվել»,-ասաց Ռուբեն Մելիքյանը՝ ընդգծելով, որ նման դեպքում այս ամենը շատ կանխատեսելի կլինի։
Հիշեցնենք, որ 2019 թվականի մայիսի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել մայիսի 20-ին արգելափակել ՀՀ բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը. «Ոչ մի բան մեզ հետ չի պահի մեր նպատակներին հասնելուց՝ ՀՀ-ն իրոք անկախ, իրոք ժողովրդավար և իրավական պետություն դարձնելուց»,-ասել էր վարչապետը։
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը
- 11/23/2024 21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից