ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վանաձորի երկու բնակչի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի 05/18/2020 14:09 | Քրեական խրոնիկոն
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են 2020թ. փետրվարի 9-ին Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցում նույն քաղաքի երկու բնակչի սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Մեղադրանք է առաջադրվել 4 անձի: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2020թ. փետրվարի 9-ին Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ապօրինի ձեռք բերված հրազենով կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոցներ է արձակել Լոռու մարզի չորս բնակչի ուղղությամբ և դիմել փախուստի: Հրազենային մարմնական վնասվածքներ ստացած նշված անձինք տեղափոխվել են բժշկական կենտրոն, որոնցից երկուսը՝ Վանաձոր քաղաքի բնակիչներ՝ ծնված 1990թ., ճանապարհին մահացել են:
Տեղեկացրել էինք նաև, 2020թ. մարտի 7-ին Վանաձոր քաղաքի 40-ամյա բնակիչը Լոռու մարզի բուսաբանական ինստիտուտի դարպասների մոտ խուլիգանական դրդումներով վիճաբանել, ապա հարվածներ է հասցրել իր համաքաղաքացուն: Այնուհետև՝ ընկերոջ հետ միասին, իր «Տոյոտա Լենդ Քրուզեր Պրադո» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել և Վանաձոր քաղաքի Աբովյան փողոցում գետնին է գցել նրան, ձեռքերով, ոտքերով, այնուհետև նաև դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին՝ առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգ սպառնացող ծանր վնաս: Քրեական գործով կատարված խուզարկության արդյունքում նրանցից մեկի բնակարանում հայտնաբերվել էր ատրճանակ, 9 փամփուշտ, 2 նռնակ, ինչպես նաև՝ ապօրինի պահվող խոշոր չափերով՝ 60,74 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց:
Քննությամբ պարզվել է, որ Վանաձոր քաղաքի 2 բնակիչների սպանությունը նույնպես կատարվել է վերը նշված 40-ամյա տղամարդու կողմից:
Նկատի ունենալով, որ նշված հանցագործությունները առերևույթ կատարվել են նուն անձի կողմից՝ որոշում է կայացվել՝ դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը միացնելու և նախաքննությունը մեկ վարույթում շարունակելու մասին:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վանաձոր քաղաքի 64-ամյա բնակիչը նույն քաղաքի 30-ամյա բնակչին և նրա ընկերներին ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, 2019թ. նոյեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, 28-ամյա երիտասարդին տրամադրելով ապօրինի կերպով ձեռք բերված և պահած «ԱԿ-74» ինքնաձիգ և փամփուշտներ, հանձնարարել է փնտրել նրանց: Իսկ նրա 40-ամյա որդին, Վանաձորի 30-ամյա բնակչի և նրա ընկերների հետ նախկինում տեղի ունեցած վիճաբանության պատճառով վերջինիս հետ գտնվելով լարված, անբարյացակամ փոխհարաբերությունների մեջ, օժանդակել է հորը և 2019թ. դեկտեմբերին 28-ամյա երիտասարդին և Վանաձորի 19-ամյա բնակչին իր «Գազել» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել Վանաձոր քաղաքի ռեստորաններից մեկի հարակից տարածք, որպեսզի վերջինիս օժանդակությամբ 28-ամյա երիտասարդն իրականացնի նշված անձանց սպանությունը: Սակայն հոր և որդու կամքից անկախ հանգամանքներով նշված անձանց սպանությանն ուղղված գործողություններն ավարտին չեն հասցվել, քանի որ 28-ամյա երիտասարդը, չկատարելով հիշյալ հանցագործությունը, ինքնաձիգն ու փամփուշտները վերադարձրել է 40-ամյա տղամարդու հորը:
Այնուհետև 40-ամյա տղամարդը նույն շարժառիթով վրեժխնդիր լինելու դիտավորությամբ, կրելով իր ու հոր տիրապետության տակ գտնվող «ԱԿ-74» նույն ինքնաձիգը՝ փամփուշտներով, 2020թ. փետրվարի 9-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, Վանաձորի բնակիչներ՝ 56-ամյա տղամարդու և 19-ամյա երիտասարդի հետ «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով գնացել է Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոց, որտեղ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար կյանքից զրկելու առերևույթ դիտավորությամբ, նշված ինքնաձիգից կրակոցներ է արձակել 30-ամյա տղամարդու և նրա երեք ընկերների ուղղությամբ, որի հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից նրանցից երկուսը՝ Վանաձոր քաղաքի բնակիչները՝ ծնված 1990թ., հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել են:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 40-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-38-104-րդ հոդվածի(սպանության օժանդակելը, նախապատրաստելը) 2-րդ մասի 1-ին, 8-րդ կետերով, 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով, 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը )1-ին մասով, 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ և 9-րդ կետերով: Նրա հորը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով ու 235-րդ հոդվածի 1-ին մասով: 56-ամյա տղամարդուն` ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 9-րդ կետերով, իսկ 19-ամյա երիտասարդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 2-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը