ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խաժակյանը հրապարակել է կոռուպցիոն աննախադեպ փաստեր՝ գնումների գործընթացում 05/18/2020 16:00 | ԼՐԱՀՈՍ
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմել է տեղի ունեցող չարաշահումների մասին։
« «Գնումների մասին» ՀՀ օրենսդրության համաձայն ցանկացած կապիտալ շինարարություն պահանջում է առանձին տեխնիկական հսկողություն մեկ այլ մասնավոր կազմակերպության կողմից, այսինքն հայտարարվում է 2 մրցույթ՝ բուն շինարարական աշխատանքների համար և դրանց տեխնիկական հսկողության համար։ Այն, ինչ տեղի է ունեցել անցնող շաբաթների ընթացքում դժվար է անգամ երևակայել»,-ասել է Խաժակյանը։
Նա պատմել է, որ 2019թ-ի հոկտեմբեր ամսին Կառավարությունն իր որոշումներից մեկում փոփոխություն է կատարել, որը փաստի առաջ է կանգնեցրել շատ շինարարների ու տեխհսկողություն իրականացնող կազմակերպությունների։
«Պետությունն այս որոշմամբ կազմակերպություններից մրցույթներին մասնակցելու համար պահանջում է չափազանց մեծ բանկային երաշխիք, այնքան մեծ, որ շատ ընկերություններ որոշում են այդ պայմաններով այլևս մրցույթների չմասնակցել։ 2020թ-ի հունվարի 9-ին պետական գրանցում է ստանում «Էտալոն գրուպ» ՓԲԸ-ն և երկրով մեկ դիմում շինարարական աշխատանքների, տեխնիկական հսկողություն իրականացնելու մրցույթներին ու հիմնականում նվազագույն արժեք տալով հաղթում»,-ասել է Խաժակյանը։
«Լույս» խմբակցության ղեկավարի խոսքով, այս ընկերությունը Երևանի քաղաքապետարանի կողմից ասֆալտապատման աշխատանքների հսկողության մրցույթին է մասնակցել ու, լինելով միակ մասնակիցը, ստացել է շուրջ 35 մլն դրամ արժողությամբ պայմանագիր։
«Կառավարության համապատասխան որոշմամբ կազմակերպությունը ներկայացնում է նաև բանկային երաշխիք, որն անհրաժեշտ է ունենալ մրցույթը շահելիս, սակայն պարզվում է, որ նորաստեղծ «Էտալոն գրուպի» ներկայացրած բանկային երաշխիքը կեղծ է, ասել է թե մրցույթին ներկայացված փաստաթուղթը ոչ թե թողարկվել է բանկի կողմից, այլ կեղծվել է։ Օրեր առաջ քաղաքապետարանը լուծարում է այդ կազմակերպության հետ կնքված պայմանագիրը և այս մասին չի տեղեկացնում մարդկանց»,-պատմել է Խաժակյանը։
Նա ընդգծել է, որ քաղաքապետարանի կողմից մեկ այլ մրցույթի էլ մասնակցել է «Ռաշն վոյաժ» ՍՊԸ-ն, որը նույնպես ստեղծել է հետհեղափոխկան ժամանակաշրջանում, և այս կազմակերպությունը նույնպես կեղծ բանկային երաշխիք է ներկայացրել։
«Հարց է առաջանում՝ փոխկապակցված են արդյոք այս ընկերությունները։ Համաձայն պետական ռեգիստրի պաշտոնական տվյալների է «Ռաշն վոյաժ» ՍՊԸ-ի տնօրեն է հանդիսանում Վահագն Ղալումյանը, որը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քավորն է, Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է»,-ասել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ