Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ)

Անիմաստ ենք համարում ՀԽ նախագահին պաշտոնից հեռացնելու հարցով դիմել Կառավարությանը. Անի Սամսոնյան 05/18/2020   10:46  |  ԼՐԱՀՈՍ

Անիմաստ ենք համարում Հանրային խորհրդի նախագահին պաշտոնից հեռացնելու հարցով դիմել Կառավարությանը, քանի որ Ստյոպա Սաֆարյանը Փաշինյանի իշխանության հայելին է. Այս մասին հայտարարություն է տարածել «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

Հայտարարությունում մասնավորապես նշվում է.

«Հանրային խորհուրդը՝ որպես ինստիտուտ, ստեղծման եւ ձեւավորման օրվանից հանրության ընկալումներում օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով չի ունեցել անաչառություն եւ վստահություն օրենքով իրեն վերապահված գործառույթները իրականացնելիս։

2019 թվականի դեկտեմբերին Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում Վազգեն Մանուկյանին փոխարինեց Ստյոպա Սաֆարյանը, որը խորհրդի նախագահ նշանակվեց Կառավարության նիստում՝ միաձայն քվեարկությամբ։

Համաձայն «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի, Հոդված 2-ի՝ այս մարմնի խնդիրն է Կառավարության, պետական կառավարման համակարգի մարմինների եւ քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջեւ փոխադարձ վստահության, երկխոսության եւ գործընկերային հարաբերությունների ձեւավորմանը նպաստելը, հանրային նշանակություն ունեցող հարցերի, այդ թվում` օրենքների եւ այլ նորմատիվ իրավական ակտերի, պետական ծրագրերի, ռազմավարությունների, հայեցակարգերի եւ դրանց նախագծերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելը, ինչպես նաեւ սոցիալական գործընկերների (արհմիության, գործատուների, Կառավարության) միջեւ սոցիալական երկխոսությանն աջակցելը։

Ելնելով Հանրային խորհրդի գործառույթների բովանդակությունից եւ էությունից՝ Հանրային խորհրդի անդամը եւ հատկապես նախագահը, պետք է ունենա բավարար հեղինակություն, վստահելիություն, բարեկրթություն եւ վայելի հարգանք հասարակության տարբեր շերտերի կողմից։

Ստյոպա Սաֆարյանը թե՛ Հանրային խորհրդի նախագահ նշանակվելուց առաջ, եւ թե՛ հետո աչքի է ընկել խիստ կողմնակալությամբ եւ հակահասարակական վարքագծով։

Մասնավորապես․

Սոցիալական հարթակներում նրա գրառումները եւ մեկնաբանությունները ուղեկցվում են հայհոյանքներով, վիրավորանքներով, զրպարտություններով եւ զանազան պիտակավորումներով, որը ստեղծում է ատելության եւ անհանդուրժողականության մթնոլորտ։

Նպաստում է ապատեղեկատվության տարածմանը եւ մեդիաանգրագիտությանը։

Ցուցաբերում է ոչ հարգալից մոտեցում եւ տարածում է ատելություն խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի կողմից ներկայացվող գաղափարների, առաջարկների եւ որդեգրած այլախոհության նկատմամբ եւ քաղաքական գործիչների նկատմամբ։

Թիրախավորում է հասարակական-քաղաքական դաշտում ակտիվության ցուցաբերած կանանց եւ վիրավորում նրանց՝ պայմանավորված կնոջ սեռով եւ հատկանիշներով։

Անհանդուրժողականություն եւ խտրականություն է ցուցաբերում ՀՀ մեդիադաշտում գործունեություն ծավալող լրատվամիջոցների նկատմամբ՝ վնաս հասցնելով նաեւ մտքի, խղճի եւ խոսքի ազատությանը։

Խրախուսում է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ֆեյք օգտահաշիվների միջոցով ատելության խոսքի տարածմանը։

Ցուցաբերել է ոչ հարգալից մոտեցում դատական համակարգի եւ նրա առանձին ներկայացուցիչների նկատմամբ։

Ցուցաբերել է ոչ հարգալից մոտեցում Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ՝ փորձ անելով քաղաքական շահարկումների ենթարկել վերջինիս գործունեությունը եւ վտանգելով ՄԻՊ ինստիտուտի անկախությունը, օբյեկտիվ աշխատանքը։

Խրախուսում է ինքնադատաստանով զբաղվող զանազան խուլիգանական խմբակների գործունեությունը։

Չի գիտակցում հանրայնորեն վտանգավոր իր վարքագծի հետեւանքները։

Ուսումնասիրելով Հանրային խորհրդի նախագահի գործունեությունը՝ արձանագրում ենք, որ վերջինս աչքի է ընկնում որպես հակասոցիալական, անհանդուրժող, ատելություն եւ վիրավորանք տարածող սուբյեկտ, որը չի կարող կյանքի կոչել Հանրային խորհրդի՝ օրենքով սահմանված խնդիրները եւ գործառույթները եւ չի կարող լինել հարգված միջնորդ հանրության եւ Կառավարության միջեւ։ Այս պաշտոնում տվյալ անձի գործունեությունը վտանգավոր է ժողովրդավարական, սիրո եւ համերաշխության Հայաստանի համար։ Վերջինիս վարքագիծը բացասական ազդեցություն է թողնում նաեւ Հանրային խորհրդի մյուս անդամների գործունեության վրա։

Այս իրողությամբ մտահոգված շատ մարդիկ մեզ դիմում են, որպեսզի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջենք հեռացնել Ստյոպա Սաֆարյանին Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից։

Մենք անիմաստ ենք համարում այդ հարցով դիմել Կառավարությանը, քանի որ Ստյոպա Սաֆարյանը՝ որպես Հանրային խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության հայելին է։

Իսկ որքանով է Հանրային խորհրդի նախագահի բարեվարքությունը ընդունելի Խորհրդի մյուս անդամների համար, կարծում եմ վերջիններս պետք է լուրջ քննարկման առարկա դարձնեն այդ հարցը»,-նշված է հայտարարության մեջ։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:56 17/05/2020  |  ԼՐԱՀՈՍԻ պատասխան Հանրային խորհրդի նախագահի գրառմանը Անժելա Էլիբեկովայի վերաբերյալ. Արա Ղազարյան
21:22 17/05/2020  |  ԼՐԱՀՈՍՎստահ եմ՝ Ձեր միջամտության պարագայում ՀԽ նախագահն այլևս իրեն թույլ չի տա նման ամոթալի վարքագիծ. Ռուբեն Մելիքյան
18:39 17/05/2020  |  ԼՐԱՀՈՍԻնչպես միշտ՝ վարչապետը հայտարարել է, որ նպատակ ունի անկողմնակալ դատական համակարգ ձևավորել. Ռուբեն Մելիքյան
18:01 17/05/2020  |  ԼՐԱՀՈՍժամանակի ու տարածության զգացողությունը կորցրել եք տիկնայք, պարոնայք եւ այլք՝ սա 2018-ի մայիսը չէ, ոչ էլ հոկտեմբերն ու դեկտեմբերը․ Արփինե Հովհաննիսյան
14:39 17/05/2020  |  ԼՐԱՀՈՍԿնոջ արժանապատվությունը «դուխով» վիրավորողների համար առավել կարևոր է մարդկանց աչքին փրկել իրենց «վարկանիշը». Անի Սամսոնյան
12:25 12/05/2020  |  ՄեկնաբանությունԱզգային ժողովում ում էլ զրպարտեն, վիրավորեն, ծեծեն միշտ մնալու են անպատժելի. Անի Սամսոնյան
10:24 06/05/2020  |  ԼՐԱՀՈՍԱրդարադատության նախարարությունն անդրադարձել է Անի Սամսոնյանի հայտարարությանը
16:04 05/05/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագիծը չի ապահովելու թափանցիկություն, օրենքն ունենալու է ձևական նշանակություն. Անի Սամսոնյան
15:32 30/04/2020  |  Մեկնաբանություն«Գնացեք Նիկոլ Փաշինյանին ասեք, որ չեք կարողացել և չեք կարողանում ղեկավարել իշխող խմբակցությունը». Սամսոնյանը՝ Մակունցին
14:27 30/04/2020  |  ԼՐԱՀՈՍԱնի Սամսոնյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազություն Հեղափոխության պահապանների խմբավորման հետ կապված

Արխիվ

[]