ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռուսական ԶԼՄ-ներում Փաշինյանի պապի մասին հայտնված տեղեկությունը ադրբեջանական լոբբինգի արդյունք է. Տիգրան Քոչարյան 05/18/2020 21:26 | ԼՐԱՀՈՍ
«Ռուսական լրատվամիջոցներում այդ ինֆորմացիայի հայտնվելը սպասելի էր, որովհետեւ մինչեւ այդ ինֆորմացիան սկսեց տարածվել ադրբեջանական լրատվամիջոցներով»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պապի՝ Հայրենական պատերազմում մասնակցության շուրջ ռուսական ԶԼՄ-ներով տարածված ինֆորմացիային եւ այն թյուրիմացությանը, որն առաջացել է:
Մեդիափորձագետի խոսքով, մենք տեսնում ենք, որ արդեն երկու տարի է, ինչ ադրբեջանական կողմին հաջողվում է ռուսական լրատվամիջոցներում տեղադրել իրենց ցանկացած տեղեկատվությունը եւ մենք տեսնում ենք , որ Ադրբեջանը նպատակադրված փորձում է Հայաստանի դիրքերը թուլացնել՝ փորձելով խաղարկել Նժդեհի հետ կապված հարցը, որի վերաբերյալ հայկական կողմը մի քանի անգամ արձագանքել է ե՛ւ մինչեւ հեղափոխությունը, եւ հեղափոխությունից հետո:
Տվյալ դեպքում, ռուսական մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն հրապարակեցին այն մասին, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պապը Հայրենական Մեծ պատերազմում կռվել է Կարմիր բանակի դեմ, ինչին անդրադարձավ վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը՝ հերքելով այն եւ նշելով, որ որպես հիմք են վերցվել այն տվյալները, որոնք մանրամասն ուսումնասիրության չեն ենթարկվել արժանահավատության համար:
Տիգրան Քոչարյանն ասում է՝ ուսումնասիրել է խնդիրը եւ կարծում է, որ ռուսական ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունը ադրբեջանական լոբբինգի արդյունք է: «Մի քանի լրատվամիջոցում տեսել եմ հիմնականում նույն բառապաշարով գրված տեքստ, դրանցից մեկն էլ , եթե չեմ սխալվում, ադրբեջանցու ստորագրությամբ էր»,-ասաց Տիգրան Քոչարյանը՝ հավելելով, որ առաջիններից մեկն է նկատել, որ տեղեկությունը տարածվում էր նաեւ հայկական լրատվամիջոցներով: Իսկ խնդիրը, մեդիափորձագետի խոսքով նրանում է, որ հայկական կողմն ուշ արձագանքեց:
«Այն, ինչ կապված չէ Հայաստանի ներքին հարցերի հետ, չգիտես ինչու վերջին երկու տարիներին մեր արձագանքը լինում է ուշացած կամ լինում է զուտ այն պատճառով, որ հանրությունը պահանջում է այդ արձագանքը»,-մտահոգություն հայտնեց մեդիափորձագետը՝ ներկայացնելով վարչապետի պապի հետ կապված պատմության մանրամասները:
Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանի պապի մասին առաջին նյութը հայկական տիրույթում եղել է aniarc.am կայքում, որը Թաթուլ Հակոբյանինն է: Այնտեղ 2018 թ մայիսի 10-ին դրվել է փաստաթուղթը՝ Նիկոլայ Վարդանի Փաշինյանի անունով եւ գրված է՝ շնորհավոր մայիսի 9 եւ որ Փաշինյանի պապը զորակոչվել է խորհրդային բանակում: Հիմա, անցավ երկու տարի, որոշ մարդիկ երեւի փորփրել են եւ տեսել , որ ի հայտ եկած նոր փաստաթղթերով, Նիկոլայ Վարդանի Փաշինյան անունով մարդը՝ Ենոքավան գյուղից, զորակոչվելով խորհրդային բանակ, հայտնվել է գերմանացիների մոտ, Հայկական լեգեոնում, 814-րդ բատալյոնում, եւ 1941թ սեպտեմբերին զոհվել է եւ տեղեկատվություն կա , որ համագործակցել է Վերմախտի ուժերի հետ, ինչը չի համապատասխանում Նիկոլ Փաշինյանի այն խոսքերին, որ իր պապը անհետ կորել է խորհրդային բանակում:
«Այստեղ վարչապետին սպասարկող թիմը դանդաղ գործեց, այսինքն, այն մարդիկ, որոնք պարտավոր են հետեւել երկրի առաջին դեմքի հետ կապված տեղեկատվական հոսքերին, թերացել են եւ թույլ են տվել, որ այդ ինֆորմացիան շատ արագ տարածվի։ Այդ տեղեկությունները տախօրոք պետք է ուսումնասիրվեին եւ դրվեին վարչապետի սեղանին՝ նշելով, որ այդպիսի խութ կա, որ տվյալ անունով մարդ կա Վերմախտում ծառայող եւ դա պետք է ստուգել, ավելին՝ դա պետք էր ստուգել դեռ 2018 թվականին, երբ առաջին անգամ տեղեկությունը հայտնվեց aniarc.am կայքում, բայց երկու տարի այդ տեղեկությունը հանգիստ մնացել է եւ մինչեւ հիմա տեղադրված է»,-մանրամասնեց Տիգրան Քոչարյանը՝ շեշտելով, որ նման պատմությունները նստվածք կթողնեն հայ-ռուսական հարաբերություններում, որովհետեւ շատերը այդքան չեն մանրանալու, ուսումնասիրեն խնդիրը, իսկ հայկական կողմի հերքումը, Տիգրան Քոչարյանի խոսքով, համարժեք չէ:
«Նույն Նիկոլ Փաշինյանը կարող էր դա անել եւ իր խոսքը շատ ավելի լսելի կլիներ Ռուսաստանում, ցավոք, դա էլ չի անում, իսկ այն, որ Ադրբեջանն անընդհատ շահարկելու է Նժդեհի ու Հայրենական պատերազմի թեման , դա փաստ է: Սա պետք է հաշվի առնել եւ նշեմ Փաշինյանի հերթական կիքսը, երբ նա իր վերջին ասուլիսում Ադրբեջանին մեղադրեց Ադրբեջանական լեգեոնի ձեւավորման մեջ, սակայն մոռացավ որ Հայկական լեգեոն էլ կար: Խնդիրն այն է, որ այն մարդիկ, որոնք այդ անկետաները պետք է կազմեն կամ թերանում են կամ Փաշինյանը չի ցանկանում նրանց լսել։ Չգիտեմ թե տեղեկատվական անվտանգության գծով ինչ է կատարվում, բայց ես տեսնում եմ, որ մենք խնդիր ունենք»:
Տիգրան Քոչարյանը հիշեցրեց «Նեզավիսիմայա Գազետա»-ում հրապարակված ադրբեջանական հոդվածը, որը կեղծ տեղեկություններ էր ներկայացնում Խոջալուի դեպքերի վերաբերյալ եւ նշեց, որ այստեղ եւս հայկական կողմի պատասխան արձագանքն ուշացած էր: «Ճիշտ է, մենք կարողացանք թեման փակել, բայց դա եղավ այն բանից հետո, երբ ինֆորմացիան տարածվել էր, իսկ նման դեպքերի համար արձագանքը պետք է պատրաստ լինի՝ գուցե պետք գա, գուցե ՝ ոչ, բայց դա առօրյա աշխատանք է, որը կապված է երկրի ու նրա ղեկավարի իմիջի հետ, որոնք պետք է տպագրվեն ոչ միայն հայկական, այլեւ արտասահմանյան մամուլում»:
Ինչ վերաբերվում է առհասարակ, հայ-ռուսական հարաբերությունների խնդրին , Տիգրան Քոչարյանն ասաց.«Եթե վարչապետն ասում է՝ ես Ղարաբաղում էի, դրա համար Պուտինը չզանգեց Մայիսի 9-ին, այդ արտահայտությունն ամեն ինչ բնութագրում է: Սա առնվազն զավեշտալի է եւ քայլող անեկդոտ է դարձել: Հայ-ռուսական հարաբերությունները հիմա զարգանում են ռուսական կողմի բարի կամքի շնորհիվ, որովհետեւ հայկական կողմն, իմ տպավորությամբ, ամեն ինչ անում է, որ այդ բարի կամքը չլինի»-ասաց Տիգրան Քոչարյանը հավելելով, որ ժամանակին, եթե անգամ ադրբեջանցիները շատ ցանկանային նմանատիկ հոդվածներ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանի պապերի մասին ռուսական մամուլում չէին հայտնվի, կամ հայտնվելու դեպքում դա կտեւեր մեկ րոպե:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից