ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մարդուն պարկուճով չեն սպանում. սա հերթական կոպիտ մանիպուլյացիան է. Հայկ Ալումյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին 05/18/2020 18:10 | ԼՐԱՀՈՍ
Հասարակությանը հերթական անգամ մոլորեցնում են՝ ներկայացնելով հարցն այնպես, իբր, այդ պարկուճները ենթադրաբար փոխարինելու, վերացնելու, բնաջնջնելու պատճառով «Մարտի 1»-ի սպանությունները չեն կարողանում բացահայտել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ 2008թ մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ կրակված պարկուճները փոխվել են, ինչը նշանակում է, որ կրակված իսկական պարկուճները չկան և այսօր հնարավորություն չունեն պարկուճների միջոցով նույնականացնել ու գտնել զենքերը։
Մինչդեռ՝ Հայկ Ալումյանը, անդրադառնալով զենքի նույնականացման գործընթացին, արձանագրեց, որ սպանվածի կամ վիրավորում ստացած անձի մարմնից վերցնում են հրազենային վնասվածք պատճառած գնդակը, վերցնում են զենքերը, որոնք այդ ժամանակ գտնվել են այնտեղ և կարող էին գործադրված լինել, ապա բոլոր զենքերից փորձնական կրակոցներ են արձակում, հետո յուրաքանչյուր զենքից փորձնական կրակված գնդակը համեմատում են մարմնից հանված գնդակի հետ։
«Նույն զենքը թողնում է նույնանման հետքեր գնդակների վրա։ Համեմատում են բոլոր զենքերից փորձնական կրակված գնդակների վրայի հետքերը՝ տվյալ անձի մարմնից հանած գնդակի հետքերի հետ և այդպես պարզում են այն հրազենը, որից արձակվել է այդ գնդակը։ Այս ամբողջ գործընթացի մեջ գոյություն չունի մի փուլ, որտեղ պարկուճն ունի նշանակություն։ Պարկուճն այն մասն է, որը զենքից դուրս է թռնում, մարդուն պարկուճով չեն սպանում։ Այսինքն՝ այս գործընթացի մեջ կարևորը գնդակն է և այն զենքերը, որոնք հնարավոր է, որ գործադրված լինեն կամ գործադրվել են »,- ասաց Ալումյանը։
Նրա խոսքով՝ հասարակության մեջ քիչ մարդ կա, որոնք լավ են պատկերացնում այս դետալները, մեծամասնությունը հարցի այս կողմի հետ չի առնչվել և այդ պատճառով վարչապետի խոսքերն ընդունում են որպես ճշմարտություն։
«Սա հերթական կոպիտ մանիպուլյցիան է, հերթական միֆն է գործի շուրջ ստեղծված, իբրև՝ չեն կարողանում բացահայտել, որովհետև պարկուճները փոխարինվել են։ Ընդ որում՝ ըստ մեղադրանքի՝ պարկուճները փոխարինվել են 2008թ երկրորդ կեսին։ Հետո դա կհաստատվի, թե ոչ՝ ցույց կտա այդ անձանց դատավճիռը, բայց բոլոր դեպքերում այդ պարկուճները փոխված լինեն, թե ոչ, դա սպանությունը բացահայտելու հետ որևէ կապ չունի։ Եթե վարչապետը ծառայած լիներ բանակում, զենքի հետ մեկ անգամ շփված լիներ կամ որևէ մասնագետի հետ խորհրդակցած լիներ, տարրական մակարդակի այդ ուղղությամբ մի բան ուսումնասիրած լիներ՝ նախքան նման բան ասելը, ապա, հավանաբար, ընդհանրապես նման բան չէր ասի »,- նշեց Ալումյանը՝ չբացառելով նաև, որ մի գուցե այդ ամենն իմանալով հանդերձ է վարչապետը մարդկանց գցում մոլորության մեջ։
Վարչապետը մայիսի 16-ի ասուլիսում նաեւ հայտարարել էր, թե պարզվել է ովքեր են մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ապօրինի զինված խմբավորումներ ձևավորել ու մտցրել ժողովրդի մեջ, այսօր արդեն քրեական գործերը հարուցված են, մի մասն ուղարկված է դատարան՝ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Ալումյանն ասաց, որ չգիտի, թե վարչապետն ում նկատի ունի, ինչ գործեր նկատի ունի։
«Եթե նա անուններ չի տալիս։ Այստեղ արդեն անմեղության կանխավարկածի մասին չի խոսքը։ Եթե նա ասում է՝ մենք արդեն պարզել ենք, ոչ թե՝ ասում է՝ մեղադրում ենք կամ կասկածում ենք ինչ- որ մարդկանց, թող ասի՝ այդ ինչ են պարզել, որ քրեական գործի մասին է խոսքը, ապօրինի զինված խմբավորումների ներգրավումն ում է մեղսագրված։ Ես դեռ այդպիսի փաստ չունեմ, ես այդպիսի բան չեմ տեսել »,- ասաց Ալումյանը՝ հավելելով, որ չգիտի, թե ինչ տվյալների հիման վրա է վարչապետը դա ասում։
Ալումյանը հիշեցրեց, որ վարչապետը հենց ինքը 2018թ օգոստոսի 17-ին՝ իր պաշտոնավարման 100-րդ օրվա հետ կապված հանրահավաքին հայտարարել էր, որ «Մարտի 1»-ի գործն ամբողջությամբ բացահայտված է։
«Այս պայմաններում, եթե վարչապետն ասում է, որ մենք արդեն ամբողջությամբ բացահայտել ենք «Մարտի 1»-ի գործը՝ ընդ որում 1.5 տարի առաջ, նշանակում է, որ վարչապետի համար այդ գործում միայն մի բան նշանակություն ունի՝ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրել և կալանավորել։ Իրեն այլ տեսանկյուններից այդ գործը չի հետաքրքրում»,- ասաց Ալումյանը։
Ինչ վերաբերում է սահմանադրական կարգի տապալման գործում տուժողների մասնակցությանը, Ալումյանն ասաց, որ այդ հարցը դատավարության համապատասխան փուլում կբարձրացվի։
«Ընդհանրապես տրամաբանությունը հետևյալն է՝ ուզում են այնպես լինի, որ ոչ միայն մեղադրողները գան և մեղադրեն, այլև՝ տուժողները գան և մյուս կողմից հանդես գան որպես մեղադրող կողմ, բայց սպանությունների վերաբերյալ քրեական գործն առանձնացված է և հիմա գտնվում է ՀՔԾ-ում՝ նախաքննության փուլում, իսկ ավելի տրամաբանական կլիներ, եթե տուժողների իրավահաջորդներն այնտեղ մասնակցեին դատավարությանը, ոչ թե՝ այստեղ»,- նշեց Ալումյանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից