ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իսկական հնդկական կինո. Երեխայի ազատությունից զրկելու գործով դատարանն արդարացման դատավճիռ է կայացրել 05/17/2020 21:43 | Արդարացման դատավճիռներ
Այս քրեական գործը, որով անցնող ամբաստանյալը վերջում արդարացվում է , փաստի վրա հիմնված ֆիլմի սցենար կարող է լինել, որտեղ գործող անձինք հիմնականում սերիալներ նայող պրովինցիալ կանայք են՝ իրենց ամենօրյա կենցաղային դժվարին խնդիրներով, այդ խնդիրների տակ կքած կյանքով… երբ հարևանին մշտապես օգնության ձեռք մեկնող հարևանը հանգամանքների բերումով դառնում է դռկից հարևանի երեխային «առևանգող» մեղադրյալ և ամբաստանյալ:
Իրականում այստեղ գլխավոր հերոսը կարիքն է և աղքատությունը…
Գործի դատավարական նախապատմությունը
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը
2020 թվականի մարտի 20-ին, Եղվարդ քաղաքում, դռնբաց դատական նիստում, քննել է
1974թ. ծնված՝ Մարինեի քրեական գործը և կայացրել արդարացման դատավճիռ:
Նախաքննական մարմինը Մարինեին մեղադրել է այն բանի համար, որ օգտագործելով հարևանների հետ տարիների ընթացքում ձևավորված մտերմիկ հարաբերությունները, նախկինում պարտք տված գումարի վերադարձման հարցը վերջնականապես լուծելու նպատակով, խաբեության և ֆիզիկական բռնության գործադրելու սպառնալիքի բացահայտ դրսևորումների ներքո, խանութ գնալու պատրվակով, 2018 թվականի փետրվարի 1-ին, իր տուն է տեղափոխել նրանց անչափահաս` 10-ամյա դստերը, նրա կամքին հակառակ պահել իր բնակության հասցեում` այդպես ապօրինի զրկելով ազատությունից: Իսկ այդ ընթացքում երեխայի մորից պահանջել է վերադարձնել պարտք մնացած 30.000 ՀՀ դրամ գումարը, հակառակ պարագայում սպառնացել է չվերադարձնել երեխային: Նույն օրը, ժամը 20-ի սահմաններում ոստիկանության միջամտության արդյունքում անչափահասը վերադարձվել է ծնողներին:
Ասել է թե Մարինեն կատարել է հանցավոր արարք՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Այսինքն, անչափահասին ազատությունից ապօրինի զրկելու համար, որն առևանգելու հետ կապված չէ և պատժվում է կամ՝ տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով և կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Հարց՝ Մարինենը կատարե՞լ էր նման արարք և եթե անգամ կատարել էր, ինչու՞ է նրա նկատմամբ ընտրվել ամենադաժան տարբերակը:
Մարինեի պատմածը . Վարսենիկի ընտանիքին մշտապես օգնել եմ, եղել են բազմաթիվ դեպքեր, երբ երեխաներն իմ տանն են մնացել
Մարինեն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ ինքը Վարսենիկի հետ դրկից հարևան է եղել, զբաղվել է մանրածախ առևտրով, ապրանքներ է բերել և վերավաճառել հարևաններին: Ասել, է, որ Վարսենիկի ընտանիքը եղել է շատ անապահով, միշտ իր կարիքն են ունեցել, նաև՝ իր ապրանքներից են օգտվել, պարտք են վերցրել նաև: Վերջինա իրեն պարտք է եղել մոտ 30.000 ՀՀ դրամ գումար: Վարսենիկի ընտանիքը իր տուն հանգիստ ելումուտ է ունեցել: 8 տարի կողք -կողքի բնակվելուց հետո, Վարսենիկը փոխել է բնակության վայրը, քանի որ երեխաները շատ էին, իսկ տունը փոքր էր: Իր օգնությամբ նրա ընտանիքը տեղափոխվել է երկու շենք այն կողմ: Իրենք եղել են շատ մտերիմ հարևաններ, Վարսենիկի ընտանիքին ինքը մշտապես օգնել է, եղել են բազմաթիվ դեպքեր, երբ երեխաներից իր տանն են մնացել: Դեպքի նախորդող օրը` Վարսենիկը իրենից պարտքով ապրանք է վերցրել, ապրանքի մի մասը տարել է, իսկ մյուս մասը մնացել է իր տանը: Իսկ դեպքի օրը` առավոտյան, ինքը գնացել է բանկ, հետ գալու ճանապարհին ձայն է տվել Վարսենիկին, որ գա ապրանքի մյուս մասն էլ տանի, քանի որ ապրանքի մի մասը իր տանն էր, իսկ երեխաները պատասխանել են, որ իրենց մայրը տանը չէ:
Ինքը ներս մտելով՝ տեսել է, որ երեխաները՝ Ժենյան, Արաքսյան և Ալեքսն են և խնդրել է՝ մորը փոխանցեն՝ երբ վերադառնա, թող իր տուն գա:
Հարևանուհու աղջիկը՝ Արաքսյան իր ցանկությամբ է Մարինեի տուն գնացել
Մարինեի պատմածով՝ հարեւանուհու աղջիկներից Արաքսյան ինքն է ցանկություն հայտնել իր հետ գնալ իր տուն, եւ միասին զրուցելով գնացել են: Անգամ աղջնակին խնդրել է` գնալ խանութ և հաց գնի, ապա միասին հաց են պատրաստել և ճաշել:
Այդ ընթացքում Մարինեն անընդհատ զանգահարել է Վարսիկին, սակայն վերջինիս հեռախոսի մարտկոցը նստած է եղել և վերցնելու պահին անջատվել է:
Ռոզը խմում է, ծխում, հայհոյում է և ինքը չի ուզում գնալ տուն՝ քանի դեռ այդ կինն իրենց տանն է՝ ասել է Արաքսիկը
Մարինեի պատմելով՝ քիչ հետո, իրեն զանգահարել է ինչ-որ կին և ներկայացել «ղուլու Ռոզ» անունով: Վերջինս իրեն ասել է, որ Արաքսիկին տուն ուղարկի, իսկ աղջիկը պատասխանել է, թե՝ մինչև իր հայրը չգա իր հետևից ինքը տուն չի գնա: Այդ ընթացքում իրենց տանն է եղել նաեւ մյուս հարևանուհին` Սաթիկը, որը նույնպես Արաքսիկին ասել է, որ վերադառնա տուն, սակայն նա պատասխանել է, որ մինչև այդ կինը իրենց տանից չգնա, ինքը տուն չի գնա: Աղջիկը բողոքել է, որ Ռոզը խմում է, ծխում, հայհոյում է և ինքը չի ուզում գնալ և հայտնել է, որ մինչև իր հայրը չգա ինքը չի գնա: Որոշ ժամանակ անց իր տուն է եկել Լիլիթը և իրեն փոխանցել 5000 ՀՀ դրամ գումար և ասել, որ իր մայրն է ուղարկել: Ինքը Լիլիթի վրա բարկացել է , քանի որ միշտ Վարսենիկին ասել է՝ փողային հարցերով երեխաներին չուղարկի , այլ ինքը գա: Լիլիթիկը 5000 դրամը դրել է սեղանի վրա և գնացել:
Այդ ընթացքում ինքը իրեն վատ է զգացել, Արաքսյան իր համար դեղ է բերել, ինքը դեղը խմել է և քնել:
Երբ ոստիկանությունը եկավ, Արաքսյան թեյ էր խմում տանը
Մարինեի պատմելով՝ ժամը 18:00-ի սահմաններում դռան թակոցի ձայնից արթնացել է, դուռը բացել և տեսել, որ ոստիկանությունն է ու ինչ-որ ընթերակա, իսկ հետո՝ Վարսիկն է ներս մտել: Ոստիկանության աշխատակիցներն ասել են, որ Արաքսյան կորել է, իսկ ինքը պատասխանել է, թե ինչպե՞ս է կորել՝ եթե երեխան իր տանն է և այդ մասին տեղյակ են եղել երեխայի ծնողները: Արաքսյան այդ պահին նստած թեյ խմելիս է եղել: Ոստիկանն ասել է, որ պետք է ինչ-որ թղթի տակ ստորագրել, որով ասվում է, որ Արաքսյան իր տանն է եղել և ինքը ստորագրել է: Ինքը Վարսենիկին հարցրել է, թե ինչու է զանգահարել ոստիկանություն, քանի որ առաջին անգամ չէ, որ նրա երեխաները իր տանն են լինում, իսկ Վարսենիկը պատասխանել է, որ Ռոզն է զանգահարել ոստիկանություն, ոչ թե ինքը:
Պարզվում է` Վարսենիկը ցանկացել է Մարինեի պարտքից 5000 դրամ գումարը վերադարձնի, որ ապրանքի մյուս մասն էլ վերցնի, իսկ Ռոզը պահանջել է, որ այդ գումարով օղի բերեն` խմելու ու ավելացրել` ՝ կտեսնեն, իրենց գլխին ինչ է անելու:
Արաքսիկը դատարանում պատմել է իրականությունը
Անչափահաս տուժող Արաքսյան դատարանում հարցաքննվել է ու ըստ էության հաստատել Մարինեի պատմածը, որ իր ցանկությամբ է գնացել հարեւանուհու հետ: Մինչդեռ նախաքննության ընթացքում բոլորովին այլ ցուցմունք էր տվել` հարուանուհուն մեղադրող: Դատարանում անչափահասը պատմել եր, որ նախաքննության ժամանակ հարցաքննվելիս մայրը հետը չի եղել:
Դատարանում ինչպես Արաքսիկը, նույնպես և նրա ընտանիքի բոլոր անդամները հայտնաբերել են, որ իրենց ասածը բոլորովին այլ է, քան ներկայացվել է: Իսկ ներկայացվել է քննիչի հորինած մի պատմություն՝ հարևանի երեխային պատանդի կարգավիճակում իր տանը՝ փակի տակ պահող կնոջ մասին:
Դատարանը գտնում է, որ Մարինե Ազատյանի արարքում բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի կարգով սահմանված երեք քրեորեն պատժելի հիմքերը
Դատարանը պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հետազոտման ենթարկելով ամբաստանյալի, տուժողի և վկաների ցուցմունքները գտել է, որ Մարինե արարքում բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի կարգով սահմանված երեք քրեորեն պատժելի հիմքերը /ազատությունից զրկելը՝ ապօրինի և տուժողի կամքին հակառակ, ուղղակի դիտավորությամբ/: Դատարանը հաստատված է համարել, որ իրականում Վարսենիկի և Մարինեի միջև եղել է պարտք ու պահանջի խնդիր, ինչպես նաև դեպքի օրը վերջիններիս միջև եղել են տարաձայնություններ այդ խնդրի վերաբերյալ, սակայն այդ հանգամանքներն, որևէ կերպ չեն առնչվում ամբաստանյալին առաջադրված մեղադրանքի, երեխաներին Մարինեն չի խառնել այդ խնդրի մեջ: Հետաքրքիրն այն է, որ երեխայի հայրը եւս դատարանում պնդել է, որ Մարինեն իր երեխային չի առեւանգել ու պատանդի կարգավիճակում չի պահել:
Վերը նշված պայմաններից էլ դատարանը եզրահանգել է, որ բացակայում են հանցակազմի բոլոր հատկանիշները ու ճանաչել, հռչակել ամբաստանյալ Մարինե Գագիկի Ազատյանի անմեղությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցանքի կատարման մեջ, նրան արդարացրել` արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
… Իսկ թե ինչու է գործը քննող քննիչը միտումնավորություն ցուցաբերել ողջ գործի քննության ընթացքում՝ աշխատելով ամեն կերպ Մարինե Ազատյանից երեխա գողացող- «բոբո» կերտել, այլ պատմություն է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ