Թեմաներ
Չորեքշաբթի 12 / 04 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/04/2024   12:29 Հովիկ Աղազարյանը պետական անվտանգությանը վերաբերող տարբեր թեմաներով տեղեկությունների արտահոսք է կազմակերպել. Հայկ Կոնջորյան 12/04/2024   12:24 Եղանակն առաջիկա օրերին 12/04/2024   12:18 Ազգային ժողովն ընդունեց ՀՀ 2025 թվականի պետական բյուջենի վերանայված տարբերակը 12/04/2024   12:11 Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շրջայց է կատարել Սպիտակ քաղաքի շինարարական հրապարակներում 12/04/2024   12:09 Խամենեին իր տեղակալին ուղարկել է Մոսկվա 12/04/2024   12:06 2025 թ-ի բյուջեի նախագծի ընդունումից հետո մեղադրանքներ հնչեցրին միմյանց հասցեին 12/04/2024   11:42 35 վարորդի աշխատանքից ազատելուց հետո քաղաքապետարանը նոր վարորդներ է փնտրում 12/04/2024   11:39 ԱԱՀ հարկման դաշտ կտեղափոխվոն հաշվապահական, իրավաբանական, ֆինանսական խորհրդատվություն մատուցողները միայն. Թունյան 12/04/2024   11:32 Սաղաթելյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդին 12/04/2024   11:17 Երևանի հյուրանոցներից մեկում կնոջը բռնաբարել են, ապա ծեծել. կասկածյալներից մեկը ֆուտբոլիստի որդի է 12/04/2024   11:07 Քարտուղարությանը կխնդրեմ ապահովեք, որպեսզի Հովիկ Աղազարյանը մեր խմբակցությունից տեղափոխվի այլ տեղ. Ալեն Սիմոնյան 12/04/2024   10:43 ՔՊ-ն Հովիկ Աղազարյանի «հարցերը լուծեց». ինչ է քննարկում ԱԺ-ն այսօր՝ ուղիղ 12/04/2024   10:34 Դուրս եմ գալիս խմբակցությունից ցավով, իմ անձին վերաբերող արձանագրումները ոչ հայելային պատասխան կստանան. Հովիկ Աղազարյան 12/04/2024   10:31 Մասիսի գերեզմանատան մոտակայքում այրվել է տնակ 12/04/2024   10:18 Երևանում հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է. Կոստանյան 12/04/2024   08:37 ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ 12/04/2024   08:34 44-օրյա պատերազմի զեկույցով Անդրանիկ Քոչարյանը շանտաժ է անում ՔՊ-ին. «Ժողովուրդ» 12/04/2024   08:31 Ինչ աղմկահարույց գործերով է հայտնի Գլխավոր դատախազի նոր տեղակալ Արամ Արամյանը. «Ժողովուրդ» 12/04/2024   08:29 Մարզերից վարորդներ են ուզում բերել Երևան․ «Հրապարակ» 12/04/2024   08:25 Ռուս պատգամավորները խուսափել են Հայաստան գալուց, որ չձերբակալվեն. սկանդալ. «Ժողովուրդ» 12/04/2024   08:20 Երկու հրատապ նախագիծ են սղղացնելու․«Հրապարակ» 12/04/2024   08:16 45.4 մլն դրամ եկամուտ, Bitcoin. ինչ է հայտարարագրել Տիգրան Ավինյանը. «Ժողովուրդ» 12/04/2024   08:13 Արագածը՝ էկոպարեկների վրա․ «Հրապարակ» 12/04/2024   08:09 Գյումրիում անցկացված սոցհարցումներն իշխանության .«Հրապարակ» 12/04/2024   08:05 Վերաբերմունք է փոխվել. «Հրապարակ» 12/04/2024   00:34 Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատարի 7 թեկնածուների անունները 12/03/2024   23:57 ՔՊ վարչությունը որոշել է Հովիկ Աղազարյանին հեռացնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից 12/03/2024   23:49 Աննա Հակոբյանը, Գլխավոր դատախազը, ԿԳՄՍ նախարարը մասնակցել են «Կողք կողքի» ներառական երաժշտական փառատոնի գալա համերգին 12/03/2024   23:38 Հատուկջոկատայիններն սկսել են ցրել Թբիլիսիում ցուցարարներին 12/03/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 12/03/2024   23:02 Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է Հայաստանում Սիրիայի դեսպանի հետ, հայտնել Ռուսաստանի դիրքորոշումը 12/03/2024   22:45 Իրանում հայտարարել են հարցումով դիմելու դեպքում Սիրիա զորք ուղարկելու պատրաստակամության մասին 12/03/2024   22:29 50 տարեկանից բարձր մարդկանց խորհուրդ են տվել օգտագործել մեկ հայտնի ըմպելիք 12/03/2024   22:12 Ռեստորանի տարածքում ծխելու հիմքով տնտեսվարողի նկատմամբ 150000 դրամի չափով տուգանքը չեղարկվեց դատական կարգով․ փաստաբան 12/03/2024   21:55 Վթարի հետևանքով հոսանքազրկվել են Քանաքեռավան, Զովունի, Դավթաշեն վարչական շրջանների մի շարք թաղամասեր 12/03/2024   21:49 Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում․ «BMW»-ն բախվել է կայանված «ԶԻԼ»-ի հետնամասին․ կա վիրավոր 12/03/2024   21:37 Ծխողներին նախազգուշացրել են թոքերի անդառնալի հիվանդության ախտանիշների մասին 12/03/2024   21:23 Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 36-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին․ կան վիրավորներ 12/03/2024   21:21 Արայիկ Հարությունյանը գործուղվում է Բահրեյնի Թագավորություն 12/03/2024   21:08 Հարավային Կորեայի ՊՆ-ն հրամայել է բանակին պատրաստվել 12/03/2024   20:59 Մարդու առաջին արհեստական սիրտը կարող է հայտնվել 2025 թվականին 12/03/2024   20:53 Մեր իրականության մեջ փրայմըրիզի անցկացումը կարող է անգամ թշնամանք առաջացնել թեկնածուների միջև. Արմեն Բադալյան 12/03/2024   20:50 Հովիկ Աղազարյանը, շատերի գնահատմամբ, այսօր քպական ուսապարկերի մեջ միակ տղամարդն է. Քպականները թաքուն նրան «մալադեց» են ասում 12/03/2024   20:40 Հալեպի հայկական կազմակերպություններն անցել են արտակարգ ռեժիմի. Աշխատատեղերը փակվել են, նպարեղենը սպառվում է, իսկ քաղաքից դուրս գալը՝ անհնար. գաղութը նյութական օժանդակության կարիք կունենա 12/03/2024   20:38 Telegram-ին տուգանել են չորս միլիոն ռուբլով 12/03/2024   20:33 Սիմոն Մարտիրոսյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը 12/03/2024   20:30 Պուտինն ու Էրդողանը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը 12/03/2024   20:26 Հայաստանը միացել է «Ազատություն առցանց կոալիցիային» 12/03/2024   20:20 Կստեղծվեն երեխաներին սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանելուն ուղղված լրացուցիչ երաշխիքներ 12/03/2024   20:10 Բժիշկները բացահայտել են տեսողությունը պաշտպանող մթերքների համադրությունը
12/02/2024   12:43 Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում. թիվ 28 մանկապարտեզից ծայրահեղ ծանր վիճակում «Արաբկիր» բժշկական կենտրոն տեղափոխված 4-ամյա աղջկա կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել 12/02/2024   18:47 Դեկտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը կմեկնարկի դեկտեմբերի 3-ից 12/03/2024   12:18 Ղարաբաղն ին՞չ է․ որևէ մեկը կարող է հղի լինել 9 ամիս, դրանից հետո ինչ որ բան պետք է տեղի ունենա․ Արցախն Ադրբեջանին հանձնած Փաշինյանի հերթական հայտարարությունը 12/02/2024   14:24 Երեխայի ինքնազգացողությունը վատացել է մանկապարտեզում, մինչ շտապ օգնությունը կժամաներ՝ ծնողներից մեկն իր անձնական մեքենայով հրատապ երեխային տեղափոխել է ԲԿ. Նոր մանրամասներ 12/02/2024   14:01 ԲԿ-ում մահացած 4 տարեկան երեխայի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել 12/02/2024   20:26 Ինչու է բերման ենթարկվել Շահումյանցի Ժիրոն 12/02/2024   15:19 Երեխայի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ սպանության հատկանիշներով. մանկապարտեզի անձնակազմի հետ կատարվում են քննչական գործողություններ 12/03/2024   09:44 Ուղեւորները մնացել են կանգառում. ավտոբուսների վարորդները գործադուլ են անում (տեսանյութ) 12/02/2024   16:33 Դոլարն ու եվրոն շարունակում են բարձրանալ 12/03/2024   22:29 50 տարեկանից բարձր մարդկանց խորհուրդ են տվել օգտագործել մեկ հայտնի ըմպելիք 12/03/2024   18:08 Դատավորները հրաժարվում են քննել Առուշ Առուշանյանի խափանման միջոցի հարցը. բողոքն ավելի քան մեկ ամիս է, ինչ ներկայացվել է, բայց դատավորներն ինքնաբացարկ են հայտնում 12/03/2024   15:37 Օգնության են հասել փրկարարները 12/03/2024   15:33 Ավտոբուսների վարորդներին ևս գործից ազատել են «WhatsApp»–ով նամակ ուղարկելով 12/02/2024   16:06 Հովիկ Աղազարյանը մերժում է մանդատը վայր դնելու Փաշինյանի խնդրանքը 12/03/2024   12:26 Փաշինյանը չնայեց Աղազարյանի դեմքին 12/03/2024   16:18 МAN-երի պատուհան էի լվանում, վարձել էին վարորդները. բողոքել եմ, որ գրանցված չէի ու դրա համար հեռացվել եմ. ակցիայի մասնակից 12/03/2024   08:40 Անդրանիկ Քոչարյանը կանգնել է ՔՊ վարչության առջեւ ու ներողություն խնդրել. բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ» 12/04/2024   11:17 Երևանի հյուրանոցներից մեկում կնոջը բռնաբարել են, ապա ծեծել. կասկածյալներից մեկը ֆուտբոլիստի որդի է 12/03/2024   18:36 Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական է տվել 12/03/2024   17:00 Սուքիասյան ազգանունով ոմն ավտոտրանսպորտային պաշտոնյա առավոտյան հայհոյանքով է խոսել վարորդների հետ. Ավետիսյան

Իսկական հնդկական կինո. Երեխայի ազատությունից զրկելու գործով դատարանն արդարացման դատավճիռ է կայացրել 05/17/2020   21:43  |  Արդարացման դատավճիռներ

Այս քրեական գործը, որով անցնող ամբաստանյալը վերջում արդարացվում է , փաստի վրա հիմնված ֆիլմի սցենար կարող է լինել,  որտեղ գործող անձինք հիմնականում սերիալներ նայող պրովինցիալ կանայք են՝ իրենց ամենօրյա կենցաղային դժվարին խնդիրներով, այդ խնդիրների տակ կքած կյանքով… երբ հարևանին մշտապես օգնության ձեռք մեկնող հարևանը հանգամանքների բերումով դառնում է դռկից հարևանի երեխային «առևանգող» մեղադրյալ և ամբաստանյալ:

Իրականում այստեղ  գլխավոր հերոսը  կարիքն է և  աղքատությունը…

Գործի դատավարական նախապատմությունը

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը
2020 թվականի մարտի 20-ին, Եղվարդ քաղաքում, դռնբաց դատական նիստում, քննել է
1974թ. ծնված՝ Մարինեի  քրեական գործը և կայացրել արդարացման դատավճիռ:

Նախաքննական մարմինը Մարինեին մեղադրել  է այն բանի համար, որ օգտագործելով հարևանների հետ տարիների ընթացքում ձևավորված մտերմիկ հարաբերությունները, նախկինում պարտք տված գումարի վերադարձման հարցը վերջնականապես լուծելու նպատակով, խաբեության և ֆիզիկական բռնության գործադրելու սպառնալիքի բացահայտ դրսևորումների ներքո, խանութ գնալու պատրվակով, 2018 թվականի փետրվարի 1-ին, իր տուն է տեղափոխել նրանց անչափահաս` 10-ամյա դստերը,  նրա կամքին հակառակ պահել իր բնակության հասցեում` այդպես ապօրինի զրկելով ազատությունից: Իսկ այդ ընթացքում երեխայի մորից պահանջել է վերադարձնել պարտք մնացած 30.000 ՀՀ դրամ գումարը, հակառակ պարագայում սպառնացել է չվերադարձնել երեխային: Նույն օրը, ժամը 20-ի սահմաններում ոստիկանության միջամտության արդյունքում անչափահասը վերադարձվել է ծնողներին:

Ասել է թե Մարինեն կատարել է հանցավոր արարք՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Այսինքն, անչափահասին ազատությունից ապօրինի զրկելու համար, որն առևանգելու հետ կապված չէ և  պատժվում է կամ՝ տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով և  կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Հարց՝ Մարինենը կատարե՞լ էր նման արարք և եթե անգամ կատարել էր, ինչու՞ է նրա նկատմամբ ընտրվել ամենադաժան տարբերակը:

Մարինեի պատմածը . Վարսենիկի ընտանիքին մշտապես օգնել եմ, եղել են բազմաթիվ դեպքեր, երբ երեխաներն իմ տանն են մնացել

Մարինեն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ ինքը Վարսենիկի հետ դրկից հարևան է եղել,  զբաղվել է մանրածախ առևտրով, ապրանքներ է բերել և վերավաճառել հարևաններին: Ասել, է, որ Վարսենիկի ընտանիքը եղել է շատ անապահով, միշտ իր կարիքն են ունեցել, նաև՝ իր  ապրանքներից  են օգտվել, պարտք են վերցրել նաև: Վերջինա իրեն պարտք է եղել մոտ 30.000 ՀՀ դրամ գումար: Վարսենիկի ընտանիքը իր տուն հանգիստ ելումուտ է ունեցել: 8 տարի կողք -կողքի բնակվելուց հետո, Վարսենիկը փոխել է բնակության վայրը, քանի որ երեխաները շատ էին, իսկ տունը փոքր էր: Իր օգնությամբ  նրա ընտանիքը տեղափոխվել է երկու շենք այն կողմ: Իրենք եղել են շատ մտերիմ հարևաններ, Վարսենիկի ընտանիքին ինքը մշտապես օգնել է, եղել են բազմաթիվ դեպքեր, երբ երեխաներից իր տանն են մնացել: Դեպքի նախորդող օրը` Վարսենիկը իրենից պարտքով ապրանք է վերցրել, ապրանքի մի մասը տարել է, իսկ մյուս մասը մնացել է իր տանը: Իսկ դեպքի օրը` առավոտյան, ինքը գնացել է բանկ, հետ գալու ճանապարհին ձայն է տվել Վարսենիկին, որ գա ապրանքի մյուս մասն էլ տանի, քանի որ ապրանքի մի մասը իր տանն էր, իսկ երեխաները պատասխանել են, որ իրենց մայրը տանը չէ:

Ինքը ներս  մտելով՝ տեսել է, որ երեխաները՝ Ժենյան, Արաքսյան և Ալեքսն են և  խնդրել է՝ մորը փոխանցեն՝ երբ վերադառնա, թող  իր տուն գա:  

Հարևանուհու աղջիկը՝ Արաքսյան  իր  ցանկությամբ է Մարինեի տուն  գնացել

Մարինեի պատմածով՝ հարեւանուհու աղջիկներից  Արաքսյան ինքն է ցանկություն հայտնել իր հետ  գնալ իր տուն, եւ միասին  զրուցելով գնացել են: Անգամ աղջնակին խնդրել է` գնալ խանութ և հաց գնի, ապա միասին հաց են պատրաստել և ճաշել:

Այդ ընթացքում Մարինեն անընդհատ զանգահարել է Վարսիկին, սակայն վերջինիս  հեռախոսի մարտկոցը նստած է եղել և վերցնելու պահին անջատվել է:

Ռոզը խմում է, ծխում, հայհոյում է և ինքը չի ուզում գնալ տուն՝ քանի դեռ այդ կինն իրենց տանն է՝ ասել է Արաքսիկը

Մարինեի պատմելով՝  քիչ հետո, իրեն զանգահարել է ինչ-որ կին և ներկայացել  «ղուլու Ռոզ»  անունով: Վերջինս իրեն ասել է, որ Արաքսիկին տուն ուղարկի, իսկ աղջիկը պատասխանել է, թե՝ մինչև իր հայրը չգա իր հետևից ինքը տուն չի գնա:  Այդ ընթացքում իրենց տանն է եղել  նաեւ մյուս  հարևանուհին` Սաթիկը, որը նույնպես  Արաքսիկին ասել է, որ վերադառնա տուն, սակայն նա  պատասխանել է, որ մինչև այդ կինը իրենց տանից չգնա, ինքը տուն չի գնա: Աղջիկը բողոքել է, որ Ռոզը խմում է, ծխում, հայհոյում է և ինքը չի ուզում գնալ և հայտնել է, որ մինչև իր հայրը չգա ինքը չի գնա: Որոշ ժամանակ անց իր տուն է եկել Լիլիթը և իրեն փոխանցել 5000 ՀՀ դրամ գումար և ասել, որ իր մայրն է ուղարկել: Ինքը Լիլիթի վրա բարկացել է , քանի որ միշտ Վարսենիկին  ասել է՝  փողային հարցերով երեխաներին չուղարկի , այլ ինքը գա:  Լիլիթիկը 5000 դրամը դրել է սեղանի վրա և գնացել:

Այդ ընթացքում ինքը իրեն վատ է զգացել, Արաքսյան իր համար դեղ է բերել, ինքը դեղը խմել է և քնել:

 Երբ ոստիկանությունը եկավ, Արաքսյան թեյ էր խմում տանը

Մարինեի պատմելով՝ ժամը 18:00-ի սահմաններում դռան թակոցի ձայնից արթնացել է,  դուռը բացել  և տեսել, որ ոստիկանությունն է ու ինչ-որ ընթերակա, իսկ հետո՝ Վարսիկն է ներս մտել: Ոստիկանության աշխատակիցներն ասել են, որ Արաքսյան կորել է, իսկ ինքը պատասխանել է, թե ինչպե՞ս է կորել՝  եթե երեխան իր տանն է և այդ մասին տեղյակ են եղել երեխայի ծնողները: Արաքսյան այդ պահին նստած թեյ խմելիս է եղել: Ոստիկանն ասել է, որ պետք է ինչ-որ թղթի տակ ստորագրել, որով ասվում է, որ Արաքսյան իր տանն է եղել և ինքը ստորագրել է: Ինքը Վարսենիկին հարցրել է, թե ինչու է զանգահարել ոստիկանություն, քանի որ առաջին անգամ չէ, որ նրա երեխաները իր տանն են լինում, իսկ Վարսենիկը  պատասխանել է, որ Ռոզն է զանգահարել ոստիկանություն, ոչ թե ինքը:

Պարզվում է` Վարսենիկը ցանկացել է Մարինեի պարտքից 5000 դրամ գումարը վերադարձնի, որ ապրանքի մյուս մասն էլ վերցնի, իսկ  Ռոզը պահանջել է, որ  այդ գումարով օղի բերեն` խմելու ու ավելացրել` ՝  կտեսնեն,  իրենց գլխին ինչ է անելու:

Արաքսիկը դատարանում պատմել է իրականությունը

Անչափահաս տուժող Արաքսյան  դատարանում հարցաքննվել է ու ըստ էության հաստատել Մարինեի պատմածը, որ իր ցանկությամբ է գնացել հարեւանուհու հետ: Մինչդեռ նախաքննության ընթացքում բոլորովին այլ ցուցմունք  էր տվել` հարուանուհուն մեղադրող: Դատարանում անչափահասը պատմել եր, որ նախաքննության ժամանակ հարցաքննվելիս մայրը հետը չի եղել:

Դատարանում ինչպես Արաքսիկը, նույնպես և նրա ընտանիքի բոլոր անդամները հայտնաբերել են, որ իրենց ասածը բոլորովին այլ է, քան ներկայացվել է: Իսկ ներկայացվել է քննիչի հորինած մի պատմություն՝ հարևանի երեխային պատանդի կարգավիճակում իր տանը՝ փակի տակ պահող կնոջ մասին:  

Դատարանը գտնում է, որ  Մարինե Ազատյանի արարքում բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի կարգով սահմանված երեք քրեորեն պատժելի հիմքերը

Դատարանը պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հետազոտման ենթարկելով ամբաստանյալի, տուժողի և վկաների ցուցմունքները գտել է, որ Մարինե արարքում բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի կարգով սահմանված երեք քրեորեն պատժելի հիմքերը /ազատությունից զրկելը՝ ապօրինի և տուժողի կամքին հակառակ,  ուղղակի դիտավորությամբ/:  Դատարանը հաստատված է համարել, որ իրականում Վարսենիկի և Մարինեի միջև եղել է պարտք ու պահանջի խնդիր, ինչպես նաև դեպքի օրը վերջիններիս միջև եղել են տարաձայնություններ այդ խնդրի վերաբերյալ, սակայն այդ հանգամանքներն, որևէ կերպ չեն առնչվում ամբաստանյալին առաջադրված մեղադրանքի, երեխաներին Մարինեն չի խառնել այդ խնդրի մեջ: Հետաքրքիրն այն է, որ երեխայի հայրը եւս դատարանում պնդել է, որ Մարինեն իր երեխային չի առեւանգել ու պատանդի կարգավիճակում չի պահել:          

Վերը նշված պայմաններից էլ դատարանը եզրահանգել է, որ բացակայում են հանցակազմի բոլոր հատկանիշները ու ճանաչել, հռչակել ամբաստանյալ Մարինե Գագիկի Ազատյանի անմեղությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցանքի կատարման մեջ, նրան արդարացրել` արարքում հանցակազմի բացակայության հիմքով: 

… Իսկ թե ինչու է գործը քննող քննիչը միտումնավորություն ցուցաբերել ողջ գործի քննության ընթացքում՝ աշխատելով ամեն կերպ Մարինե Ազատյանից երեխա գողացող- «բոբո» կերտել, այլ պատմություն է:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:40 14/05/2020  |  Քրեական խրոնիկոնԴատարանն արդարացրել է «Դոն Պիպոյին», նույն ինքը` Արթուր Ասատրյանին
18:03 18/02/2020  |  Արդարացման դատավճիռներ10 ամսական երեխայի սպանության մեջ մեղադրվող հայրն արդարացվել է. Դատախազը պահանջում է բեկանել դատավճիռն ու նրան դատապարտել
19:59 20/12/2019  |  Քրեական խրոնիկոնՎճռաբեկ դատարանն այսօր հետմահու արդարացրել է Սմբատ Այվազյանին
23:07 05/09/2019  |  Քրեական խրոնիկոնԿինը փորձել է առևանգված երեխային անցկացնել իր ձեռքի ուղեբեռում և բռնվել է
21:58 17/05/2019  |  Արդարացման դատավճիռներՄարտական հերթապահության կանոնները խախտելու մեջ մեղադրվող զինծառայողներին դատարանն արդարացրեց
12:51 08/08/2018  |  Քրեական խրոնիկոն8-ամյա երեխայի առևանգումը կանխվել է հարևանների կողմից
18:39 30/05/2018  |  Արդարացման դատավճիռներԻրավապաշտպան Մարինա Պողոսյանն արդարացվել է
20:36 20/03/2018  |  Դատական ռեպորտաժներԱռաջին ատյանի դատարանի կողմից արդարացվել է ծանր մեղադրանքում՝ երկրորդ դատաքննության արդյունքում
12:35 05/03/2018  |  Միջազգային լրահոսՎոլգոգրադի մարզում գտել են չորս օր առաջ կորած աշակերտուհուն
13:03 05/10/2017  |  Քրեական խրոնիկոնՆորածնին առևանգել են «Հանրապետական» ծննդատան մոտակայքից

Արխիվ

[]