ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պաշտոնական Ստեփանակերտը միշտ օգտագործում է «իշխանություն» տերմինը, այդպես է լինելու այսուհետ եւս. Դավիթ Բաբայան 05/16/2020 20:17 | ԼՐԱՀՈՍ
Պաշտոնական Ստեփանակերտը միշտ օգտագործում է «իշխանություն», «պաշտոնական Ստեփանակերտ» տերմինները եւ այդպես լինելու այսուհետեւ եւս: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը՝ ընդգծելով. «Դուք գիտեք, որ այս տարիների ընթացքում մենք երբեւիցե չենք օգտագործել այլ տերմինաբանություն բացի «պաշտոնական Ստեփանակերտ», ԼՂՀ, Արցախի Հանրապետություն եւ այդպես է լինելու այսուհետ եւս»:
Հիշեցնենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամլո ասուլիս ժամանակ այսօր խոսելով Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացից մի քանի անգամ օգտագործեց «Արցախի ընտրված ներկայացուցիչ» ձեւակերպումը, ինչը փորձագիտական շրջանակաների գնահատմամբ վտանգավոր է , քանի որ նվազեցնում է Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը:
Դավիթ Բաբայանի խոսքով, խնդիրն այն է, թե ինչ է ընկալվում այդ տերմինաբանության տակ: «Այդ տերմինաբանությունը բնական է, առաջացնում է որոշ քննարկումներ , բայց խնդիրը այն է, թե ինչն է ընդունվում որպես իմաստ : «Ընտրյալ ներկայացուցիչ», բնական է, որ պետք է լինի իշխանություն, չի կարող լինել «ընտրյալ ներկայացուցիչ», որը իշխանության կողմից չէ: Արցախը պետություն է, թեեւ չճանաչված, բայց «ընտրյալ ներկայացուցիչը»-ը հասկացվում է հենց պետության, իշխանության անդամ կամ իշխանության կողմից բանակցությունների համար նշանակված անձ: Մենք այդպես ենք հասկանում, այլ տարբերակ լինել չի կարող, պետք է հստակ արձանագրել, որ որպես ընտրյալ ներկայացուցիչ Ստեփանակերտում հասկացվում է հենց այս կատեգորիաները»,-ասաց Դավիթ Բաբայանը:
Ինչ վերաբերում է «ընտրյալ ներկայացուցիչ» տերմինի ադրբեջանական մեկնաբանությանը, որը այն դիտարկում է այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի մարզի ադրբեջանական համայնք» ՀԿ-ի համատեքստում, որի ղեկավար Թուրալ Գյանջալիեւը վերջերս այդ երկրի խորհրդարանի պատգամավոր ընտրվեց Ադրբեջանի «№122 Խանքենդիի ընտրատարածքից»` Դավիթ Բաբայանն ասաց. «Մենք սա անթույլատրելի ենք համարում, որովհետեւ մենք չենք ճչանաչում այդ «ԼՂ-ի ադրբեջանական համամայնք – կառույցին, միգուցե դա ոչ կառավարական մի օղակ է: Դրա համար, որպեսզի այսպիսի խնդիրներ չլինեն, շատ կարեւոր է, որ մենք էլ հստակեցնենք, թե ինչ տերմինաբանություն ենք կիրառում: Միգուցե օգտագործենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրյալ ներկայացուցիչներ ձեւակերպումը»,-նշեց Դավիթ Բաբայանը:
Հավելենք, որ «Լեռնային Ղարաբաղի մարզի ադրբեջանական համայնք» ՀԿ նախագհի եւ արդեն Ադրբեջանի «№122 Խանքենդիի ընտրատարածքից» ընտրված պատգամավորի կարգավիճակում Թուրալ Գյանջալիեւը հանդիպումներ է ունեցել ոչ միայն ԵԱՀԿ համանախագայող երկրների դեսպանների, այլեւ ԵԱՀԿ համանախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ, ինչը փաստում է այն մասին, որ ադրբեջանական կողմը ամեն բան անում է այդ կառույցի սուբյեկտայնությունը բարձրացնելու եւ միջազգային հանրության ընկալումներում այդ կառույցի ու Արցախի Հանրապետության իշխանությունների միջեւ հավասարության նշան դնելու համար:
Մեզ հետ զրույցում Դավիթ Բաբայանը շեշտեց՝ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի բանակցային գործընթացում խցկի իր՝ այսպես կոչված «ադրբեջանական համայնքը» :
«Մենք դա պետք է չեզոքացնենք եւ չեզոքացնում ենք, ընդմիշտ նրանք պետք է հասկանան, որ մենք չենք ընդունելու այսպես կոչված «ադրբեջանական համայնք» հասկացությունը: Ինչ վերաբերում է միջնորդներին, ապա այստեղ եւս քաղաքականության խնդիր է, եթե մենք ասում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրյալ ներկայացուցիչներ, դա այլ բան է: Դրա համար կրկնում եմ, շատ ավելի լավ կլինի, եթե մենք օգտագործենք այս տերմինը»,-ասաց Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ առհասարակա տերմինաբանության հետ կապված լուրջ խնդիրներ ունենք:
«Կարեւոր է հստակեցնել նաեւ հակամարտության անվանումը, մենք օգտագործում ենք ադրբեջանաղարաբաղյան հակամարտություն տերմինը, որը ավելի ճիշտ է, որովհետեւ Ադրբեջանն է այն սանձազերծել: Աշխատանք կա անելու»,-եզրափակեց Դավիթ Բաբայանը:
Անդրադառնալով բանակցային սեղանին Արցախի Հանրապետության վերադարձին, Դավիթ Բաբայանն ասաց՝ դա հրամայական է ռւ բնականաբար, հիմնախնդիրն անհնար է կարգավորել առանց Արցախի Հանրապետության: «Մենք հասկանում ենք, որ դա շատ բարդ խնդիր է , աշխատատար եւ ժամանակատար խնդիր է եւ ակնկալել շուտափույթ փոփոխություններ, բնականաբար, վաղաժամ է, բայց կրկնում եմ՝ դրան այլընտրանք չկա: Պետք է աշխատանքը շարունակել այդ ուղղությամբ»:
Հավելենք, որ այսօրվա ասուլիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն իշխանության գալուց հետո Արցախը բանակցային սեղան վերադարձնելու խնդիրը հռչակել էր որպես առաջնահերթություն եւ հայտարարել է. «Խոսք է գնում այն մասին, որ մեզ չի հաջողվել Արցախին վերադարձնել բանակցային սեղան, այնպես, ինչպես չի հաջողվել վերադարձնել վերջին 22 տարում, երբ որ Արցախը բանացային սեղանից դուրս թողնվեց։ 22 տարի ամբողջ միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խումբը աշխատել են այդ պայմաններում։ Եղել է լռելյայն կոնսենսուս, որ Արցախը պետք է բանակցությունների սեղանին չլինի։ Սակայն մենք չենք կարող որոշում կայացնել Արցախի ընտրված ներկայացուցիչների փոխարեն»:
Հեղինակ՝ Մ.Ղ.
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից