ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բացահայտ է, որ գազի գնի գործընթացում չկան այդ փայլուն հարաբերությունները. փորձագետ 05/16/2020 18:21 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետն արեց հայտարարություն առ այն, որ հիմա գազի գնի բարձրացման մասին խոսելու լավագույն ժամանակը չէ: Սա մի քանի տեսանկյունից խնդրահարույց հայտարարություն էր: «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Լիլիա Ամիրխանյանը:
Նա նկատեց միևնույն ասուլիսի ժամանակ վարչապետը ևս մեկ անգամ հայտարարեց, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են, մինչդեռ նման հարաբերությունների կոնտեքստում ցանկացած խնդրահարույց հարցի շուրջ ենթադրվում են գործընկերոջ հետ կոնսուլտացիաներ, քննարկումներ. «Այս պարագայում, եթե իսկապես ունենք փայլուն հարաբերություններ, ապա վարչապետի հայտարարությունը, որ գազի գնի բարձրացման համար ժամանակը լավագույնը չէ և մենք ակնկալում էինք ու դեռ ակնկալում ենք ռուսական կողմից, առնվազն այդ փայլուն հարաբերությունների տրամաբանության ներքո գործընթացի կոնտեքստում չէ: Այսինքն փաստացի բացահայտ է, որ չկան այդ կոնսուլտացիաները և հետևաբար չկա փայլուն հարաբերությունների տրամաբանությունն այս գործընթացում»,-նկատեց փորձագետը:
Բացի այդ նրա կարծիքով եթե լիներ իրավիճակ, երբ ճգնաժամն առնչվեր միայն մեզ, ապա կարող էինք որպես դաշնակից ակնկալել, որ Ռուսաստանը պետք է ըմբռնումով մոտենա և ինչ-որ քայլեր ընդառաջի, սակայն ճգնաժամը միայն մերը չէ և Ռուսաստանի համար այն նույնպես բացասական հետևանքներով է հարուստ: Հետևաբար ճգնաժամի առկայությունից ակնկալել, որ դիմացի կողմը կգնա մի քայլի, որը մեզ գուցե բերի ինչ-որ դրական արդյունք, սական հենց այդ կողմի տնտեսության համար բացասական արդյունք ունենա, ապա սա կոլեգիալության ու փայլուն հարաբերությունների կոնտեքստում կրկին չի տեղավորվում:
«Բացի այդ պետք է հասկանալ, որ ռուսական գազի գնի հետ կապված ցանկացած հայտարարության մասին խոսելիս պետք է հստակ տարանջատում մտցնենք: Ի վերջո ռուսական գազի գինը նկատի ունենք հայ-ռուսական բանակցությունների կոնտեքստում, թե «Գազպրոմ Արմենիա»-ի ներկայացրած հայտի կոնտեքստում: Եթե չկա տարանջատում, ապա կարող է ընկալվել, որ երկրի ղեկավարի կողմից սա ճնշում է Հանրային ծառայությունրը կարգավորող հանձնաժողովի նկատմամբ, որ գազի գնի վերանայման Գազպրոմի հայտին բացասական պատասխան տա, քանի որ այս պահին հանձնաժողովը քննում է այդ հայտը: Միանշանակ չենք կարող ասել, որ խոսքը դրա մասին է, բայց քանի որ մոտեցումը նրբորեն արված չէ և չկա հստակեցում, թե ինչի մասին է խոսովում գազի գին ասելով, կարող է լինել նման ընկալում»,-նշեց Լիլիա Ամիրխանյանը ավելացնելով, որ սա նաև երրորդ երկրին է հնարավորություն տալիս օգտվելու նմանատիպ հայտարարություններից և ռուսական գազի գնի հետ կապված ներկայացնելու սեփական դիրքորոշումները:
Առհասարակ, եթե զուտ գնագոյացման մեխանիզմների տեսանկյունից հարցին մոտենանք, ապա փորձագետի խոսքով, եթե այսօր այսրոպեական իրավիճակից ելնելով առաջարկում ենք գազի գնի վերանայում իջեցման տեսքով, ապա ստեղծում ենք նախադեպ և դիմացի կողմին լիարժեք իրավունք վերապահում, որ ցանկացած այլ իրավիճակներում, երբ գուցե դրությունն ի վնաս մեզ աշխատի, դիմաից կողմը նույն տրամաբանությամբ մեզ համար բարձրացնի գազի գինը.
«Նմանատիպ հայտարարությունն այդ կոնտեքստում ներկայացնելը մեզ համար շահեկան չէ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հարցազրույցնրից մեկի ժամանակ ասաց, որ այսրոպեական իրավիճակներից ելնելով գազի գնի համար դիմելը կարող է նաև մեզ համար խնդրահարույց լինել և հետագայում արդեն իրավիճակի փոփոխությունից ելնելով մեր դեմ աշխատել»,-ասաց փորձագետը:
Հարցին` արդյոք վարչապետը չէր մտածում այդ մասին, երբ նման հայտարարություն էր անում, Լիլիա Ամիրխանյանը միանշանակ չկարողացավ պատասխանել, բայց նկատեց, որ սա առաջին դեպքը և առաջին ոլորտը չէ, երբ հայտարարություններն արվում են այդ պահին ինչ-որ խնդիր լուծելու համար և հաշվարկված չեն:
Հիշեցնենք, որ այսօր առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև գազի գնին: Նա ասաց, որ քաղաքական խորհրդակցություններն այդ թեմայով շարունակվում են, սակայն այս պահին որևէ կոնկրետ բան չի կարող ասել. «Նավթի գների անկման և փլուզման պայմաններում մենք կարող էինք ակնկալել Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանից, որ հիմա գազի գնի բարձրացման մասին խոսելը լավագույն ժամանակաշրջանը չէ: Մենք կշարունակենք աշխատել մեր գործընկերների հետ»,-նշեց վարչապետը:
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ