ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլայ Բաղդասարյանի «հեծանիվային վրաերթի» գործով ձերբակալությունը դատարանը ոչ իրավաչափ է համարել 05/15/2020 17:33 | ԼՐԱՀՈՍ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին հեծանիվով վրաերթի ենթարկելու փորձի գործով մեղադրյալին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք կներկայացվի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արթուր Ալեքսանյանի պաշտպան Էմին Բեգլարյանը՝ նշելով, որ պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը։
Փաստաբանի փոխանցմամբ՝ դատարանը հաստատված է համարել քննիչի կողմից ներկայացրած կալանավորման հիմքերից մեկը, որ, գտնվելով ազատության մեջ, կկատարի ՀՀ քրեական օրենսգրքով արգելված նոր արարք, իսկ քննիչի մատնանշած մյուս հիմքը՝ փախուստի դիմելը, դատարանը հաստատված չի համարել։ Պաշտպանի փոխանցմամբ՝ դատարանը միևնույն ժամանակ բավարարել է նաև պաշտպանական կողմի ներկայացրած բողոքը՝ ձերբակալման որոշման դեմ, այսինքն՝ Ալեքսանյանին ձերբակալելու որոշումը եղել է ոչ իրավաչափ։
Պաշտպանի խոսքով՝ Ալեքսանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
«Մանրամասն բացատրություն էր տվել դեռևս նյութերի նախապատրաստման փուլում, հետագայում կասկածյալի կարգավիճակում է ցուցմունք տվել, մեղադրյալի կարգավիճակով էլ պնդել է ցուցմունքը, որը շրջադարձորեն հակասում է գործով տուժողի ցուցմունքներին »,- ասաց պաշտպանը։
Անդրադառնալով առաջադրված մեղադրանքին՝ Բեգլարյանն ասաց, որ արդեն բարձրացրել են այն հարցը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով հանցակազմի օբյեկտը չունեն, այսինքն՝ 3-րդ մասը հստակ սահմանում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի իմաստով իշխանության ներկայացուցիչ է համարվում տեղական ինքնակառավարման կամ պետական ծառայությունում աշխատող այն անձը, ով ծառայության ենթակայությունից դուրս գտնվող անձանց նկատմամբ օժտված է կարգադրիչ լիազորություններով։
«Այս պարագայում ԱԺ պատգամավորը որևէ կարգադրիչ լիազորություն չունի, օրինակ՝ հասարակ քաղաքացու նկատմամբ, ինչը չի կարելի ասել ոստիկանության աշխատակիցների վերաբերյալ, քանի որ ամենացածրաստիճան ոստիկանը կարող է Ոստիկանության մասին օրենքով, Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավասությունների սահմաններում ինչ-որ պահանջ ներկայացնել քաղաքացուն։ Օրինակ՝ վառ օրինակը՝ երեկ դատարանի բակում, նիստի ընթացքում Արթուր Ալեքսանյանի կողմնակիցները հավաքվել էին և ոստիկանության աշխատակիցները հորդորում էին, պահանջում էին, որպեսզի սոցիալական հեռավորություն պահպանեին և մի քանի հոգի, ըստ ոստիկանության, ովքեր չէին ենթարկվել իրենց օրինական պահանջին բերման են ենթարկել։ Եթե այդ պահանջը ներկայացնելու ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրվեր կամ բռնության սպառնալիք հնչեր, միանշանակ կարող էին խոսել 316-րդ հոդվածի հանցակազմի առկայության մասին, իսկ տվյալ դեպքում ԱԺ պատգամավորը նախ Օրենսդիր մարմնի ներկայացուցիչ է։
Բոլորիս է հայտնի, որ օրենքների կիրառումը գործադրի իրավասությունն է, ոչ թե՝ օրենսդրի։ Օրենսդիրն օրենք է ընդունում, որը կիրառվում է Գործադրի կողմից։ Գլոբալ առումով նայելու դեպքում կստացվի, որ օրինակ, որևէ քաղաքացու կողմից օրենք խախտելը պետք է դիտվի նաև որոշակի առումով հակադրություն ԱԺ-ին, բայց մենք նման պրակտիկա չունենք։ Այսինքն՝ ԱԺ ընդունած օրենքին չենթարկվելը չի կարող դիտարկվել որպես ԱԺ-ի դեմ ուղղված ինչ-որ բան։ Դրա վերաբերյալ Վարչական կամ Քրեական դատավարության օրենսգրքերով սահմանված կարգերով ընթացակարգեր են տեղի ունենում »,- ասաց պաշտպանը։
«Նույնիսկ նիստին մասնակցող քննիչին և դատախազին եմ ասել, որ, եթե գտնում եք, որ անարդար է, օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկեք կամ փոփոխության նախագծեր մշակեք՝ կառավարության միջոցով, փորձեք հոդվածը լրացնել կամ փոփոխել։ Այս պահին մենք առաջնորդվում ենք նրանով, ինչ գրված է օրենսգրքում։ Գլոբալ առումով՝օրենսդիր իշխանությունը իշխանության ճյուղերից մեկն է, բայց ոչ Քրեական օրենսգրքի իմաստով։Փորձ է կատարվում նաև իշխանության ներկայացուցչին նույնացնել պաշտոնատար անձի հետ, դրա հետ էլ մենք համաձայն չենք, որովհետև իշխանության ներկայացուցիչը կարող է պաշտոնատար անձ լինել, բայց ոչ բոլոր իշխանության ներկայացուցիչներն են պաշտոնատար անձ » ,- ասաց պաշտպանը։
Պաշտպանության կողմը գտնում է, որ խնդիր կա ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի օբյեկտի բացակայության հետ, իսկ հանցակազմի տարրերից որևէ մեկի բացակայության պայմաններում չի կարող խոսք գնալ հանցագործության մասին։
«Մենք վիճարկում ենք օբյեկտն՝ առաջնահերթ, իսկ այնուհետև՝ միջնորդության հիմնավորվածությունը կամ մեղադրանքի հիմքում դրված ապացույցների ոչ բավարար լինելը»,- ասաց Բեգլարյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 11-ին «Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ոստիկանություն հաղորդում էր ներկայացրել, թե իրեն փորձել են հեծանիվով վրաերթի ենթարկել՝ կապված իր աշխատանքային գործունեության հետ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով։ Մայիսի 13-ին ոստիկանությունը հայտարարեց կասկածյալին ձերբակալելու մասին։ Վերջինս «Կամք» հասարակական կազմակերպության անդամներից է եւ բողոքում է «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման դեմ։ Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Մայիսի 14-ին դատարանը բավարարել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստի ընթացքում դատարանի բակում են եղել նաև «Կամք»-ի մի քանի ներկայացուցիչներ՝ ի աջակցություն ակտիվիստի։ Ակցիայի մասնակիցների նկատմամբ ոստիկանությունը վարչական վարույթ է հարուցել, ենթարկել են վարչական ձերբակալման՝ մայիսի 13-ին եւ մայիսի 14-ին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից