ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կորոնավիրուսի համավարակի վերջը հնարավոր է տեսանելի լինի ոչ շուտ, քան 5 տարի հետո. ԱՆ նախարար 05/15/2020 12:32 | Կորոնավիրուս
Ինձ զարմացնում են զավեշտի հասնող գրառումները սոցիալական ցանցերում, երբ զավեշտի են վերածում արտակարգ դրությունը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ կոչ անելով սթափ գնահատել։
Նախարարը նշեց, որ թվերի աճին զուգընթաց անցնելու են ավելի տնային «բուժման» համակարգի. «Երբ սիմպտոմներ չունեցող մեր քաղաքացիները գնալու են տուն և տանն են շարունակելու իրենց «բուժումը», որովհետև մեծ մասին հիմնականում բուժում անհրաժեշտ չէ։ Մենք արդեն հաստատված դեպքերի կոնտակտներին չենք մեկուսացնում հյուրանոցային վայրերում, և նրանք գնում են միայն ինքնամեկուսացման։ Ազատված հյուրանոցային տեղերը դեռևս շարունակվում են զբաղեցվել ասիմպտոմ դեպքերով, սակայն եթե մենք ամեն օր ունենանք 150 նոր դեպք և ունենանք դուրս գրված 70-80 դեպք, այսինքն` գումարային ունենանք 70-80 նոր պացիենտ ամեն օր, ապա 7-ից 10 օրվա ընթացքում մեր ասիմպտոմ քաղաքացիներին պարզապես հյուրանոցներից «դուրս ենք գրելու» և խնդրելու ենք իրենց 14 օրն անցկացնել տներում։ Երկու հանգամանք է պետք հաշվի առնել։ Առաջինը, որ կրկին սեփական պատասխանատվության բարձրացում պետք է ունենան այդ քաղաքացիները, որ չլքեն իրենց ինքնամեկուսացման վայրերը, իսկ երկրորդը, երբ մյուս մեր քաղաքացիներն օգնեն մեզ, որ վարակը չտարածվի այդ վայրերից։ Դրա համար ներդրվելու է նոր մեխանիզմ։ 119 շրջիկ խմբեր են աշխատելու, սակայն այդ հարցում մեզ համար կարևոր է բոլորի աջակցությունը»,-ասաց նախարարը՝ ընդգծելով, որ եթե ինքնամեկուսացված քաղաքացիները լքեն իրենց ինքնամեկուսացման վայրերը, ապա վտանգվում ենք բոլորս։
Նախարարը քաղաքացիներին հորդորեց լրջանալ, քանի որ այն, ինչ տեղի է ունենում, տևելու է շատ երկար. «Այսօր մի աշխատանքային հեռավար քննարկման եմ եղել աշխարհի 6 երկրների հետ, և մենք փորձով էինք փոխանակվում։ Բոլորի մոտ նույն վիճակն է, մի տեղ մի քիչ դեպքերը քիչ են, մի տեղ մի քիչ շատ են։ Վերջում մի ամփոփիչ նոտա եղավ, որ եթե նույնիսկ հայտնաբերվի այս հիվանդությունը բուժելու կամ թեթևացնելու դեղամիջոցը կամ պատվաստանյութը, միևնույն է կորոնավիրուսային համավարակի վերջը հնարավոր է տեսանելի լինի ոչ շուտ, քան 5 տարի հետո։ Սա չեմ ասում, որ վախեցնեմ կամ խուճապ տարածեմ։ Պետք է իրոք լրջանանք և մեր վարքագիծը փորձենք ճշգրտել մոտավորապես իմ ասած ժամանակաշրջանի համար։ Մենք ոչ թե պետք է վերադառնանք մեր առօրյա կյանքին, այլ պետք է ստեղծենք մեր նոր առօրյան»,-ամփոփեց Արսեն Թորոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ