ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչպես չվնասել հայրենիքին «հայրենասիրությամբ» 05/15/2020 14:22 | Վերլուծություններ
Մի տխուր երկխոսության կադրեր են շրջանառվում՝ ԱԳ նախարար Զ. Մնացականյանի և անծանոթ քաղաքացու։ Ոչ մի արտառոց բան այնտեղ չկա՝ մինչև այն պահը, երբ արտգործնախարարն ապավինում է հայրենասիրությանը և որպես վերջին հակափաստարկ բերում հայրենասիրությունը։
Ոչ ոք Զ. Մնացականյանի հայրենասիրության վրա չի կասկածում, բայց նաև արտգործնախարարից չի ակնկալում հայրենասիրության դրսևորումները։ Արտգործնախարարից պահանջվում է սառը, գրագետ, ռացիոնալ դիվանագիտություն։ Միայն այդքանը։
Ընդհանրապես հրապարակային հայրենասիրությունը միշտ զուգահեռ է գնում հիմարության կամ ավանտյուրայի հետ։
Բոլոր թալանչիները և իրենց գործը տապալողները դույլերով են խմել պետականության, կռված տղերքի կենացը։
Իրենց տղաներին ասպիրանտուրայով, բժշկական թղթերով կամ ռուսական անձնագրով բանակից փախցրած ծնողներն արդեն 30 տարի է խմում են Արևմտյան Հայաստանի կենացը ու ասում, որ Լ. Տեր-Պետրոսյանը «վախեցավ ու չթողեց մտնենք Կիրովաբադ»։ Որևէ մեկը կարո՞ղ է կասկածի տակ դնել նրանց հայրենասիրությունը։
Երբ Փաշինյանը Երևանում պատշաճ չդիմավորեց Պուտինին, նրա համախոհները հայրենասիրության մաստեր-կլաս համարեցին դա, ու մի քանի օր սոցցանցերը հեղեղել էին Փաշինյանի և նախկին երեք նախագահների համեմատությամբ, որտեղ, իհարկե, հաղթում էր նա։ Իսկ եթե Փաշինյանը այդ օրը Պուտինին «դիմավորելու կանչեր» Սասուն Միքայելյան - Վահե Ղալումյան տանդեմին, ապա ընդհանրապես կհռչակվեր հայրենասիրության աստված։ Հետո անպատշաճ
ճանապարհելը ամենափոքր գինն էր, որ վճարեցինք։ Միշտ զանգվածային հայրենասիրությունը այդպես է լինում։
Քննիչները, դատախազները, դատավորները, որոնք տասնամյակներով ապօրինի քրեական գործեր են սարքել ու դատավճիռներ կայացրել, խեղել մարդկանց ճակատագրեր, հայրենասե՞ր չեն։ Փորձեք նրանց ասել, որ կասկածում եք նրանց հայրենասիրության վրա, փորձեք ասել, որ դրանով քանդել են պետությունը՝ կհոշոտեն։ Ամեն հակաօրինական բան արվում է պետության անունից։
Աննա Դանիբեկյանը, վստահաբար, ինքն իրեն ամեն վայրկյան ներշնչում է, որ մայիսի 8-ին Քոչարյանին բանտում թողնելը պետական մտածողության և հայրենասիրության ակտ էր։
Ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու և հակառուսական քարոզ տանող շրջանակները, նույնիսկ հասկանալով, որ դրանով բացում են Հայաստանի դռները թուրք-ադրբեջանական հարձակման համար, մինույն է դա հիմնավորում են հայրենասիրությամբ, և ժողովրդական մի զանգված հաստատ դառնում է նրանց կողմնակիցը։
Բանաձևը շատ պարզ է՝ որքան ուժեղ է հրապարակային հայրենասիրության գաղափարը, այդքան թույլ է պետականությունը։
Մեկ վայրկյան անգամ չկասկածելով պարետատան կամ կառավարության անդամների հայրենասիրության վրա, օգնե՞ց, դա արդյոք, որ հակահամաճարակային պայքարը Հայաստանում չտապալվի՝ ոչ օպերատիվ, ոչ գրագետ քայլերի, անփորձության պատճառով, մեծամտորեն կամ Փաշինյանի պարտադրանքով, այլոց խորհուրդները, առաջարկները չլսելու պատճառով։ Ու մենք ունենք բավական բարդ վիճակ՝ ավելի բարդանալու միտումներով։
Դուք կարծում եք՝ խորհրդարանական մեծամասնությունը, հայտնի 88-ը հայրենասե՞ր չեն կամ գոնե իրենք կասկածու՞մ են իրենց հայրենասիրության վրա։ Լրիվ հակառակը՝ նրանք վստահ են, որ լռում են, հլու հնազանդ ենթարկվում են, անօրինականությունները չտեսնելու-չլսելու են տալիս՝ բացառապես պետության շահից ելնելով։ Իրականում պետությունը ոչ մի կապ չունի։ Խորհրդարանական մեծամասնության հոգեբանությունը պայմանավորված է պարզ, հասարակ, մասնավոր կոմֆորտով։
Ինչո՞ւ ենք մենք խուսափում գրագիտությունը, պարկեշտությունը, պրոֆեսիոնալիզմը, հումանիզմը, էմպատիան կարևորել ավելի, քան հրապարակային հայրենասիրությունը։ Նվիրումով անել սեփական գործը, լուռ աշխատել սեփական սխալների վրա, կատարելագործվել՝ որպես մասնագետ, հարգել դիմացինի իրավունքները, չվնասել, ծաղկեցնել հայրենիքիդ՝ քեզ բաժին հասած անկյունը. սա՞ չէ արդյոք հայրենասիրությունը։
Ինչո՞ւ Զոհրաբ Մնացականյանը չասաց. ես պրոֆեսիոնալ դիվանագետ եմ, /ինչն այդպես է/ և, կներես եղբայր, բայց դիվանագիտությունը նուրբ գործ է, և ես գիշերվա կեսին, քո միացրած տեսախցիկի առաջ, քեզ ու շատերին հաճելի բաներ ասելով՝ կվնասեմ պետությանը։
Ժամանակն է՝ սկսենք մեծածախ հայրենասիրությունը փոխարինել պետություն և քաղաքացի հասկացություններով, որտեղ հարգի են այլ հատկանիշներ՝ օրինապաշտություն, կրթվածություն, հանդուրժողականություն, առաջադիմություն և այլն։ Եվ այդ դեպքում թե՛ բանակցություններն ավելի հաջող կընթանան, թե՛ համաճարակի դեմ պայքարն ավելի էֆեկտիվ կդառնա, թե՛ դանիբեկյաններն ու նրանց հրաման տվողները կազատվեն «հայրենասիրական ստրկությունից»։
Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից