ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գործ ունենք քրեորեն հետապնդելի արարքի՝ ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու հանցակազմի հետ. Վարոսյան 05/15/2020 20:04 | ԼՐԱՀՈՍ
«Նախ, սկսենք նրանից, որ այդ գործը չպետք է հարուցվեր, գործի հարուցումն ինքնին, քաղաքական ենթատեքստ ուներ, բայց քանի որ հարուցումը նաեւ դատավարական առումով էր խնդիրներ առաջացրել, այն է՝ հարուցման պահից, իսկ սկսել էր քրեական հետապնդում Դավիթ Գրիգորյանի նկատմամբ, դա արձանագրվեց Վերաքննիչ քրեական դատարանի համապատասխան որոշմամբ, որը մտավ ուժի մեջ եւ ակնհայտ էր, որ գոնե այդ առումով, արդեն ակնհայտ էր, որ գործը հեռանկար ունենալ չի կարող, բայց այսօր Հայաստանում իրավաբանությունը ծալված-շպրտված է մի կողմ»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով դատավոր Դավիթ Գրիգորյանի գործը՝ մեղադրական եզրակացությամբ, դատախազություն ուղարկելու ՀՔԾ որոշմանը:
Դավիթ Գրիգորյանը, հիշեցնենք, այն դատավորն է, որը մայիսի 18-ի որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել անձնական երաշխավորությունը:
ՀՔԾ-ն այսօր հայտարարել է նախաքննության ավարտ եւ մեղադրական եզրակացությամբ քրեական գործն ուղարկել դատախազություն՝ դատարան ուղարկելու ակնկալիքով: Դավիթ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Նրա լիազորությունները դադարեցված են։
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, արձանագրել էր, խախտվել է Դավիթ Գրիգորյանի գործառութային անձեռնմխելիությունը։ Դատարանը բավարարել էր դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն կատարում թույլատրելու մասին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ փաստաբանի բողոքը, իսկ որպես բեկանելու հիմք դիտարկել էր այն հանգամանքը, որ քրեական գործ հարուցելու մասին որոշումը ոչ իրավաչափ և անօրինական որոշում է այնքանով, որ տվյալ որոշմամբ փաստացի արդեն իրականացվել է դատավորի նկատմամբ քրեական հետապնդում՝ առանց Բարձրագույն դատական խորհրդի համաձայնության։
Ուշագրավ է , որ դատախազությունը դատարանի այս որոշումը բողոքարկել էր, սակայն բողոքը Վճռաբեկ դատարանը վարույթ չէր ընդունել: Ավելին, բողոքում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը անձամբ իրավական դիրքորոշում էր հայտնել այն մասին, որ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մնալը բացառելու է դատավորին քրեական հետապնդման ենթարկելը եւ գործը մտցնելու է փակուղի: Երվանդ Վարոսյանն ասաց՝ գլխավոր դատախազի հետ այդ առումով լիովին համաձայն է, նա ճիշտ դիտարկում էր արել, բայց ի հեճուկս դատախազության բողոքի, գործը մնաց: «Հիմա, թե ինչ դիրքորոշում կընդունի գլխավոր դատախազությունը, դժվարանում եմ ասել»,-նշեց փաստաբանը:
Ի պատասխան մեր դիտարկման, թե փաստորեն ՀՔԾ-ն անտեսել է օրինական ուժի մեջ մտած դատարանի որոշումը, ինչն ի դեպ, հետհեղափոխական Հայաստանում առաջին դեպքը չէ, երբ դատարանի որոշումն անտեսվում է, ինչպես օրինակ ՀՀ ԱՆ Արսեն Թորոսյանն էր հրաժարվել կատարել դատարանի որոշումը, Երվանդ Վարոսյանն ասաց. «Ես խնդիրը զուտ չեմ տեսնում նրանում, որ արհամարվում է կոնկրետ այդ դատական ակտը, ես ՀՔԾ-ին ուղղված իմ միջնորդության մեջ էլ եմ նշել, որ ենթադրում եմ, որ մենք նաեւ գործ ունենք քրեորեն հետապնդելի արարքի հետ՝ այն է՝ ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու հանցակազմի հետ»:
Երվանդ Վարոսյանը շեշտեց, որ այսօր Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որ երբ դատարանի որոշումները բխում են գործող իշխանության շահերից, դրանք ենթակա են անհապաղ կատարման, եթե չի բխում այդ շահերից, պետք չեն եւ կարելի է շպրտել մի կողմ:
Հարցին ի պատասխան, թե ստեղծված իրավիճակում ի՞նչ կարող է անել դատախազությունը, Երվանդ Վարոսյանն ասաց. «Դուք «կարող է» բառը շատ ճիշտ օգտագործեցիք, որովհետեւ օրենքով միակ բանը, որ դատախազությունը պարտավոր է անել, դա մեղադրական եզրակացությունը չհաստատելն է եւ քրեական հետապնդումը դադարեցնելու եւ քրեական գործով վարույթը կարճելու որոշման կայացումն է, բայց ինչ կարող է անել դատախազությունը, դա կարծում եմ կտեսնենք վաղը»:
Երվանդ Վարոսյանն ասաց, գուցե միամտություն հնչի, բայց քրեական գործ նյութերին ծանոթանալուց հետո իր մոտ համոզմունք է ձեւավորվել, որ անգամ գործող դատական համակարգում դժվար գտնվի որեւէ դատավոր , որն այդ մեղադրանքը իր դատական ակտով կհաստատի: «Ես, այնուամենայնիվ հույս ունեմ, որ ներպետական դատական ատյաններում հարցը լուծում կստանա եւ ստիպված չենք լինի Հայաստանի դեմ հերթական որոշումն ունենալ ՄԻ եվրոպական դատարանում»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից