Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Այսրոպեական և հատվածական քաղաքական շահերի փոխարեն՝ կարևոր է վերադառնալ արժեհամակարգային քաղաքականության ակունքներին. Աշոտյանը՝ ՀՀ-ում ԵՄ դեսպանին 05/15/2020   21:26  |  ԼՐԱՀՈՍ

Հայաստանում «ժողովրդավարական առաջընթացի» մասին Ձեր գնահատականը թե խնդրահարույց է մեր երկրում ստեղծված իրականության համեմատ, թե վիրավորանք է այս ընթացքում անհարկի եւ ապօրինի հետապնդվող ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ հանդեպ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին գրած բաց նամակում գրել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը.

«Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար

Տիկին Անդրեա Վիկտորինին

Մեծահարգ տիկին դեսպան,

Հուսամ՝ Հայաստանում ստեղծված համաճարակային իրավիճակը Ձեզ չի վնասել:

Այս բաց նամակը գրելու պատճառն օրերս ռադիոկայաններից մեկի ասուլիսին հնչեցրած Ձեր հանրային խոսքն էր, որն ունկնդրել եմ համակ ուշադրությամբ, քանզի կարևորում եմ Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետևողական ամրապնդումը, ինչպես նաև սեփական համեստ լուման ունեմ և շարունակում եմ ներդնել այդ կապերն ամրապնդելու գործում», գրել է ՀՀԿ փոխնախագահը:

Արմեն Աշոտյանը նշել է, որ ՀՀԿ պատվիրակությամբ պատիվ են ունեցել հանդիպել Անդրեա Վիկտորինին դեռևս արտակարգ դրությունից առաջ և ներկայացրել ՀՀԿ տեսակետները «երկրում ստեղծված իրավիճակի, քաղաքական հետապնդումների, ժողովրդավարական նահանջի և այլ խնդիրների կապակցությամբ»:

«Եվ այս ամենից հետո երկրում «ժողովրդավարական առաջընթացի» մասին Ձեր գնահատականը թե խնդրահարույց է մեր երկրում ստեղծված իրականության համեմատ, թե վիրավորանք է այս ընթացքում անհարկի եւ ապօրինի հետապնդվող ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ հանդեպ։ Ցավով արձանագրեմ, որ նման կանխակալությունը մեծապես վնասում է նաեւ Հայաստանում ԵՄ քաղաքական ինստիտուտների հանդեպ վստահությանը եւ ԵՄ ժողովրդավարական իմիջին, ինչպես նաեւ կարող է հրահրել հարաբերություններին վնասող քննադատական դիսկուրս։

Ուստի Ձեր կողմից հրապարակավ հնչած մի շարք գնահատականները ստիպում են ինձ կարծիքս հայտնել նույնպես հրապարակավ», նշել է Արմեն Աշոտյանը:

Արտակարգ դրության պայմաններում, ըստ ՀՀԿ փոխնախագահի,  Հայաստանի գործող իշխանությունների քայլերի մեջ «մարդու հիմնարար ազատություններին և իրավունքներին սպառնացող որոշումները տեսանելի են եղել և արժանացել են միջազգային հանրության արձագանքին»: 

Մասնավորապես, նշել  Ա.Աշոտյանը, մամուլի գործունեության «անհիմն սահմանափակումներին և քաղաքացիների անձնական կյանքի անձեռնմխելիության հետ կապված խնդիրներին անդրադարձել են ԵԱՀԿ մամուլի ազատության ներկայացուցիչը, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը և այլք, իսկ բրիտանական BBC-ն Հայաստանը ներառել էր կորոնավարակի դեմ պայքարի համատեքստում ավտորիտար գործողություններ ձեռնարկած երկրների ցանկում: Զարմանալի է, որ այս իրողությունները տեղ չեն գտել Ձեր գնահատականների մեջ: Չեմ կարող ասել, անտեղյակությո՞ւնն է դրա պատճառը, թե՞ 2018 թվականի ապրիլից սկսած Հայաստանում առկա խնդիրները չտեսնելու կանխակալ մոտեցումները:

Կրկնակի զարմանալի է ԵՄ ներկայացուցչի անտարբերությունն այս զարգացումներին՝ հաշվի առնելով, որ ԵՄ անդամ որոշ երկրներում առկա նմանատիպ զարգացումները ԵՄ ղեկավարության ուշադրության և քննադատության կենտրոնում են: Արդյո՞ք նման կրկնակի ստանդարտները նպաստավոր պայմաններ են ստեղծում՝ ինչպես ժողովրդավարության, այնպես էլ՝ երկկողմ հարաբերություններում վստահության ամրապնդման համար:

Մեղմ ասած, խիստ կասկածում եմ»:

Արմեն Աշոտյանը գրել է, որ ԵՄ-Հայաստան հարաբերությունների անկյունաքարը հանդիսացող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն արտաքին քաղաքականության «մեր զավակներից է, և մենք սրտացավ և շահագրգիռ ենք այն ամբողջությամբ վավերացնելու և կյանքի կոչելու գործում: Տիկին դեսպան, խոսելով այս փուլում համաձայնագրի իմպլեմենտացիայի մասին, արդյո՞ք լիարժեք և ամբողջական տեղեկություններ եք տրամադրել հայ հասարակությանը համաձայնագրի իրագործման ընթացքում առկա բազմաթիվ խնդիրների և դանդաղկոտության մասին, որոնց հիմնական պատճառը հայկական կառավարության բազմաթիվ ներկայացուցիչների ցածր պրոֆեսիոնալ մակարդակն է և քաղաքական կամքի բացակայությունը: Մի՞թե սա այն հարցն է, որը պետք է համառորեն շարունակել դիտարկել «վարդագույն ակնոցի» միջով և չխոսել այս փուլում առկա բազմաթիվ ուշացումների և թերակատարումների մասին: Արդյո՞ք հայ հասարակությանը թափանցիկ և ամբողջական տեղեկատվության չտրամադրումը նպաստելու է այդ համաձայնագրի լիարժեք իրագործմանն ու Հայաստանում հաշվետվողականության ինստիտուտի ներդրմանը:

Մեղմ ասած, խիստ կասկածում եմ»:

ԵՄ-ի հետ հարաբերություններում, Արմեն Աշոտյանի խոսքով, մշտապես կարևորվել է վիզաների երկխոսության ազատականացման մեկնարկը.

«Սակայն օրերս հրապարակված Եվրոպական խորհրդի փաստաթղթից պարզ դարձավ, որ 2017 թվականի նոյեմբերին Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ընդունված բանաձևից այս կողմ ԵՄ-ի կողմից այս հարցով ձևակերպումներն ու մոտեցումները չեն փոխվել: Արդյո՞ք խնդիրը միայն ԵՄ անդամ որոշ պետությունների մեջ է: Ես և Դուք լավ գիտենք, որ ուժեղ քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր էր հարթել այդ հարցը և մեր հասարակությանն այսքան հետաքրքրող և հուզող խնդրով վերջապես արձանագրել առաջընթաց: Ինչո՞ւ չկա այդ քաղաքական կամքը: Գուցե խնդիրը նախևառաջ Հայաստանի գործող իշխանությունների անբավարար ջանքերի և հետևողականության մե՞ջ է:

Եթե այո, ինչո՞ւ չեք խոսում այդ մասին»:

Ա.Աշոտյանը գրել է, որ Հայոց ցեղասպանության առիթով Անդրեա Վիկտորինի հնչեցրած ձևակերպումներին չի անդրադառնա, քանզի իր գործընկերներն արդեն հայտնել են իրենց տարակուսանքը:

«Ընդամենը կրկնեմ. Ինչո՞վ կբացատրեք, որ մինչև 2020 թվականը Ձեր ղեկավարած կառույցի կողմից հայ ժողովրդին ուղղված ցավակցական խոսքում այդ իրադարձությունները կոչվում էին «Հայոց ցեղասպանություն», իսկ հիմա՝ «Մեծ եղեռն»: Եթե չեմ սխալվում, Դուք լիազորված եք հայտնելու ոչ թե՝ ԱՄՆ վարչակազմի, այլ՝ ԵՄ պաշտոնական տեսակետը, ըստ որի՝ 1915 թվականի իրադարձությունները բազմիցս ճանաչվել են՝ որպես ցեղասպանություն»:

Բաց նամակի ավարտին ՀՀԿ փոխնախագահը հույս է հայտնել թվարկված խնդիրների մասին ԵՄ դեսպանի հետ խոսել հաջորդ հանդիպման ընթացքում.

«Մեծահարգ տիկին դեսպան, 

Կարող եմ շարունակել խնդիրներ թվարկել, սակայն այս պահին կբավարարվեմ այսքանով: Պաշտոնական Բրյուսելը Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին տեղեկություններ է ստանում տարբեր խողովակներով, և շատ եմ ցանկանում, որ Ձեր պատվիրակությունը լինի այդ անաչառ և ամբողջական ինֆորմացիայի հիմնական տրամադրողը: Վերջիվերջո, այն ոչ թե Հայաստանի ավտորիտար ու պոպուլիստ իշխանությունների շահերի լոբբիստն է Բրյուսելում, այլ ԵՄ պաշտոնական ինստիտուտը բարեկամ երկրում:

Կառավարություններն անցողիկ են, մեր և Ձեր իրական առաքելությունը միջպետական կապերի ամրապնդման և ԵՄ-Հայաստան համագործակցության պտուղները մեր բոլոր քաղաքացիներին հասանելի և շոշափելի դարձնելու մեջ է: Ուստի այսրոպեական և հատվածական քաղաքական շահերի փոխարեն՝ կարևոր է վերադառնալ արժեհամակարգային քաղաքականության ակունքներին:

Վստահ եմ, որ նամակս կհասնի Ձեզ, ուստի շնորհակալ եմ այն ընթերցելու համար: Որպես Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդման իրական և հետևողական ջատագով՝ վստահ եմ, որ ընթացիկ քաղաքական կոնյունկտուրան՝ իր բացասական երանգներով և դրսևորվող քաղաքական նախընտրություններով, չպետք է խաթարի այս գործընթացը, բայց վնասել կարող է: Ուստի հարկ եղած դեպքում պատրաստ եմ նամակիս մեջ թվարկած, ինչպես նաև լրացուցիչ հարցերի մասին խոսել Ձեզ հետ հնարավոր հաջորդ հանդիպման ընթացքում:»

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:14 13/05/2020  |  ԼՐԱՀՈՍԱնձամբ որեւէ ծանուցում կամ նամակ դեռ չեմ ստացել. Աշոտյանը՝ ՔԿ-ի հաղորդագրության մասին
19:33 13/05/2020  |  ԼՐԱՀՈՍՔննչական կոմիտեի կողմից ՀՔԾ ուղարկված գործը վերաբերում է Արմեն Աշոտյանին
22:10 07/05/2020  |  ԼՐԱՀՈՍԵւ ահա մեկնարկեց «Փրկել շարքային Փաշինյանին» բոլիվուդյան մելոդրաման. Արմեն Աշոտյան
22:41 05/05/2020  |  ԼՐԱՀՈՍՄակարդակ եմ ասել, էհ. Արմեն Աշոտյանը՝ Հովհաննես Իգիթյանի հարցազրույցի մասին
19:56 05/05/2020  |  ՀարցազրույցԶոհրաբ Մնացականյանը լավ գիտի, թե ինչ ինֆորմացիայի ենք մենք տիրապետում. Արմեն Աշոտյան
20:55 04/05/2020  |  ԼՐԱՀՈՍԱԳ նախարարը հրապարակավ ընդունեց, որ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում առկա են խնդիրներ. Արմեն Աշոտյան
16:40 28/04/2020  |  ՄեկնաբանությունԺողովրդի ձեռքերի վրա իշխանության եկած վարչապետն այլևս մատ է թափ տալիս իրեն «մարդ» դարձրածների վրա ու սպառնում հոսանքա- և գազազրկումներով . Աշոտյան
19:37 27/04/2020  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իր սեփական «ես»-ը վեր է դասում նույնիսկ համազգային ողբերգությունից. Շարմազանով
14:53 27/04/2020  |  ՄեկնաբանությունՓաշինյանը կրկին դուխ չարեց հերքել Լավրովի սկանդալային պնդումները. Արմեն Աշոտյան
14:46 25/04/2020  |  ՄեկնաբանությունԱրտաքին ճակատում ՀՀ իշխանությունների անգործությունը շարունակվում է․ հերթական ձախողումը՝ այս անգամ Բրյուսելում. Աշոտյան

Արխիվ

[]