ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետությունը դադարեցրել է սուբսիդավորումը, իսկ գյուղացին էլ թանկ գնով չի կարողանում ձեռք բերել պարարտանյութը, արդյունքում՝ բերքն է պակասում . Արամ Մխոյան 05/15/2020 19:21 | ԼՐԱՀՈՍ
Վատ է այն գյուղատնտեսների վիճակը, որոնք փոքր տնտեսությունների վրա են իրենց գյուղատնտեսությունը վարում և վաղուց արդեն իրենց ունեցած-չունեցածը գրավ են դրել, բարձր տոկոսադրույքով վարկեր վերցրել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախկին նախարար Արամ Մխոյանը։
Նա գտնում է, որ այս տնտեսություններին պետությունն այլ խողովակներով պետք է օգնի, ոչ թե սուբսիդավորի բանկի տոկոսադրույքները, այլ հասցեական սուբսիդիաներ իրականացնի։ Ամբողջ աշխարհում ընդունված է գյուղացու համար անհրաժեշտ պարագաների վրա սուբսիդիաներ կիրառելը, այդ թվում սերմերի, պարարտանյութերի, ագրոքիմիկատների և այլ նյութերի. «Պարսկաստանը, Ռուսաստանը, Վրաստանը արտադրում են ազոտական պարարտանյութ և պատկերացնենք, որ նրանց գյուղացին 1 տոննա պարարտանյութը ձեռք է բերում 200 դոլարով, իսկ մեր գյուղացին նույն պարարտանյութի 1 տոննա պարկը ձեռք է բերում 350 դոլարով։
Այստեղ արդեն մեր գյուղացու արտադրած ապրանքի ինքնարժեքն էլ է բարձր ստացվում, բայց մինչև դրան հասնելը մեր գյուղացին նաև պետք է կարողանա այդ պարարտանյութը ձեռք բերել, հողին տալ, բերք ստանալ ու հետո հաշվել ստացված ապրանքի ինքնարժեքը։ Բայց հարցը նրանում է կայանում, որ մեր գյուղացին այսօր ի վիճակի չէ 8000-9000 դրամով ձեռք բերել մեկ պարկ ազոտական պարարտանյութ այն դեպքում, երբ միշտ այն ձեռք է բերել 6000 դրամով։ Մինչև 2018 թվականը պետությունը սուբսիդավորում էր և գյուղացին պարարտանյութը ձեռք էր բերում 6000 դրամով, սակայն վերջին երկու տարիներին, քանի որ պետությունը չի սուբսիդավորում, գինը 20-25 տոկոսով բարձր է, և գյուղացին ի վիճակի չէ ձեռք բերել այն»,-ասաց Արամ Մխոյանը։
Վերջինս նկատեց՝ վերջին տարիներին սրընթաց նվազում է գյուղատնտեսական մթերքների համախառն արտադրանքը, ինչը պայմանավորված է հենց պարարտանյութի գնով։ Փորձագետի խոսքով 2019 թվականին ունեցել ենք 1.8 մլն տոննա բերք, մինչդեռ 4-5 տարի առաջ 3 մլն-ից ավել է կազմել։ Եթե պետությունը բյուջեից սուբսիդիա կիրառի պարարտանյութի վրա, ապա ավելի շատ բերք կստանա. «Այսինքն՝ պետբյուջեից 1-2 միլիարդ ծախսելով՝ փոխարենը կստանա 20-30 միլիարդի համախառն բերք։ ՀՆԱ-ի վրա շատ ավելի մեծ ավելացում կունենա։ Օրինակ 2015 թվականին 2 միլիարդի սուբսիդիա է կիրառվել և պետբյուջեից այդքան ծախսելով ստացել ենք հավելյալ 200 միլիարդի համախառն բերք։ Սերմի վրա նման սուբսիդիա կիրառելու դեպքում էֆեկտը շատ ավելի մեծ կլինի»,-ասաց Արամ Մխոյանը։
Ըստ նրա՝ մեր գյուղատնտեսության համար մեզ տարեկան հարկավոր է ամենաքիչը 100 հազար տոննա ազոտական պարարտանյութ, բայց գյուղացին լավագույն դեպքում կարողանում է ձեռք բերել միայն դրա 30 տոկոսը, իսկ վերջին երկու տարիներին այս թիվը նույնպես նվազել է, քանի որ պահանջարկն է քիչ եղել։ Արամ Մխոյանն այստեղից հետևություն է անում, որ գյուղացին բարձր գնի պատճառով չի կարողանում ձեռք բերել պարարտանյութ, ինչի արդյունքում էլ բերքն է պակասում։ Նա պնդում է, որ պետությունը պետք է սուբսիդավորի այնքան ժամանակ, քանի դեռ գյուղացին ի վիճակի չէ ինքնուրույն ձեռք բերել պարարտանյութ
«Արցախում գյուղատնտեսության նախարար լինելու ընթացքում գյուղատնտեսական բոլոր պարագաները նվիրում էի գյուղացուն, որ սովորեր։ Ամենալավ, ամենաբարձակարգ սերմերն էի նվիրում, պարարտանյութերը և ամենակարևորը շատ մեծ վերահսկողություն էի սահմանում, որ ճիշտ օգտագործվեն դրանք։ Արդյունքում 1-2 տարի հետո գյուղացին համոզվում էր, որ իսկապես սերմն էլ է լավ, պարարտանյութն էլ է իր օգուտը տալիս և դրանից հետո արդեն համաձայնվում էին այդ պարագաների գումարի մի մասը վճարել, որպեսզի նույն որակի սերմ ու պարարտանյութ ձեռք բերեն։ Այդ ընթացքում հայտնվում էին մարդիկ, որոնք լուրջ հաջողություններ էին ունենում, մեծ շահույթ էին ստանում և արդեն մի քանի տարի հետո այդ պարագաների դիմաց ամբողջությամբ վճարելու պատրաստակամություն էին հայտնում։ Այդ գործողությունները, աջակցությունները կիրառելու և լուրջ վերահսկողության դեպքում, երբ գյուղացին 1-2 տարի ճիշտ գործողություն է կատարում ու եկամուտ ստանում, դրանից հետո նա արդեն վճարելու հնարավորություն ունի և նրան էլ պետք չէ վճարել»,-ասաց Արամ Մխոյանը։
Դիտարկմանը, որ գուցե պետությունը ներդնում է որոշ միջոցներ, բայց գյուղացին դա չի կարողանում ճիշտ օգտագործել, Արամ Մխոյանն այստեղ խնդիրը տեսնում է կրթության մեջ։ Կարծում է, որ գյուղացին երկար տարիներ սխալներով է առաջնորդվել և նրան կրթել է պետք. «Դրա համար ունենք համապատասխան համալսարան, կրթական հաստատություններ, որոնք պարտավոր են դա անել։ Շատ արագ պետք է կարողանան մասնագետներ պատրաստել, որոնք ոչ թե 5 տարի պետք է փիլիսոփայություն, քաղաքագիտություն, բարձրագույն մաթեմատիկա դասերին նստեն, լսեն, այլ 1-2 տարվա սեղմ դասընթացներ անցկացնեն և սովորեցնեն ամենաառաջնային գյուղատնտեսական գիտելիքները, որպեսզի կարողանան իրենց հողը մշակել»։
Հարցին՝ արդյոք կան դեպքեր, երբ գյուղացիները վարկեր են վերցնում, սակայն նպատակային չեն օգտագործում, Արամ Մխոյանն ասաց, որ բնականաբար նման դեպքեր նույնպես լինում են. «Եթե մարդը վարկ է վերցնում գյուղատնտեսական ինչ-որ ծրագրով, բայց կինը հիվանդանում է, ստիպված է լինում փողը ծախսել կնոջը բուժելու համար, բայց դա չի նշանակում, որ ի սկզբանե այդպես էր որոշել։ 300-400 հազար գյուղացիական տնտեսություններ կան և, իհարկե, նրանց մեջ կան մարդիկ, որոնք խաբեբա են, ավանտյուրիստ են, բայց ի՞նչ է նրանց պատճառով մյուսնե՞րը պետք է տուժեն»,-ասաց Արամ Մխոյանը՝ ընդգծելով, որ ամեն դեպքում պետությունը չպետք է վախենա գյուղացուն օժանդակելուց և չպետք է մոռանա, որ գյուղացին իրեն կերակրողն է ու գյուղացին էլ մի օր պետք է մի քիչ ավելի բարեկեցիկ ապրի։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ