Թեմաներ
Հինգշաբթի 01 / 23 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/23/2025   08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ» 01/23/2025   08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ» 01/23/2025   08:19 Շտապում են Եվրոպա․ «Հրապարակ» 01/23/2025   08:15 Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ» 01/23/2025   08:13 Աղազարյանի դեմ նոր արշավանքների համակարգողը «գեբելսն» է ․ «Հրապարակ» 01/23/2025   08:08 Փաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշում. «Ժողովուրդ» 01/23/2025   08:05 Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները․ «Հրապարակ» 01/23/2025   08:02 ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալները ճամպրուկային տրամադրություն ունեն. «Ժողովուրդ» 01/23/2025   07:59 Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ» 01/23/2025   07:56 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը անակնկալի է բերել իշխանություններին. մտադիր է առաջադրվել Գյումրու ՏԻՄ ընտրություններում. «Ժողովուրդ» 01/22/2025   23:39 Ռուսաստանը և Իրանը կխորացնեն ապատեղեկատվության դեմ պայքարի ոլորտում փոխգործակցությունը 01/22/2025   23:23 Մակրոնն ու Շոլցը կհանդիպեն Թրամփի վերաբերյալ ռազմավարությունը քննարկելու համար 01/22/2025   23:01 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/22/2025   22:44 Փաշինյանը ընդունել է Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների բարձր ներկայացուցիչներին 01/22/2025   22:33 Դեռահասը գնացքի տակ է ընկել առցանց խաղի պատճառով 01/22/2025   22:22 Սիրիայում պատմել են Ռուսաստանի հետ ռազմաբազաների շուրջ բանակցությունների մասին 01/22/2025   22:11 Օր առաջ հարկավոր է կասեցնել տրանսպորտի թանկացման որոշումը․ տնտեսագետ 01/22/2025   22:02 17-ամյա երիտասարդը փորձել է փրկել ջրվեժն ընկած ընկերուհուն և զոհ դարձել 01/22/2025   21:54 Շախմատի Հայաստանի առաջնության վերջնական արդյունքները 01/22/2025   21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը 01/22/2025   21:30 ՀՀ-ն դե-յուրե հանդիսանում է ԱՄՆ-ի թշնամի կառույցի անդամ, թերևս սա է պատճառը, որ ավելի բարձր փաստաթուղթ չունեցանք. քաղաքագետ 01/22/2025   21:21 Անփութությամբ թույլ տրված դատական սխալների համար դատավորը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, ԲԴԽ-ն պետք է կանխեր վատ պրակտիկան․ փաստաբանը՝ Գառնիկ Ստեփանյանի գործի մասին 01/22/2025   21:12 Հայաստան են ժամանել Nordic-Baltic Eight խորհրդարանների նախագահներն ու փոխնախագահները 01/22/2025   20:59 Առաջնորդություն 01/22/2025   20:55 Ղրղզստանում ձնահոսքը ծածկել է յոթ ավտոմեքենա 01/22/2025   20:45 Գետինը կմտնեի, եթե վարչապետ լինի, հա բողոքում եք՝ սխալ են զեկուցել. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) 01/22/2025   20:41 UFC-ն թարմացրել է դասակարգման աղյուսակը․ հայտնի է` որ տեղում է գտնվում Ծառուկյանը 01/22/2025   20:38 Քաղաքացու վրա լրացուցիչ ֆինանսական բեռ եք դնում, կոռուպցիան բացահայտեք, ԱՆԻՖ-ում 25 մլրդ դրամ մսխել են,մեղադրյալ չկա.Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) 01/22/2025   20:32 Թրամփը Պուտինի հետ իր հարաբերություններն անվանել է շատ լավը 01/22/2025   20:20 Մկներից եք հարցնում, դա՞ էր ձեր քաղաքական ծրագիրը՝ Փաշինյանը՝ ընդդիմությանը 01/22/2025   20:17 Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք կներկայացվի 01/22/2025   20:10 Իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի հետ 01/22/2025   20:01 Չփրկվանք, պետք չէ փրկիչներ ման գալ. Արարատ Միրզոյանը՝ ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթղթի մասին (տեսանյութ) 01/22/2025   19:54 Ուզում եք ասել էնքան էլ լավ թեկնածու չէի՞նք ընտրել... որոշել ու որոշվել է, որ ինքնաբացարկ հայտնի. Փաշինյանը՝ Սիրունյանի թեկնածության մասին 01/22/2025   19:50 Դատարանը փոխեց Սուրեն Մանուկյանի խափանման միջոց կալանքը տնային կալանքով 01/22/2025   19:40 Կարող եմ հայրենասիրական էմոցիաները բավարարող հայտարարություններ անել, բայց հետեւանքներն էդ մարդիկ են բանտում իրենց մաշկվի վրա դա զգալու. Փաշինյան (տեսանյութ) 01/22/2025   19:34 Որոտանում «Վեոլիա Ջուրը» ջրամատակարարում չի իրականացնում. Խուդաթյան (տեսանյութ) 01/22/2025   19:23 Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարարը 01/22/2025   19:10 Հանցախումբը առեւանգում էր քաղաքի փողոցներում քնած տղամարդկանց եւ նրանցից գումար շորթում 01/22/2025   19:02 Ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Հարկային օրենսգրքի՝ փաստաբանությանը վերաբերող խնդրահարույց դրույթների սահմանադրականությունը. Սիմոն Բաբայան 01/22/2025   19:00 Սիրիայի իշխանությունները ցանկանում են սեփականաշնորհել նավահանգիստներ ու գործարաններ 01/22/2025   18:56 Ինձ մնար`ՀՀ-ի սահմանազատումը կսկսեի Խաղաղ օվկիանոսից, կավարտեի Ատլանտյանով. Միրզոյան 01/22/2025   18:56 Ժողովրդին պետք է կապենք էս երկրի հետ, որ չուզեն գնան ԱՄՆ, որտեղ ամեն փռշտալուց պետքա հայտարարագրես. Փաշինյան 01/22/2025   18:42 Կասի հայերի ցավը տանեմ ու կգնա ռեստորանում ավելի ցավը կտանի. Փաշինյան 01/22/2025   18:39 Բրիտանացի հետախույզները՝ Ջեյմս Բոնդի գլխավորությամբ,չեն կիսում Փաշինյանի կարծիքն ու վտանգավոր են համարում Նոյեմբերյան-Իջևան հատվածը. Խաչատրյան 01/22/2025   18:38 ԱՆԻՖ-ում միլիարդավոր մսխումների գործով մեղադրյալ չկա. Դատախազությունը հաստատում է՝ որեւէ մեկի մեղադրանք չի ներկայացվել 01/22/2025   18:13 Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողին 01/22/2025   18:07 Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատայի՝ Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը 01/22/2025   18:04 Մենք ուզում ենք էս տրանսպորտային համակարգը շարունակի՞ գոյություն ունենալ, թե՞ էլի գա Իկարուս, Երազ, իշավոտնուկներով Գազել. Փաշինյան 01/22/2025   17:57 Ընկալում կա, որ պետական բյուջեն էս դահլիճի էս հատվածի համար է ծախսվում. ԱԺ-ում հայտարարել է Փաշինյանը՝ մատնացույց անելով ՔՊ-ին (հեսանյութ)
01/21/2025   14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում 01/22/2025   22:33 Դեռահասը գնացքի տակ է ընկել առցանց խաղի պատճառով 01/21/2025   20:14 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կեղծ դատավարության երկրորդ նիստն ավարտվել է 01/21/2025   19:10 Ահազանգ. նախկին փաստաբան, այժմ հակակոռուպցիոն դատարանի դատավորը նախկին կնոջը սպառնացել է խլել ունեցվածքը 01/22/2025   08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» 01/22/2025   11:46 Օհանյանի օրոք տուն գնալը 10 000 էր, հենց գալիս էր, տանկերը պլպլացնում ու բոլորս ներկա շարվում էինք. Սիսակ Գաբրիելյան 01/22/2025   14:09 Արցախը հանձնել են ռուսները՝ Ադրբեջանի հետ համագործակցելով, թող իրենք էլ վերադարձնեն. ՔՊ-ական պատգամավոր 01/22/2025   15:20 Տիգրան Ավինյանը հետքայլ է անում. հանրային տրանսպորտի սակագների կիրառման տրամաբանությունը կվերանայվի 01/21/2025   23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ 01/22/2025   13:29 Թալանել են տունս, տարել են գումար, մի քանի ոսկյա շղթա, ժամացույց, վնասի չափը կազմել է 7,5-8 մլն դրամի չափով է. Հրաչյա Հակոբյան 01/21/2025   14:39 Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ, որը պայթել է. shamshyan.com 01/21/2025   18:52 Առողջական խնդիրների դեպքում դրանք լուծվում են մեկուսարանում՝ ըստ ադրբեջանական քարոզչության հայտարարել է Արայիկ Հարությունյանը 01/21/2025   20:49 Կանանց բացատրել են սեքսի ժամանակ ցավի պատճառները եւ նշել դրանից խուսափելու միջոցները 01/22/2025   10:56 Մինչև 300,000 դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. Չախոյան 01/22/2025   21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը 01/21/2025   16:44 Երևանի Մետրոպոլիտենում արտակարգ դեպք է տեղի ունեցել, քաղաքացին հայտնվել է գծերի վրա 01/21/2025   14:22 Գառնիկ Դանիելյանի ելույթից հետո իրավիճակը լարվել է. վեճ` ԱԺ-ում 01/21/2025   11:01 Անարդարացի է. էն, ով ունի 1 մլն դոլար արժողությամբ մեկ գույք, վճարում է տասնապատիկ ավելի հարկ, քան էն մեկն, ով ունի 1 մլն-ի 10 հատ գույք. Աղազարյան 01/21/2025   21:43 Բաքվում ԼՂՀ նախկին ղեկավարների «ցուցադրական» դատավարությունը Ալիևի անձնական վրեժխնդրության ակտ է․ Զատուլին 01/21/2025   23:44 Դատավոր Գառնիկ Ստեփանյանի լիազորությունները կասեցվել են. քրեական հետապնդում կհարուցվի

Նիկոլայ Բաղդասարյանի «հեծանիվային վրաերթի» գործով ձերբակալությունը դատարանը ոչ իրավաչափ է համարել 05/15/2020   17:33  |  ԼՐԱՀՈՍ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին հեծանիվով վրաերթի ենթարկելու փորձի գործով մեղադրյալին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք կներկայացվի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արթուր Ալեքսանյանի պաշտպան Էմին Բեգլարյանը՝ նշելով, որ պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը։

Փաստաբանի փոխանցմամբ՝ դատարանը հաստատված է համարել քննիչի կողմից ներկայացրած կալանավորման հիմքերից մեկը, որ, գտնվելով ազատության մեջ, կկատարի ՀՀ քրեական օրենսգրքով արգելված նոր արարք, իսկ քննիչի մատնանշած մյուս հիմքը՝ փախուստի դիմելը, դատարանը հաստատված չի համարել։ Պաշտպանի փոխանցմամբ՝ դատարանը միևնույն ժամանակ բավարարել է նաև պաշտպանական կողմի ներկայացրած բողոքը՝ ձերբակալման որոշման դեմ, այսինքն՝ Ալեքսանյանին ձերբակալելու որոշումը եղել է ոչ իրավաչափ։

Պաշտպանի խոսքով՝ Ալեքսանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

«Մանրամասն բացատրություն էր տվել դեռևս նյութերի նախապատրաստման փուլում, հետագայում կասկածյալի կարգավիճակում է ցուցմունք տվել, մեղադրյալի կարգավիճակով էլ պնդել է ցուցմունքը, որը շրջադարձորեն հակասում է գործով տուժողի ցուցմունքներին »,- ասաց պաշտպանը։
Անդրադառնալով առաջադրված մեղադրանքին՝ Բեգլարյանն ասաց, որ արդեն բարձրացրել են այն հարցը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով հանցակազմի օբյեկտը չունեն, այսինքն՝ 3-րդ մասը հստակ սահմանում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի իմաստով իշխանության ներկայացուցիչ է համարվում տեղական ինքնակառավարման կամ պետական ծառայությունում աշխատող այն անձը, ով ծառայության ենթակայությունից դուրս գտնվող անձանց նկատմամբ օժտված է կարգադրիչ լիազորություններով։

«Այս պարագայում ԱԺ պատգամավորը որևէ կարգադրիչ լիազորություն չունի, օրինակ՝ հասարակ քաղաքացու նկատմամբ, ինչը չի կարելի ասել ոստիկանության աշխատակիցների վերաբերյալ, քանի որ ամենացածրաստիճան ոստիկանը կարող է Ոստիկանության մասին օրենքով, Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավասությունների սահմաններում ինչ-որ պահանջ ներկայացնել քաղաքացուն։ Օրինակ՝ վառ օրինակը՝ երեկ դատարանի բակում, նիստի ընթացքում Արթուր Ալեքսանյանի կողմնակիցները հավաքվել էին և ոստիկանության աշխատակիցները հորդորում էին, պահանջում էին, որպեսզի սոցիալական հեռավորություն պահպանեին և մի քանի հոգի, ըստ ոստիկանության, ովքեր չէին ենթարկվել իրենց օրինական պահանջին բերման են ենթարկել։ Եթե այդ պահանջը ներկայացնելու ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրվեր կամ բռնության սպառնալիք հնչեր, միանշանակ կարող էին խոսել 316-րդ հոդվածի հանցակազմի առկայության մասին, իսկ տվյալ դեպքում ԱԺ պատգամավորը նախ Օրենսդիր մարմնի ներկայացուցիչ է։

Բոլորիս է հայտնի, որ օրենքների կիրառումը գործադրի իրավասությունն է, ոչ թե՝ օրենսդրի։ Օրենսդիրն օրենք է ընդունում, որը կիրառվում է Գործադրի կողմից։ Գլոբալ առումով նայելու դեպքում կստացվի, որ օրինակ, որևէ քաղաքացու կողմից օրենք խախտելը պետք է դիտվի նաև որոշակի առումով հակադրություն ԱԺ-ին, բայց մենք նման պրակտիկա չունենք։ Այսինքն՝ ԱԺ ընդունած օրենքին չենթարկվելը չի կարող դիտարկվել որպես ԱԺ-ի դեմ ուղղված ինչ-որ բան։ Դրա վերաբերյալ Վարչական կամ Քրեական դատավարության օրենսգրքերով սահմանված կարգերով ընթացակարգեր են տեղի ունենում »,- ասաց պաշտպանը։

«Նույնիսկ նիստին մասնակցող քննիչին և դատախազին եմ ասել, որ, եթե գտնում եք, որ անարդար է, օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկեք կամ փոփոխության նախագծեր մշակեք՝ կառավարության միջոցով, փորձեք հոդվածը լրացնել կամ փոփոխել։ Այս պահին մենք առաջնորդվում ենք նրանով, ինչ գրված է օրենսգրքում։ Գլոբալ առումով՝օրենսդիր իշխանությունը իշխանության ճյուղերից մեկն է, բայց ոչ Քրեական օրենսգրքի իմաստով։Փորձ է կատարվում նաև իշխանության ներկայացուցչին նույնացնել պաշտոնատար անձի հետ, դրա հետ էլ մենք համաձայն չենք, որովհետև իշխանության ներկայացուցիչը կարող է պաշտոնատար անձ լինել, բայց ոչ բոլոր իշխանության ներկայացուցիչներն են պաշտոնատար անձ » ,- ասաց պաշտպանը։

Պաշտպանության կողմը գտնում է, որ խնդիր կա ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի օբյեկտի բացակայության հետ, իսկ հանցակազմի տարրերից որևէ մեկի բացակայության պայմաններում չի կարող խոսք գնալ հանցագործության մասին։

«Մենք վիճարկում ենք օբյեկտն՝ առաջնահերթ, իսկ այնուհետև՝ միջնորդության հիմնավորվածությունը կամ մեղադրանքի հիմքում դրված ապացույցների ոչ բավարար լինելը»,- ասաց Բեգլարյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին «Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ոստիկանություն հաղորդում էր ներկայացրել, թե իրեն փորձել են հեծանիվով վրաերթի ենթարկել՝ կապված իր աշխատանքային գործունեության հետ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով։ Մայիսի 13-ին ոստիկանությունը հայտարարեց կասկածյալին ձերբակալելու մասին։ Վերջինս «Կամք» հասարակական կազմակերպության անդամներից է եւ բողոքում է «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման դեմ։ Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Մայիսի 14-ին դատարանը բավարարել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստի ընթացքում դատարանի բակում են եղել նաև «Կամք»-ի մի քանի ներկայացուցիչներ՝ ի աջակցություն ակտիվիստի։ Ակցիայի մասնակիցների նկատմամբ ոստիկանությունը վարչական վարույթ է հարուցել, ենթարկել են վարչական ձերբակալման՝ մայիսի 13-ին եւ մայիսի 14-ին։


Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:57 15/05/2020  |  Քրեական խրոնիկոնՊատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեկ անձ կալանավորվել է
11:21 13/05/2020  |  Քրեական խրոնիկոնՈստիկանությունը ձերբակալել է հեծանիվով պատգամավորին վրաերթի փորձ կատարելու մեջ կասկածվողին
17:13 12/05/2020  |  Քրեական խրոնիկոնՀեծանիվով փորձել են «վրաերթի ենթարկել» «Իմ քայլի» պատգամավորին. Նա դիմել է ոստիկանություն
13:24 14/04/2020  |  ԼՐԱՀՈՍԱռաջարկվում է տեսաձայնագրել հարցաքննությունները. Ցուցմունք տվողի ժեստերը կարեւոր տեղեկատվություն են փոխանցում
19:20 09/04/2020  |  ԼՐԱՀՈՍՏուժողներին, վկաներին հնարավոր կլինի հարցաքննել տեսակապով. Նիկոլայ Բաղդասարյան
14:39 25/03/2020  |  ՔաղաքականՆախագծերի փաթեթը կատարյալ չէ և բարելավման կարիք կա․ Նիկոլայ Բաղդասարյան
11:55 04/03/2020  |  ԼՐԱՀՈՍԵս լուրջ մտահոգված եմ, որ այս օրենքի ընդունումից ոչինչ չի փոխվի. Նիկոլայ Բաղդասարյան
11:55 28/02/2020  |  ԼՐԱՀՈՍԱռաջարկվում է վկաներին հարցաքննել տեսակապի միջոցով
15:27 22/02/2020  |  ՎերլուծություններՈ՛չ մարիխուանային
13:02 15/01/2020  |  ԼՐԱՀՈՍԾնվելիս որոշ նորածինների սեռն անհնար է որոշել. Նիկոլայ Բաղդասարյանի այս հայտարարությունից հետո պատգամավորները «կորցրել են գիտակցությունը»

Արխիվ

[]