ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետությունն արհեստականորեն զրկում է քաղաքացիներին հավաքների հիմնարար իրավունքից.Մելիքյան 05/14/2020 19:23 | ԼՐԱՀՈՍ
Պետությունն արհեստականորեն զրկում է քաղաքացիներին՝ հավաքների հիմնարար իրավունքից, այդ ընթացքում անցկացնում է շատ վիճելի օրենքներ, միևնույն ժամանակ՝ հրահրում է իրավիճակ, որ ինչ-որ մեկին ձերբակալի՝ շատ կասկածելի պայմաններում, մի մեղադրանքով, որով տուժող կարող էր լինել ոչ թե պատգամավորը, այլ՝ ոստիկանը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Վահագն Չախալյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 11-ին «Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ոստիկանություն հաղորդում էր ներկայացրել, թե իրեն փորձել են հեծանիվով վրաերթի ենթարկել՝ կապված իր աշխատանքային գործունեության հետ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով։ Մայիսի 13-ին ոստիկանությունը հայտարարեց կասկածյալին ձերբակալելու մասին։ Վերջինս «Կամք» հասարակական կազմակերպության անդամներից է եւ բողոքում է «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման դեմ։
Ի պաշտպանություն ակտիվստի՝ «Կամք»-ի մի քանի ներկայացուցիչները բողոքի փոքրաթիվ ակցիա են իրականացրել իրենց համախոհին ապօրինի ձերբակալելու դեմ, եւ ոստիկանությունը նրանց նկատմամբ վարչական վարույթ է հարուցել, ենթարկել են վարչական ձերբակալման՝ մայիսի 13-ին եւ մայիսի 14-ին։ Փաստաբանի գնահատմամբ՝ ոստիկանության գործողությունները եղել են ոչ իրավաչափ և համարում են չարաշահում՝ հավաքների արգելքի։
Նշենք, որ Վահագն Չախալյանը գտնվել է դատարանի բակում, որտեղ քննարկվում էր ԱԺ պատգամավորին հեծանիվով վրաերթի ենթարկելու գործով կալանքի միջնորդությունը։
«Մարդիկ առանձին-առանձին գնում են դատարանի դիմաց՝ առանց միանալու կոչ անելու, նրանց մեղադրում են հավաք իրականացնելու մեջ, ներկայացնում, ոչ օրինական պահանջ ներկայացնելու մեջ, հետո վարչական ձերբակալման են ենթարկում ոստիկանության իբրև օրինական պահանջը չկատարելու համար »,-ասաց Մելիքյանը։
Փաստաբանի դիտարկմամբ՝ իրավիճակն առաջացել է այն պատճառով, որ պետությունը, կորոնավիրուսի համավարակի պայմաններում, առանց քննարկման անցկացնում է մի կոնվենցիա, որի վերաբերյալ հասարակության մի մասը, մեղմ ասած, ունի հարցեր։
«Սա արդեն իսկ սադրիչ գործողություն կարելի է համարել, որովհետև հանրային աշխատանք չէր իրականացվել՝ կապված Լանզարոտի կոնվենցիայի հետ։
Այնուհետև՝ մարդիկ բողոքում են, հետո պատգամավորներից մեկը բողոք է ներկայացնում ոստիկանություն, անձը ձերբակալվում է, ապա՝ առաջադրվում է այնպիսի մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով, որը իրավաբանների համար շոկային մեղադրանք էր։ Պարզ էր, որ մարդիկ կլինեին, ովքեր կգնային դատարան, որտեղ քննարկվում է կալանավորման հարցը։ Հետո նրանց պահանջ է ներկայացվում՝ չմտնել լայվ, չանել քաղաքական հայտարարություններ և վարչական ձերբակալման ենթարկում»,- նշեց փաստաբանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ