ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանում արդեն կարելի է իրավաբաններին էլ մեղադրել, որ երեխայի հիվանդությունը ժամանակին չի ախտորոշել. Բաբլոյան 05/14/2020 18:39 | Դատական ռեպորտաժներ
Բազմիցս ասել եմ՝ երբեք չեմ խախտել օրենքը և Սահմանադրությունը, բայց հասկացել եմ մի բան, որ մեղադրվում եմ այն պատճառով, որ բժիշկ եմ՝ ընտրվել եմ ԱԺ նախագահ, որովհետև որպես ԱԺ նախագահ ես միշտ իմացել եմ, որ պետք է ապահովեմ ԱԺ բնականոն աշխատանքը։ Այսօր տեղի ունեցած դատական նիստից հետո հայտարարել է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը։
Նրա խոսքով՝ բնականոն աշխատանքն ապահովելու համար գոյություն ունի ԱԺ աշխատակազմ՝ 650 հոգուց բաղկացած, որոնց պետությունը վճարում է աշխատավարձ և այդ աշխատակազմը պատրաստում է բոլոր այն փաստաթղթերը, որոնց հիման վրա աշխատում են պատգամավորները։
«Ես ստացել եմ փաստաթուղթ՝ Գագիկ Հարությունյանից և հանձնել եմ իմ աշխատակազմին։ Աշխատակազմը պատրաստել է պատասխան, որով ես հայտարարությամբ հանդես եմ եկել։ Ես ինձ թույլ չեմ տվել, որ ասեմ՝ նոր կանոնակարգով կամ հին կանոնակարգով, այսպես արեք կամ այնպես արեք։ Իրենք արել են այնպես, ինչպես պահանջում է օրենքը։ Բոլորը գիտեն, որ ես չեմ միջամտել։ Ինչ վերաբերում է օրերին, դրանք որևէ նշանակություն չունեն, որովհետև հիմնական օրերը, որոնք ունեն նշանակություն՝ ամսի 5-ն է և 12-ը, որովհետև 5-ին իմ հայտարարությունը հրապարակվել է և երկրորդ հայտարարության օրը՝ 12-ն է։ Մնացած ամսաթվերը, որոնք շրջանառվում են, համարում եմ գործավարական փնթիություն և որևէ իրավական հիմք չունեն»,- ասաց Բաբլոյանը։
Նրա խոսքով՝ երբ օրինակ էր բերում, որ նույն կերպ վերաբերվել է Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին, Արտակ Զեյնալյանին, երբ նրանք պաշտոն են ստանձնել, հայտարարությամբ է հանդես եկել,արձանագրել փաստը, բայց պատգամավորներից մեկն իրեն մեղադրել է՝ ասելով՝ Բաբլոյանը ոչ միայն չգիտի, այլև՝ չի կարդում փաստաթուղթը։
«Ես ասացի՝ բարեբախտաբար, որ կարդում եմ, հասկանում եմ, եթե կան մարդիկ, որոնք չեն հասկանում, իրենք թող նորից կարդան, որովհետև, երբ մարդիկ ԱԺ կողմից ընտրվել են վարչապետ, ապա իրավունքի ուժով դադարում է նրա պատգամավոր լինելը, այսինքն՝ որևէ դիմումի կարիք չկա»,- ասաց Բաբլոյանը։
Նրա խոսքով՝ իրեն մեղադրում են մի բանի համար, որ նա չի միջամտել և չի վերցրել իրավաբանի գործն իր վրա։
«Հայաստանում արդեն կարելի է իրավաբաններին էլ մեղադրել, որ, եթե իրենց երեխայի սուր ապենդիցիտը բարդություն է տվել, ինչու ինքը ժամանակին չի կարողացել ախտորոշել և վիրահատել իր որդուն, որովհետև դրա մասին շատ պարզ գրված է գրքերում։ Կարելի է մեղադրել մարդուն, որ ինքը պատճառ է եղել, որ իր որդին ունեցել է բարդություն»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ