ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քաղաքապետարանը բարձրահարկերի թույլտվություն է տալիս առանձնատնային թաղամասում. ես քեզ՝ թույլտվություն, դու ինձ՝ «կամազ» կանոնով 05/14/2020 21:16 | ԼՐԱՀՈՍ
Այն, որ մենք արդեն երկու տարի ապրում ենք պոպուլիստական իշխանության ժամաանակաշրջանում՝ ազգովի և անհատապես կրելով նրա պատճառած ամենօրյա վնասները, կարծում եմ, օրեցօր ավելի շատերն են համոզվում:
Խոսում են, թմբկահարում, ամենատարբեր հրատապ թեմաներն օրեր շարունակ բերանի ծամոն դարձնելով ու աղաղակելով, սակայն ամեն բան հենց խոսելով էլ՝ դեռ չսկսված՝ ավարտվում է: Եվ դա բոլոր ասպարեզներում է: Առավելագույնը՝ մեկ-երկու սարքովի շոու և շոուի շրջանակում իրականացված օպերատիվ գործողություններ: Հենց այդպես էլ «սկսվեց» ու ավարտվեց քաղաքային իշխանության՝ օպերայի հրապարակը սրճարաններից ազատելու ծրագիրը, որ ավելի շուտ «օպերացիա» էր հիշեցնում, քանի որ դեմոնստրացիան, ցուցադրանքը մի տեսակ հետևում թողեց հանրության և մասնագետների՝ օպերան իրեն անհարիր սրճարաններից ազատելու ցանկությունը: Ապամոնտաժվեցին ընդամենը երկուսը, ըստ ամենայնի անցանկալի սեփականատերերի պատկանողները: Հետո՝ մեծ աղմուկից հետո եղավ երկարատև լռություն:
Նույն կերպ՝ ներկա քաղաքապետի պաշտոնավարման արշալույսին օրերից մի օր «գասկը» մեկ այլ «օպերատիվ» գործողություն իրականացրեց Երևանի արվարձաններից մեկում՝ ասես՝ «կանեփ-կակաչ+թավիշ» համալիր օպերատիվ-կանխարգելիչ գործողությունը արվեր: Գետնատարած մարդիկ փռվեցին ասֆալտին, հետո պարզվեց, որ տվյալ ինքնակամը այնքան էլ ինքնակամ չէր, կամ՝ եթե անգամ ինքնակամ էր, միթե՞ անպայման էր ասֆալտին փռելը: Նմանատիպ օպերատիվ գործողություններ էլի արվեցին, ասենք այդպիսին էր Նար-Դոս փողոցի մի շարք դարն ապրած կրպակների ապամոնտաժումը, բայց սա էլ ցուցադրանքի տարբերակով էր, այլ ոչ՝ որպես աշխատանքային գործընթաց:
Ինչու՞ ենք այդ կարծիքին: Հենց թեկուզ այն պարզ պատճառով, որ այսօր Երևանի տարբեր հատվածներում, բակերում, բազմաբնակարան շենքերին կիպ-կպած նոր շենքերի կառուցման շինթույլտվություններ են տրվում՝ առանց հաշվի առնելու քաղաքաշինական նորմ ու նպատակահարմարություն: Սա իրե՛նց տվածն է, իրե՛նց խախտումներն են և ուրեմն, իրենք ա՞չք են փակում…
Վերջին շրջանում նմանօրինակ շինարարությունների մասին են բարձրաձայնում բնակիչները, սակայն եթե նախկինում նրանց միանում էին զանազան «պատասխանատու» հ/կ-ներ և մասնագիտական հանրություն, ապա այսօր մարդիկ մենակ են մնացել իրենց պայքարում:
Վերջերս նման մի խնդրի մասին մամլո ասուլիս հրավիրելով բարձրաձայնեցին Երևանի Ծարավ Աղբյուր նորակառույց թաղամասի բնակիչները: Շենքերը կառուցվել են, մարդիկ հիպոթեկային վարկավորմամբ, որոշակի սոցծրագրերի շրջանակում ձեռք են բերել բնակարաններ, սակայն այսօր անկախ իրենցից հայտնվել են մի շարք քաղաքաշինական խնդիրների առաջ: Բնականաբար, ցանկացած նոր թաղամաս պիտի ունենա անհրաժեշտ բոլոր ինֆրաստրուկտուրաները՝ դպրոց, մանկապարտեզ, հանգստյան կանաչ գոտի, խանութներ ու դեղատներ: Բայց ահա՝ շենքերը կան, այնտեղ շուրջ 10000 բնակիչ է ապրում, սակայն նախկինում ծրագրված դպրոցի փոխարեն այսօր բազմաբնակարան շենքի կառուցման թույլտվություն է տրվել:
Մինչդեռ այս հատվածում նախկինում ծրագրված էր այգի և դպրոց կառուցել, որն ըստ ամենայնի՝ առկախված է: Իսկ քաղաքային իշխանությունը փոխանակ արդեն իսկ կառուցված բնակելիները սնող կառուցվածքները խթանելու, թաղամասի անհրաժեշտությունների համատեքստում շինթույլտվություններ տրամադրի՝ ուղղակիորեն կառուցապատողների շահն է միայն սպասարկում: Թերևս, կամազների արդեն որդեգրած կանոնով…
Սակայն այսօրինակ կառուցապատումները մայրաքաղաքում մեկն ու երկուսը չեն, բազմաթիվ են:
Դժգոհության մի ալիք էլ Լենինգրադյան փողոցի մատույցներում է ծավալվել, ուր Նոյ թաղամասի սեփականատերերն ու բնակիչներն են ահազանգում , որ իրենց անմիջական հարևանությամբ՝ Լենինգրադյան փողոց 23/7 հասցեում, «Լույսեր» ընկերության կողմից նախաձեռնվել է տասնութհարկանի բազմաբնակարան բնակելի չորս շենքերի համալիրի կառուցում:
Այդ ընկերության վերջերս տարածած հայտարարությամբ՝ իրենց աշխատանքների կատարման համար առկա է ապրիլի սկզբին Երևանի քաղաքապետի տված շինթույլտվությունը, որի համաձայն նախատեսվում է տասնութհարկանի բազմաբնակարան շենքերի համալիրի շինարարության իրականացում, որն անմիջապես նայում է Նոյ թաղամասի մի շարք բնակիչների առանձնատներին և դրանց բակերին:
Այսինքն, քաղաքապետարանը բարձրահարկերի թույլտվություն է տալիս առանձնատնային թաղամասում՝ խաթարելով արդեն իսկ գոյություն ունեցող օրգանիզմի բնականոն գործունեությունը: Ընդ որում ՝ գործող քաղաքաշինական օրենսդրության մի շարք նորմերի անտեսմամբ է դա արվում:
Այս նույն տրամաբանությամբ Երևանի քաղաքապետարանն «արագի մեջ» բազմահարկերի շինթույլտվություններ է տալիս Երևանի տարբեր հատվածներում՝ քաղաքաշինական ակնհայտ խախտումներով՝ շենքերի միջև հեռավորության, հակահրդեհային և այլ պարամետրերի տոտոլ անտեսմամբ:
Հենց այսօր բացահայտ խախտումներով, Երևանի Ավետիսյան 118 հասցեի դեմ դիմաց՝ Համբարձումյան փողոցում հողային աշխատանքներ են իրականացվում՝ բազմաբնակարան շենքի կառուցման համար:
ՈՒ գիտե՞ք ինչն է հետաքրքիր՝ առաջ եթե գոյություն ունեցող ուրբանիստական միջավայրում առանց հանրային քննարկմում-իրազեկման, քաղաքաշինական նորմերի խախտմամբ գեթ մեկ շինթույլտվություն տրվեր, այսպես կոչված՝ քաղակտիվիստները մի կողմից, որոնք, ի դեպ, ներկա քաղաքային իշխանությունն են հենց, մասնագիտական շրջանակները՝ մյուս, զանազան հ/կ-ների մասին էլ չասած… քարը քարի վրա չէին թողնի:
Հիմա համատարած է այս գործընթացը, բայց ոչ մեկի ձայնը չի լսվում: Հատուկենտ ձայներ՝ լուսավոր, բարգավաճ…«Ի տիշինա՜»:
Հեղինակ Մարինե Մինասյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ