ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արտակարգ դրությունը ծառայեցվում իշխանության քաղաքական նպատակին. Լուսինե Սահակյան 05/14/2020 21:07 | ԼՐԱՀՈՍ
«Վիրուսի անվան տակ պահպանում են միայն այն սահմանափակումները, որոնք անհրաժեշտ են իշխանության քաղաքական նպատակներից ելնելով: Այստեղ իրավական ոչինչ գոյություն չունի, նպատակը քաղաքական է»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց փաստաբան Լուսինե Սահակյանը՝ անդրադառնալով արտակարգ դրության իրավական ռեժիմի երկարացմանը:
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ, նախ մարտի 16-ից՝ 18։30-ից մինչև ապրիլի 14-ը՝ 17։00-ն, այսինքն` մեկ ամիս ժամկետով Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն՝ նպատակ ունենալով հանրապետությունում խոչընդոտել նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածումը։Ապա՝ այն երկարացվեց եւս 30 օրով՝ մինչեւ մայիսի 14-ը: Այսօր կառավարությունը որոշում ընդունեց արտակարգ դրությունը երրորդ անգամ եւս 30 օրով երկարաձգելու մասին: Միեւնույն ժամանակ, այս ընթացքում արտակարգ դրության սահմանափակումներն աստիճանաբար վերացվեցին, իսկ այսօրվա որոշմամբ , մայիսի 18-ից արդեն կսկսեն աշխատել հանրային տրանսպորտը, մանկապարտեզները, մարզասրահները:
Փաստորեն, պահպանվում է միայն հավաքների ազատության նկատմամբ սահմանափակումը:
Լուսինե Սահակյանի խոսքով, մենք ականատես եղանք, որ իրականում արտակարգ դրության հայտարարումից հետո էլ համապատասխան սահմանափակումները խստորեն չէին պահպանվում, մարդիկ ազատ տեղաշարժվում էին եւ , ըստ էության որեւէ մեխանիզմ չէր գործադրվում, որպեսզի արտակարգ դրության պայմանները պահպանված լինեն:
«Եթե հարցը վերաբերում է հավաքներին, այդ հարցը ավելի լուրջ էր դրված եւ հիմա եւս բոլորս տեսնում եւ ակնհայտ հասկանում ենք, որ երկրում արտակարգ դրություն չկա, քաղաքացիները ազատ տեղաշարժվում են, վարակը տարածվում է, բայց չգիտես ինչու սահմանափակվում է հավաքների ազատության իրավունքը: Բնականաբար, սա քաղաքական ենթատեքստ ունի եւ պայմանավորված է հանրաքվեով, որովհետեւ կարծում եմ, որ իշխանությունը շատ լավ հասկանում է, որ հանրաքվեն իրենց ձեռնտու չէ , ուստի աշխատում են արտակարգ ռեժիմով այն հետաձգել».-ասաց Լուսինե Սահակյանը:
Նշենք, որ Հայաստանում հայտարարված հանրաքվեն կորոնավիրուսի պատճառով հետաձգվեց , իսկ արտակարգ դրության դադարեցումը ենթադրում է հանրաքվեի անցկացում արտակարգ դրության ավարտից 50-60 օրվա ընթացքում եւ իշխանությունը հանրաքվեից խուսափելու համար, փաստորեն ֆորմալ երկարաձգում է արտակարգ դրության ռեժիմը:
Հավաքների իրավունքի սահմանափակումը փաստաբանը պայմանավորում է նաեւ երկրում քաղաքական ընդդիմության գործունեության սահմանափակման , ինչպես նաեւ սոցիալ-տնտեսական խնդիրների սրման պայմաններում ժողովրդական դժգոհության հնարավոր ալիքից խուսափելու նպատակով:
«Սահմանափակումը բնականաբար, հանգեցնում է նրան, որ ընդդիմադիրները չեն կարողանում հավաքներ կազմակերպել, բացի այդ, ժողովրդի մոտ կուտակված խնդիրներ կան , որոնք շատ դեպքերում պոռթկում են եւ բնականաբար, հավաքներով են պայմանավորված: Կանխում են նաեւ այդ հավաքները»:
Ըստ փաստաբանի, եթե արտակարգ դրությունը հայտարարված նպատակին իրականում չի ծառայեցվում, գործ ունենք իրավունքների խախտման հետ. «Եթե դու վիրուսի տարածման խնդրով ես պայմանավորում արտակարգ դրությունը, ապա պարտավոր ես որոշակի գործողություններ ձեռնարկել, բայց ամբողջ հանրապետությունը ազատ տեղաշարժվում է, մարդիկ շփվում են եւ միայն հավաքներն են սահմանափակվում: Արտակարգ դրությունը չի ծառայեցվում հանրության առողջության պահպանման նպատակին, ծառայեցվում է քաղաքական նպատակին: Սա շատ լուրջ խնդիր է »,-եզրափակեց Լուսինե Սահակյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/24/2024 14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից