ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ստացվում է՝ փորձում են վարկաբեկել մեր գործընկերոջը և վարչապետի հետ առնչություն ունեցող անձանց. Անդրանիկ Քոչարյանը՝ ծխախոտի մաքսանենգության մասին 05/13/2020 14:44 | ԼՐԱՀՈՍ
Ես էլ կասկած չունեմ, որ Միքայել Մինասյանը հաստատ տիրապետում է նմանատիպ նախկինում օգտագործված սխեմաների, բայց դա Հրաչ Հակոբյանի հետ որևէ կապ չի կարող ունենալ, որովհետև սկսած սիգարետի արտադրողներից կտեսնեք, թե ովքեր են։ Մարդիկ, որոնք կախված են նախկին իշխանությունների օլիգարխիկ թևի հետ։ ԱԺ ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ծխախոտի մաքսանենգությանը և դրա վերաբերյալ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի անդրադարձին։
Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ ազգային անվտանգության տեսանկյունից, եթե մաքսանենգ ապրանք է դուրս եկել, մաքսանենգությունը պետք է ֆիքսված լինի Հայաստանի մաքսային տարածքում և եթե մաքսանենգ ապրանքը հայտնվել է օտար պետությունում, ապա քրեական գործեր կհարուցվեն և կբացահայտվեն դեպքի հետ կապված բոլոր դրվագները. «Բայց եթե մաքսանենգ չի, այդ դեպքում լրիվ ուրիշ պատմություն է։ Ստացվում է, որ հատուկ նպատակով փորձ է արվում վարկաբեկել մեր գործընկերոջը և պարզվում է, որ միայն Հրաչ Հակոբյանը չէ, այլ Փաշինյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող բոլոր քաղաքական տիրույթում գտնված, և՛ Սիփան Փաշինյանի անունն է գրված, և՛ հանցագործ աշխարհի ինչ-որ մարդիկ են։ Ինչ ասես մտցնում են այդ պատրաստված նյութերի մեջ»,-ասաց պատգամավորը։
Նրա կարծիքով ուսումնասիրությունները պետք է գնան ամբողջության և լրիվության մեջ, որպեսզի այս թեման ոչ միայն բացահայտվի, այլև չշահարկվի վարկաբեկման այն տիրույթում, որի նպատակն է մաշեցնել իշխանության լեգիտիմությունը։
Հարցին՝ ինչ ընթացքի մեջ է այդ ուսումնասիրությունը, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ՌԴ-ում պետք է ընթացքն իրացվի և եթե դա իսկապես մաքսանենգ ապրանք է, այնտեղից պետք է տեղափոխվի Հայաստանի իրավական համակարգ, բայց Անդրանիկ Քոչարյանի խոսքով նման գործընթաց չեն տեսնում. «Դա կա՛մ սուտ տեղեկատվություն էր, որի նպատակը նշեցի որն էր, որովհետև առայժմ մեր իրավապահ մարմինները ՌԴ-ից չեն ստացել մաքսանենգ ապրանքի, բացի այն պատրաստված հոդվածները, որոնք դեռ կասկած են հարուցում, թե ինչքանով առնչություն ունեն իրավապահ համակարգի հետ»,-հավելեց Անդրանիկ Քոչարյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ