ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինձ մատահոգողը նաեւ այն է, որ որոշ առանցքային հարցեր կարգավորվելու են նաև ենթաօրենսդրական ակտերով. Գեւորգ Դանիելյան 05/13/2020 17:17 | Մեկնաբանություն
Արդարադատության նախարարությունն արձագանքել է «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (Լանզարոտի կոնվենցիա), մասնավորապես 18-րդ հոդվածի առնչությամբ իմ նկատառումներին, ինչի առնչությամբ շնորհակալություն եմ հայտնում։ Կարծում եմ, որ իրավաստեղծ գործունեության համատեքստում սա միանշանակ ողջունելի իրողություն է։ Ֆեյսբուքում գրառել է Իրավագիտության դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը։
Նրա գրառման մեջ ասվում է.
«Միաժամանակ, ակնկալում եմ, որպեսզի լրջագույն իրավական փաստաթղթերի առնչությամբ քննարկումներն իրականացվեն ոչ թե այդպիսիք ընդունելուց հետո, երբ որևէ դիրքորոշում հիրավի լայն հնչեղություն է ստանում, այլ սահմանված կարգով հանրային քննարկումների ձևաչափով, ինչը շահեկան կլինի նաև գործադիր իշխանության համար։ Ինքս բազմիցս պատրաստակամություն եմ հայտնել՝ առանց որևէ նախապայմանի համագործակցել և նախապես ներկայացնել իմ նկատառումները և դիտողությունները, ընդ որում, այդ կոնվենցիայի վերաբերյալ տեսակետ հնչեցրել էի դեռ ամիսներ առաջ, իսկ առանձին հարցադրումների առնչությամբ՝ նաև տարիներ առաջ։
Նախարարությունում, սկսած նախարար պարոն Բադասյանից, իմ սաներն են, և դա արդեն իսկ կարևոր գործոն է, որպեսզի երբևէ ինքս չկամենամ նրանց որևէ ձախողում։ Բացի այդ, նորություն ասած չեմ լինի, եթե նկատեմ, որ նախկին արդարադատության նախարարն առնվազն պարտավոր է աջակցել իր գործընկերներին, մանավանդ, որ ինքս այդ կերպ կայանալու որևէ խնդիր չունեմ։ Իմ քննադատական խոսքը հենց այդպես էլ պետք է ընկալել։ Քաղաքական շահեր սպասարկող ոմանք, իհարկե, կարող են «սուր բանավեճեր» նախաձեռնել, բայց դրանց, որպես կանոն, չեմ արձագանքում։
Ինչևէ, դեռ հետագայում հնչեցնելու եմ իմ նկատառումները նաև այլ խնդրահարույց հոդվածների առնչությամբ, որոնց, ինչպես նկատեցի, այս կամ այն չափով անդրադարձել եմ նաև մինչև հիշյալ կոնվենցիան Սահմանադրական դատարանում քննարկման ներկայացնելը։ Այս դեպքում նախարարության անդրադարձը վերաբերում է միայն 18-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետին, և այդ առնչությամբ հարկ եմ համարում ներկայացնել իմ դիտարկումները։
Հարգելի գործընկերներ, նախ, կխնդրեի նկատեք, որ առնվազն իրավական հիմնավորում չունի ձեր այն վերապահումը, ըստ որի՝ «... ստորագրման պահին ակնհայտ էր, որ Կոնվենցիան ենթադրում է վավերացում»։ Հուսամ, որ սա հանրության շրջանում սխալ տպավորություն թողնելու համար չէ։
Չմանրամասնեմ, բայց ստորագրելն ընդամենը պարտավորություն է միջազգային պայմանագիրը՝ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված կարգով քննարկման նյութ դարձնելու տեսանկյունից, այն էլ՝ ոչ բոլոր փուլերով, ինչը պետության ինքնիշխանության գրավական է։ Չի կարող վավերացումն «ակնհայտ» դիտարկվել, քանզի առնվազն Սահմանադրական դատարանը կարող էր նաև դրանով ամրագրված պարտավորությունները Սահմանադրությանը հակասող ճանաչել (ինչը տեղի ունեցավ, օրինակ՝ Հունգարիայում)։ Վերջին հաշվով, անգամ նաև Սահմանադրական դատարանի որոշումը ակնհայտ չի դարձնում վավերացումը, քանզի դա Ազգային ժողովի բացառիկ լիազորությունն է, հակառակ պարագայում, օրինակ՝ Հայ֊թուրքական արձանագրություններն ակնհայտ պետք է վավերացվեին։ Ինչպես մեր երկրում, այնպես բազմաթիվ այլ երկրներում կան ու կլինեն մեծաքանակ ստորագրված, բայց չվավերացված միջազգային պայմանագրեր։ Հենց այս կտրվածքով առանձնակի կարիք չկար շնորհակալություն հայտնելու՝ իբր ստորագրության «նպատակահարմարության» մասին կարծիք հայտնելու համար, քանզի հանգամանորեն պարզաբանեցի այդ կարծիքի իրավական արժեքը, իսկ ձեր շարադրանքի ենթատեքստը հասկանալի է յուրաքանչյուրին։ Անկեղծ լինենք և չանտեսենք, որ այդ փուլում ենթադրել անգամ չէր կարելի, որ կոնվենցիան հետագայում ոմանց կողմից ընկալվելու է իբրև հարմար առիթ, օրինակ՝ մանուկների մոտ անառողջ սեռական հետաքրքրություններ բորբոքող, սեռական աներևակայելի լայնածավալ դպրոցական դասընթացներ ներդնելու համար (սրա մասին փաստում են մանկական հոգեբանները, ինքս այս հարցերում խորը մասնագետ չեմ)։
Վերոհիշյալ պնդումը հակասում է նաև ձեր արձագանքում արտացոլված այն դատողությանը, ըստ որի. «... պետությունների համար նախատեսված չէ միջազգային իրավունքից բխող միջազգային պայմանագրերը ստորագրելու, ապա վավերացնելու պարտավորություն։ Միջազգային պայմանագիրը ստորագրել֊չստորագրելու, վավերացնել֊չվավերացնելու վերաբերյալ որոշումները պետության ինքնիշխանությունից բխող գործողություններ են, որոնց կայացմամբ արտացոլվում է թե՚ փաստաթղթի իրավական գնահատականը և թե՚ բազմաթիվ այլ շահեր՝ քաղաքական, գաղափարախոսական, տնտեսական, սոցիալական և այլն»։ Միանգամայն համամիտ եմ այս դիրքորոշման հետ, ուղղակի իմ մոտեցումը հանրահայտ է՝ մեր երկրում նշված կոնվենցիան վավերացնելու համար պարզապես չկան սոցիալական և գաղափարախոսական շահեր, որպիսի պարագայում մեծ է առավել խնդրահարույց տարբերակներին նախապատվություն տալու հավանականությունը՝ սա որպես սուբյեկտիվ տեսակետ։ Իսկ թե ինչպիսի նախադրյալներ են անհրաժեշտ, դրանց անդրադարձել եմ ստորև, և միայն այդ նախադրյալների համատեքստում պետք է դիտարկվեր կարծիքի բնույթը։
Ողջունելի է, որ դուք անդրադարձել եք այն խնդրին, որ գործող քրեական օրենսգրքում, ի տարբերություն նախորդ քրեական օրենսգրքի, ևս պատասխանատվություն սահմանված չէ 18 տարին չլրացած անձի կողմից 12 տարեկան անձի հետ փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերության համար, էլ ավելի ողջունելի կլիներ, եթե այդ հոդվածը վերանայելու պատրաստակամություն հայտնվեր, մանավանդ, որ այն նույնությամբ տեղ է գտել նաև ներկայումս շրջանառության մեջ դրված նախագծում։ Ի դեպ, միջազգային փորձը նախապատվությունը տվել է այնպիսի իրավակարգավորումների, որոնք բացառում են իմ բերված հիպոթետիկ իրավիճակի պարագայում (երբ, օրինակ՝ 17-18 տարեկան անձը փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն է ունենում 12 տարեկան անչափահասի հետ) քրեական պատասխանատվության չենթարկվելը։ Այն, որ Կոնվենցիան ընդունվել է քրեական օրենսգրքից հետո, դա բնավ չի նշանակում, որ չեն եղել իրավական հիմքեր։ Անշուշտ, քաջատեղյակ եք, որ հիշյալ դրույթներն արդեն իսկ շրջանառության մեջ էին դրված միջազգային փաստաթղթերով, այդ թվում՝ փորձագիտական եզրակացություններով, իհարկե, ոչ ճշգրիտ այդպիսի լուծումներով։ Բացի այդ, խնդիրը միայն սեռական հարաբերության համար թույլատրելի տարիքը չէ, ինչին անդրադարձել եք, խնդիրը նաև անչափահասների միջև տարիքների տարբերության սահմանագիծը որոշելն է, ինչը պակաս կարևոր հարցադրում չէ։ Նկատել եք, որ նաև այս համատեքստում եմ խորհրդարանին դիմել, որպեսզի նախաձեռնեն անհրաժեշտ փոփոխություններ, ընդգծելով, որ դրա հետ համամիտ են նաև խնդրին առնչվող իրավագետները։
Առաջիկայում կանդրադառնամ կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված «սեռական կողմնորոշում» և 6-րդ հոդվածով նախատեսված սեռական կրթության և մի շարք այլ խնդրահարույց հարցերի։ Լիահույս եմ, որ ձեր քաղաքացիական կեցվածքը, մասնագետների հետ առավել գործնական կապեր հաստատելու պատրաստակամությունը կնպաստեն, որպեսզի հնարավորինս մեղմվի կոնվենցիայից բխող անընդունելի իրավական և սոցիալ֊հոգեբանական հնարավոր զարգացումները։ Ինձ մատահոգողն նաև այն է, որ որոշ առանցքային հարցեր կարգավորվելու են նաև ենթաօրենսդրական ակտերով, որպիսի պարագայում առավել ընդգծվում է արդարադատության նախարարության փորձագիտական առաքելությունը, քանզի խորհրդարանում դրանք անմիջական քննարկման առարկա չեն դառնալու։ Ի դեպ, այս և մի քանի այլ մտահոգությունների, անդրադարձել է նաև Սահմանադրական դատարանն իր մարտի 31-ի որոշմամբ։
Կոնվենցիայի առնչությամբ սկզբունքորեն այսչափ բուռն արձագանք, իրարամերժ դիրքորոշումներ չէին լինի, եթե առնվազն ուրվագծվեին դրանից բխող լուծումների հիմնական վեկտորները, ներկայացվեր կանխատեսելի հայեցակարգ, ինչն արդեն այլ նախարարությունների խնդիրն է։ Եվ նկատի ունենալով, որ շատ երկրներում արդեն իսկ ծագել են սոցիալական լրջագույն հուզումներ, որոնց ազդեցության տակ, օրինակ դպրոցական դասընթացներից հանվում կամ արմատապես վերանայվում են սեռական կրթության ծրագրերը, ողջամտորեն ակնկալում ենք, որ այդպիսի զարգացումները հարկ է բացառել։ Մենք ծանոթ ենք այն կրթական մեթոդաբանական ծրագրերին, որոնք, օրինակ՝ մշակվել են Առողջապահության միջազգային կազմակերպության ջանքերով. այն անգամ որպես ուղեցույց ընդունելը, կարծում ենք, միանշանակ հակասելու է երեխաների սեռական շահագործման դեմ պայքարի բուն գաղափարին։
Հավելեմ, որ կոնվենցիան բովանդակում է նաև ողջունելի և ոչ խնդրահարույց բազմաթիվ դրույթներ, որոնք սակայն մեծամասամբ արդեն իսկ կյանքի են կոչված ընթացիկ օրենսդրական ակտերով։
Կրկին անգամ շնորհակալություն եմ հայտնում արձագանքի համար, ձեզ հաջողություններ եմ մաղթում, հիրավի առողջ եղեք ...»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից