ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թող չթվա, թե ես դեմ եմ ԶՈՒ շարունակական բարեփոխումներին. Արտակ Զաքարյան 05/13/2020 19:56 | ԼՐԱՀՈՍ
Եթե կարող ես, մի՛ վնասիր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:
«Իշխանությունները հույսեր ունեին, որ Բանակի գործոնը խաղացնելով, կարող են երկար ժամանակ ապահովել իրենց PR-ը: Բայց դա տեղի չունեցավ, ինչի արդյունքում Նիկոլ Փաշինյանը ստիպված է եղել միջգերատեսչական աշխատանքնային խումբ ստեղծել, որի նիստերում պարբերաբար ելույթ ունենալով, փորձելու է թոզ փչել մարդկանց աչքերին, իբրև թե բանակի համար կարևոր գործ են անում:
Առաջին նիստում Փաշինյանն ասում է «…Ինչո՞ւ էր անհրաժեշտ նման հանձնախմբի ստեղծումը. մի քանի անգամ ասել եմ, հիմա ևս ուզում եմ ընդգծել՝ Հայաստանի Հանրապետությունում բանակը, Զինված ուժերն անառարկելի հեղինակություն են և անառարկելի հեղինակություն ունեն: Եվ սա հասկանալի է, բայց մենք միևնույն ժամանակ ունենք մի տարօրինակ երևույթ, երբ բանակում, Զինված ուժերում ծառայության հեղինակությունը չի համապատասխանում Զինված ուժերի հեղինակությանը, և մենք որպես խնդիր ձևակերպում ենք ծառայության հեղինակությունը ԶՈւ-երի հեղինակությանը հավասարեցնելը»: Այս հարցը ձևակերպվում է որպես աշխատանքային խմբի միակ գերխնդիր:
Հարցի ձևակերպումը ինքնին արդարացի է, և դրա հետ չեմ վիճի: Ասում է մարդիկ հարգում են, պաշտում են բանակը, բայց չեն ցանկանում ծառայել, կամ այդ զինծառայությունը պատվաբեր չեն համարում: Այստեղ զավեշտն ու գլխավոր հարցն այն է, թե ո՞վ է խոսում դրա մասին: Եվ ինչպե՞ս դա պետք է անեն:
Նիկոլ Փաշինյանին խորհուրդ եմ տալիս բանակի հեղինակության հաշվին հերթական PR արշավը սկսելուց առաջ ուշադիր կարդալ ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության՝ օրենքի ուժ ունեցող կանոնագրքի 13-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ հոդվածները: Դրանք ՀՀ Զինծառայողներին առաջադրվող կարևորագույն պահանջներ են: Կարդալուց հետո, թող մտովի պատկերացնի իր ձևավորած Կառավարության, և Ազգային ժողովի շատ անդամների կարողությունները և համապատասխանությունը այդ պահանջներին:
Եթե վարչապետը, խորհրդարանի, կառավարության իշխանական շատ ներկայացուցիչներ իրենք են հանդիսանում երկրում անհարգալից մթնոլորտի, կեղծիքի ու խաբեության տիրաժավորման հեղինակը, էլ ի՞նչ բարոյական ու քաղաքական ռեսուրս ունի այս իշխանությունը՝ զինծառայության հեղինակությունը բարձրացնելու համար: Եթե բանակաից խուսափածների, տարբեր պատրվակներով զինծառայությունը շրջանցածների, բանակը միայն PR նպատակով հիշողների իշխանությունը խոսում է զինծառայության նկատմամաբ գրավչությունը բարձրացնելուց, ապա նույն ժամկետային կամ պայմանագրային զինծառայողը ո՞ր օրինակի վրա պետք է ոգեշնչվի:
Թող չթվա, թե ես դեմ եմ ԶՈՒ շարունակական բարեփոխումներին: Կրկին ասում եմ, այո մենք պետք է անընդհատ ձգտենք բարձրացնել զինծառայության նկատմամաբ գրավչությունը և դա խոսքերով չի, որ արվում է: Նախորդ տարիներին, և հատկապես 2017-2018թթ. մենք ԶՈՒ գրեթե բոլոր ուղղություների համար բարեփոխումների լայնածավալ աշխատանքներ ենք իրականացրել: Դրանք արտացոլվել են օրենքներում և բազմաթիվ ենթաօրենսդրական ակտերում: Այդ ընթացքում, նախկին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն ու տարբեր գրանտային ծրագրերով համագործակցող իր գործընկերները ջանք ու եռանդ չէին խնայում բանակն ու ձեռնարկված բարեփոխումները քննադատելու և սևացնելու համար: Իսկ այսօր մեծ հաճույքով իրացնում են մեր նախաձեռնած՝ այդ նույն ծրագրերն ու նորամուծությունները: Դրանք են հանդիսանում այսօրվա Զինուժի առաջնորդող մոտեցումները:
Պարոնա՛յք, ձեզանից պահանջվում է ընդամենը չխանգարել ԶՈՒ-ին և զինվորական գործի մասնագետներին՝ արդիականացնել, առաջ մղել ու էլ ավելի ամրապնդել մեր պաշտպանունակությունն ու անվտանգությունը: Առ այսօր չկա մի ոլորտ, որտեղ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը թեկուզ կես քայլ առաջ տարած լինի, կամ որևէ օգտակար նորամուծություն արած լինի: Ձեզ մնում է միայն առաջնորդվել հայտնի բժշկական կարգախոսով՝ եթե կարող ես, մի վնասիր»,- գրում է Զաքրյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ