ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անցած շաբաթվա օրուելյան ամփոփում 05/13/2020 11:44 | Վերլուծություններ
Սասուն Միքայելյանը խստորեն դատապարտում է Էդմոն Մարուքյանի դեմ հարձակման ակցիայի մասնակիցներին` հայտարարելով, որ տեղի է ունեցել նախնական պայմանավորվածության կոպիտ խախտում։ «Ըստ վարչապետի մոտ կայացած պայմանավորվածության` պետք է հարվածեի ես՝ դիմացից, իսկ վարչապետի քավորը՝ մեջքից։ Մնացած բոլոր հարվածները հակասում են մարդու իրավունքների միջազգային կոնվենցիային և հանդիսանում են ջենթլմենական պայմանավորվածության կոպիտ խախտում»,- ասված է հայտարարության մեջ,- «հետևաբար դրանք պետք է համարվեն անվավեր»։
Հատվածներ Ալեն Սիմոնյանի «Շուշիի ազատագրման Իմ քայլը» գրքից։
«Տղաները բոլորը լարված էին։ Օպերացիայի գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն էր։ Նա համակարգում էր նաև առանձին ուղղությունների գործողությունները, զինամթերքի մատակարարումները, կապը ջոկատների միջև։ Այսօրվա պես հիշում եմ՝ գիշերվա 4-ի կողմերը Փաշինյանը ռացիայով լայվ մտավ։ Արփիի հետ խորհրդակցելուց և վերջին շտկումներն անելուց հետո տրվեց գործողությունների սկիզբը։ Թիմի առաջնորդի հանճարեղ մտահղացմամբ բոլոր չորս ուղղություններով նախապես հետախուզում իրականացրեցին հատուկ նախապատրաստած շները՝ Չալոն, Մոլին, Ամպիկը և Արջուկը։ Ցավոք, մեր պատմության այդ փառահեղ էջը ստվերվեց դավաճանության և հակահեղափոխության մի շարք դրսևորումներով։ Ջանհասան-Քյոսալար ուղղությամբ դավաճանում էր Սեյրան Օհանյանը, Լիսագորի, Հարավային ուղղություններով առանձնակի ջանասիրությամբ դավաճանում էր Ռոբերտ Քոչարյանը։ Իսկ Սերժ Սարգսյան մարդ արցախյան ազատամարտի տարեգրության մեջ ես ընդհանրապես չեմ ճանաչում։
Աններելի էր իմ նախկին ընկեր Արթուր Վանեցյանի դասալքության փաստը։ Երբ ողջ հայ ժողովուրդը միասնական էր Շուշիի ազատագրման պահին, նա չմասնակցեց ազգային անվտանգության գործին։ Ավելին, մեր առաջնորդի աներորդու սեպագիր հավաստիացմամբ, նա զբաղված էր այլ պետությունների հատուկ ծառայությունների մասին գրքեր կարդալով։ Եվ նրա բացատրությունները, թե արցախյան հերոսամարտի ժամանակ ընդամենը 11-12 տարեկան էր, ուղղակի ծիծաղելի են հեղափոխական թիմի համար։
Հրատապ նամակ
Ազգային Ժողովի արտահերթ նիստում հրատապության կարգով քննվելու է Ջ. Օրուելի նամակը՝ ուղղված խորհրդարանական մեծամասնությանը։ Նամակում մասնավորապես ասվում է. «Խորապես վրդովված եմ իշխող խմբակցության ծափերի կուլտուրայից։ Մայիսի 8-ի նիստը խոր հիասթափություն և անհանգստություն է առաջացնում։ Աններելի է հեղափոխական Հայաստանում առաջնորդի ելույթից հետո միայն ձեռքերով ծափերը։ Դա գրեթե հակահեղափոխություն է։
Կոչ եմ անում առաջնորդին զգոնության։ Միայն ձեռքերով ծափերի պարագայում չկա որևէ երաշխիք, որ մարմնի մյուս մասերը հակահեղափոխություն չեն ծրագրում»։
Նամակում առաջարկվում է ԱԺ կանոնակարգ օրենքում մի շարք հրատապ փոփոխություններ մտցնել, որոնք կվերահաստատեն հեղափոխականության մթնոլորտը։ Ընդունել քաղաքացի Զռռանի առաջարկը. «Քաջությունը բավարար չէ, նվիրվածությունը և հնազանդությունը շատ ավելի կարևոր են»։
Մակունցյան զարգացումներ
Կարմիր խաչը բարձր է գնահատել Լիլիթ Մակունցի՝ պատգամավորների մանդատազերծման «2-ը 2-ի դիմաց» ծրագիրը։ Կարմիր խաչը պատրաստակամություն է հայտնում կազմակերպել առաջարկի իրականացումը չեզոք գոտում (Կոտայքի մարզ):
Միջազգային կառույցների գնահատմամբ՝ գերիների փոխանակման «Մակունցյան կոնվեցիան» նոր խոսք է ոչ միայն պառլամենատական ճգնաժամերի հաղթահարման մեջ, այլև՝ սառեցված հակամարտությունների կարգավորման։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Իսրայելա-պաղեստինյան և ռուս-ուկրաինական կոնֆլիկտի համար այս բանաձևը համարել է բեկումնային։
Ուշ երեկոյան ստացվեց «Լուսավոր Հայաստանի» պատասխան առաջարկը. ոչ թե երկուական պատգամավոր մանդատները վայր դնի, այլ՝ իրականացվի նրանց տրանսֆերը. սեպտեմբերից Վ. Ղալումյանն ու Ա. Մանուկյանը հանդես գան Լուսավորի կազմում, իսկ Հ. Այվազյանն ու Ս. Առաքելյանը՝ Իմ քայլում։ Բանակցությունները շարունակվում են։
Խիստ նախազգուշացում վիզ կտրողներին
Սննդամթերքի և պատգամավորների անվտանգության պետական ծառայությունը խստորեն զգուշացնում է, որ Ազգային Ժողովում և հանրային այլ վայրերում վիզ կտրելու և մորթի այլ տարատեսակների վերջնաժամկետը հուլիսի 1-ն է։ Կառավարության N893-Լ որոշման համաձայն՝ հուլիսի 1-ից մորթը կարելի է իրականացնել միայն սպանդանոցներում։
Հանձնարարություն հատուկ ծառայություններին
Հեծանվային տեռորիզմի նահատակ իմքայլական Ն. Բաղդասարյանի դեպքից հետո, Փաշինյանը երկրի հատուկ ծառայություններին հանձնարարել է բռնագրավել նախկին իշխանությունների երեխաներին պատկանող հեծանիվները, սամոկատները, պուլտով ավտոները, հատուկ դեպքերում նաև՝ մանկասայլակները։
Հատուկ շրջաբերական է իջեցվել ԱԺ իմ քայլը խմբակցությանը՝ կոչ անելով խուսափել առանց հատուկ պաշտպանիչ միջոցների օպերայի հրապարակում, հայաթներում և այլ հեծանվաշատ վտանգավոր վայրերում հայտնվելուց։ Զբոսնել խմբերով, լինել զգոն, հատկապես զգուշանալ եռանիվ հեծանիվներից։
Արդարադատության նախարարությանը հանձնարարված է՝ քրեականացնել նաև ապօրին ծագման ձնագնդիկով իմքայլական պատգամավորին խփելու հոդվածը։
Եվ վերջում՝ պարգևատրումներ՝ նվիրված հաղթանակների օրվան
Կառավարության որոշմամբ՝ հայրենական ավիացիայի վերջնական կազմաքանդման գործում բացառիկ ավանդի, «Բաց և անինքնաթիռ երկնքի» քաղաքականութունը զարգացնելու, ինչպես նաև՝ «Մեկ ինքնաթիռ, մեկ ուղղաթիռ, մեկ ուղևոր» ծրագրի փայլուն իրականացման համար Տաթևիկ Ռևազյանին շնորհել ավիացիայի Մարշալի կոչում, պարգևատրել «Մակունց երկրորդ աստիճանի» շքանշանով և կենդանության օրոք կիսանդրին տեղադրել հայրենի Կոպենհագեն գյուղում։
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
«Ամենայն անլրջության բաժին»
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ