Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Ելակի մատակարարման հետեւից երեւում են Դավիթ Տոնոյանի եւ Աննա Հակոբյանի «ականջները»․ «Հրապարակ» 05/13/2020   09:19  |  Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «2020 թվականի ապրիլի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն «ավետեց»՝ «ելակը մտավ զորամասեր»։ Նա ֆեյսբուքյան էջում տեղադրել էր զորամասերից մեկի խոհանոցի նկարը, զինվորներին մատուցվող սննդի կողքին՝ ելակով բեռնված սառնարանները։ Առաջին հայացքից ուրախալի թվացող այս լուրը բազում հարցեր առաջ բերեց նախ այն պատճառով, որ միրգ- հատապտուղների շարքին դասվող այս մթերքը վիտամինների առանձնահատուկ առկայությամբ աչքի չի ընկնում եւ արագ փչացող է։

Ապրիլի 23-ին մենք պաշտպանության նախարարությանը հարցեր ուղարկեցինք․ «Ո՞ր ընկերությունից է գնվում ելակը, ի՞նչ հիմունքներով։ Արդյոք մրցույթ հայտարարվե՞լ է ելակի տրամադրման, քանի՞ ընկերություն է մասնակցել մրցույթին, եւ ի՞նչ գնային առաջարկներ են եղել։ Ելակի մատակարարման պայմանագիրն ի՞ նչ ժամկետով է կնքվել։ Ի՞ նչ ծավալներով ու գնով է ձեռք բերվում։ Քանի՞ զորամասի է մատակարարվում, ո՞վ է առաջարկել, որ միրգ-հատապտուղներից հենց ելակը պետք է մատակարարվի բանակին։ Եթե կան ֆինանսական միջոցներ, ինչո՞ւ չի որոշվել դրանք ծախսել կալորիականությամբ եւ վիտամիններով ավելի բարձր սննդի, օրինակ՝ մսի չափաբաժինն ավելացնելու վրա»։

11 օր անց ՊՆ-ից ստացանք հետեւյալ պատասխանը․ «ՀՀ պաշտպանության նախարարությունն իր կարիքների համար անհրաժեշտ ապրանքները ձեռք է բերում «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան հայտարարվող մրցույթների արդյունքում՝ հաղթող ճանաչված մասնակցի հետ պայմանագիր կնքելու միջոցով, իսկ ելակի գնման համար պայմանագիր չի կնքվել։

Հայտնում եմ նաեւ, որ 2019 թ․ հունիս ամսից մեկնարկել է մասնավոր գործընկերոջը ՀՀ Զինված ուժերի սննդի պատվիրակման փորձնական ծրագիրը։ Տվյալ ծրագրի շրջանակներում պարենային ապրանքների ընտրությունը եւ մատուցումն իրականացվում են սննդի մատուցում իրականացնող կազմակերպության կողմից՝ հաշվի առնելով ՀՀ պաշտպանության նախարարության ե ւ կազմակերպության միջեւ կնքված պայմանագրի տեխնիկական բնութագրով սահմանված պահանջները։

«Ելակ» ապրանքատեսակի վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարության մասով հայտնում եմ, որ այն մատուցվել է տվյալ ծրագրի շրջանակներում սննդի մատուցում իրականացնող կազմակերպության կողմից, քանի որ պայմանագրով սահմանված է, որ պետք է մատուցվեն նաեւ մրգեր եւ հատապտուղներ՝ պահպանելով բազմազանությունը»։

Մի փոքր հիշենք նախապատմությունը․ 2019 թ․ փետրվարին ՀՀ ՊՆ որոշմամբ Հայաստանի զինված ուժերում զինծառայողների սննդի կազմակերպումը փորձնական ծրագրով վստահվեց մասնավոր կազմակերպություններին, որոնցից մեկը հայկական ռեստորանային ոլորտի առաջատարներից «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունն է, մյուսը՝ «Արտ լանչ» սննդի ցանցը։ Մամուլում գրվեց նաեւ «Մեդիտեք» ընկերության մասին, որը բժշկական սարքավորումների ու գործիքների մեծածախ առեւտրով զբաղվող հայտնի ընկերություն է։

Ի դեպ, սննդի ոլորտում այս ընկերության գործունեության մասին տվյալներ չկան։ Ընկերությունը, ըստ պետռեգիստրի, ունի երկու բաժնետեր՝ Անուշավան Խաչատրյանն ու նրա որդին՝ Սամվել Խաչատրյանը։ Անուշավան Խաչատրյանը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մտերիմներից է։ ՊՆ մեզ ուղարկված պատասխանից իմացանք, որ ելակը մատակարարում են հենց այդ մասնավոր ընկերությունները կամ դրանցից մեկը, որոնց հետ ՊՆ-ն պայմանագիր ունի, որտեղ նախապես ամրագրել են, որ պետք է «մատուցվեն նաեւ մրգեր եւ հատապտուղներ՝ պահպանելով բազմազանությունը»։

Փորձեցինք պարզել, թե կոնկրետ որ ընկերությունն է մատակարարել ելակը, ապարդյուն։ «Արտ լանչի» տնօրեն Բակուր Մելքոնյանը մեզ փոխանցեց, որ իրենք ելակ չեն մատակարարում, ինչու՝ չմանրամասնեց։ Պարզվեց, զորամասերին ելակ մատակարարող ընկերությունը վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի ընկերուհու «Գրին ֆուդ» ընկերությունն է։

Այս ՍՊԸ-ն հիմնադրվել է 2015-ին։ Ունի 2 բաժնետեր՝ Արտաշես Ավետիսյանը եւ Վարդուհի Ֆեսչյանը։ Ավետիսյանը 2009-2014 թթ․ եղել է տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ, իսկ Վարդուհի Ֆեսչյանը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի օգնական Կարապետ Վարդանյանի կինն է։ Ընկերության անունը լայն տարածում գտավ հեղափոխությունից ամիսներ անց, երբ 2018-ի նոյեմբերին Աննա Հակոբյանն այցելեց Արթիկում գտնվող այս ջերմոցային տնտեսություն։ Ասում են՝ Աննա Հակոբյանի եւ Ֆեսչյանի ընկերությունը կայացել է այն դժվար օրերին, երբ Նիկոլ Փաշինյանն Արթիկի բերդում նստած էր։ Արթիկում ապրող այս ընտանիքը ջերմ հյուրընկալություն է ցուցաբերել Փաշինյանի ընտանիքին, երբ հայրիկին բանտում տեսակցության են մեկնել։

Ընտանիքը երախտամոռ չի գտնվել․ անցած տարի կառավարությունը մաքսային արտոնություն շնորհեց «Գրին ֆուդ»-ին։ Հիմա էլ որոշել են, որ այս ընկերության ելակը պիտի բանակին մատակարարվի։ Green food ՍՊԸ-ի ջերմոցների տնօրեն Անդրանիկ Իգնատոսյանը մեզ հետ զրույցում նախ անկեղծացավ, որ առաջարկն իրենց կողմից է եղել ՊՆ-ին, իրենք են խորհուրդ տվել ելակ տալ զինվորներին, եւ գործարքն էլ հենց ուղիղ նախարարության հետ է կայացել:

«Մենք առանց միջնորդների ենք գործարքն իրականացրել, միանգամից բանակին ենք տվել։ Մենք իրենց (նկատի ունի մատակարար ընկերություններին՝ Լ․ Շ․) հետ կապ չունենք»,- ասաց Իգնատոսյանը։ Նա ասաց, որ ջերմոցային տնտեսություններին բնորոշ է 3 ամիսը մեկ բերքատվությունը։ Դեռ երկու անգամ են մատակարարել՝ այս տարվա ապրիլի 6-ին եւ 14-ին, երկու անգամն էլ` 900-ական կիլոգրամ, մեկ կիլոգրամը` մոտ 700 դրամով, բացի դրանից, նույն գնով երկու անգամ էլ ելակի մուրաբա է գնվել բանակի համար՝ 153 եւ 195 կիլոգրամով։

Իգնատոսյանն ասաց, որ չնայած պայմանագիր չունեն, բայց կա պայմանավորվածություն, որ բերքատվության դեպքում անպայման նորից կմատակարարեն, սահմանված գին էլ չկա․ «Նայած ինչքան պարարտանյութ ենք օգտագործելու, գազի ու հոսանքի հետ է կապված գինը, ինքնարժեքը միշտ տատանվում է, աշխատողներ ենք ավելացնում, հետո սեզոն է գալիս, որ պետք չեն, մի խոսքով՝ գինը տատանվելու է, բայց վստահեցնում եմ, որ մենք ինքնարժեքով ենք վաճառելու»։

Մեր հեռախոսազրույցից մոտ մեկ ժամ հետո Իգնատոսյանը զանգեց ու «ճշգրտումներ» արեց իր ասածներում, խմբագրեց ինքն իրեն՝ ասելով, թե սխալվել է՝ գործարքը կայացել է «Մեդիտեք» ընկերության միջոցով, այդ ընկերությունն է իրենցից գնել ելակը։ Բայց փաստն այն է, որ, ի հեճուկս հեղափոխական իշխանությունների հավաստիացումներին, թե այլեւս պետական գնումների ոլորտում կոռուպցիոն սխեմաներ չեն գործում, թե ծանոթ-բարեկամների միջոցով չեն կատարում գնումները, սակայն եթե անցյալում ՊՆ մատակարարումները բացառապես գնումներով եւ մրցույթներով էին իրականացնում, չնայած մրցույթներում առկա ապօրինություններին, հիմա անգամ չեն բարեհաճում մրցույթներ անցկացնել։

Անհասկանալի պայմաններում, անհասկանալի միջնորդների միջոցով՝ առանց ընթացակարգերը պահպանելու են դրանք իրականացվում։ Պատահական չէ, որ ելակի ետեւից երեւում են Դավիթ Տոնոյանի եւ Աննա Հակոբյանի ականջները»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 13.05.20թ. համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:46 09/05/2020  |  ԼՐԱՀՈՍ«Հաղթանակ» զբոսայգում անցկացվել է տոնական միջոցառում
22:49 01/05/2020  |  ԼՐԱՀՈՍԱննա Հակոբյանի պաշտոնական էջերը վարելու համար պետք են կամավորականներ
18:10 01/05/2020  |  ԼՐԱՀՈՍՄաքսանենգ ճանապարհով ՌԴ արտահանված ծխախոտի տանիքը Նիկոլ Փաշինյանի ընտանիքն է . ինֆոպորտ
16:38 25/04/2020  |  ՄեկնաբանությունՀամատեղենք մեր քայլերը հանուն երջանիկ ապագայի․ Աննա Հակոբյանը շնորհավորել է քաղաքացու օրը
14:17 23/04/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ պաշտպանության նախարարն այցելել է մարտական հենակետեր (լուսանկարներ)
13:35 21/04/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել Թաթուլ Կրպեյանի հիշատակին
13:14 21/04/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի 55-ամյակի կապակցությամբ
15:24 11/04/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ պաշտպանության նախարարը և ՌԴ դեսպանը ծանոթացել են շարժական լաբորատորիայի աշխատանքներին
17:56 02/04/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ պաշտպանության նախարարին ներկայացվել են «Զինուժ Մեդիայի» վերազինման աշխատանքները
14:03 02/04/2020  |  ԿորոնավիրուսԿառավարության որոշմամբ բանակում սնունդ մատուցող կազմակերպություններին կանխավճար կտրվի

Արխիվ

[]