ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատախազները մանիպուլյատիվ եղանակով օգտագործում են Արմեն Թավադյանի քրեական գործը. Օրբելյան 05/13/2020 19:48 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
Միակ փաստարկը, որը փորձեցին մանիպուլյատիվ եղանակով կիրառել դատախազները՝ Արմեն Թավադյանի քրեական գործն էր։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Օրբելյանը։
Հիշեցնենք, որ 2019թ դեկտեմբերի 19-ին ոստիկանությունը տեսանյութ էր տարածել, որտեղ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը Քանաքեռում գտնվող իր գրասենյակ է հրավիրել մարտի 1-ի դեպքերից տուժած անձանցից մեկին ու առաջարկել հրաժարվել տուժողի կարգավիճակից, տված ցուցմունքից և չներկայանալ դատական նիստերին՝ հայտնելով, որ պատրաստ է վճարել այն գումարը, որը պետք է պետությունը տրամադրի որպես դրամական աջակցություն։ Բացի այդ խոստացել է, որ իշխանափոխությունից հետո տուժողին կնշանակեն բարձր պաշտոնի։ Նշենք, որ հաղորդագրությունը տարածվել էր այն ժամանակ, երբ վերաքննիչ քրեական դատարանը ՝դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, գտնվում էր խորհրդակցական սենյակում՝ քննարկելու Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը, իսկ որոշման հրապարակումը նախատեսվում էր դեկտեմբերի 20-ին։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանին և Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանին։ Գործն այժմ դատարանի վարույթում է։
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու, նրան կալանքից ազատելու փաստաբանների միջնորդությունների քննարկելիս էլ մեղադրող դատախազը «հիշեցրել» էր Արմեն Թավադյանի վերաբերյալ քրեական գործը՝ նշելով, որ Ռոբերտ Քոչարյանի կողմից գործի քննությանը խոչընդոտելու ռիսկն առկա է և կա նման նախադեպ։
Օրբելյանը վստահեցնում է՝ Արմեն Թավադյանի գործն ի սկզբանե ստեղծված արհեստածին գործ էր՝ շոու սարքելու համար և դրա արդյունքում փորձել են վերաքննիչ դատարանից ստանալ ցանկալի որոշումը, որը ստացվել է։
«Երբ ծանոթացանք նյութերին, ակնհայտ մանիպուլյատիվ ձևակերպումներ է՝ կտորներ են հանված ամբողջ տեքստից, փորձել են կտորներ հավաքել և հեռուստատեսային հաղորդում են սարքել։ Ըստ քննության՝ մի վկայի են փորձել կաշառել, ով 2009թ-ին, թե 2008թ և 2018-19թթ երկու անգամ էլ ասել է՝ ես ոստիկան եմ եղել, ես ծառայություն եմ կատարել այստեղ, ցուցարարներն ինձ վրա նետել են իր, ոտքս կոտրել են, շարունակել եմ ծառայությունը, հետո տեսել եմ, որ ոտքս ուռել է, գնացել եմ հիվանդանոց։ Ուզում եմ հասկանալ՝ կաշառում են, որ ի՞նչ փոխվի, ասի՝ ցուցարարներն ինձ չեն խփել, ոտքս չի կոտրվել, խփողը ցուցարարը չի եղել։ Կարո՞ղ է այսօր երեկոյան Հանրային ՀԸ-ով հաղորդում գնալ, կարող է, իհարկե կարող է»,- ասաց նա։
Տվյալ վկայի ցուցմունքը որեւէ առնչություն չի ունեցել եւ չունի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հետ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ