ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քպակա՜ն, իշխանակա՜ն՝ մեր հայ կանայք… 05/12/2020 20:16 | Մեկնաբանություն
Եթե ուշիուշով հետևում և դիտարկում ենք ներկա Ազգային Ժողովի գործունեությունը, շատ հստակ ձևավորվում է այն պատկերը, որ պատգամավորների մեծամասնությունը պաշտպանության կարիք ունի, թեպետ նրանց գործառույթը ի շահ հանրության և պետության օրենքներ մշակելն ու ընդունելն է:
Սակայն, պարզվում է, որ ՀՀ քաղաքացիները պիտի ժողովրդի ծառաներ համարվող պատգամավորներին պաշտպանեն ու պահպանեն, որ նրանք իրեն ծառայեն:
Իսկ պաշտպանություն ասելով չպետք է հասկանալ միայն հարկատու ժողովրդի հարկերից գոյացած բյուջեի հաշվին պարգևատրումները: Պիտի հասկանալ նաև օր ու գիշեր սոցցանցերում հերթապահելը, որ բան է, եթե մեկը մի բան ասի իշխանական պատգամավորին, թուր ու թվանք առած՝ ժողովուրդը դուրս գա պաշտպանի նրանց սև ու մութ ուժերից, զանազան ընդդիմադիրներից՝ վետոներից ու ադեկվատներից, ընդհուպ՝ լուսավորներից: Թեպետ բոլորիս աչքի առաջ էր՝ ԼՀ-ի ղեկավարի հանդեպ իշխանականների հարձակումը չորս կողմից. առջևից՝ մի ողջ ԵԿՄ՝ հանձինս՝ Սասուն Միքայելյանի և այլ խուռներամ ՔՊ-ականների, իսկ հետևից՝ երկու պատգամավոր, որոնք հերթով հարվածեցին՝ կատարելով իրենց պատգամավորական պարտքը:
Բայց պարզվում է, այսքանից հետո դեռ իշխանական պատգամավորները պաշտպանության կարիք ունեն: Էլ չենք խոսում քպական կանանց մասին:
Վարդան Պետրոսյանը կասեր՝ հապա կանա՞յք, քպակա՜ն, իշխանակա՜ն շա՜տ անպաշտպան մեր հայ կանայք… Բայց հոգ չէ, նրա փոխարեն իշխանական մի պատգամավոր՝ հույժ հերսոտած՝ քպական մեր հայ կանանց հարցը բարձրացրեց ՀՀ ՄԻՊ-ի առջև: Է՜ն էլ ոնց բարձրացրեց՝ ուղղակի նրա ճակատին շրխկացրեց, թե՝ քպական-իշխանական, թավշյա հեղափոխություն արած՝ բացառիկ լեգիտիմ մեր հայ կանայք ամենօրյա ռեժիմով ենթարկվում են հոգեբանական տեռորի և քարկոծման, սակայն ՄԻՊ-ը ոչ մի կերպ նրանց պաշտպանությամբ չի զբաղվում:
Ամբիոնը գրկած և փաշինյանական մուննաթի գերադրական աստիճանով զինված քպական ասպետը…ներողություն, պատգամավորը պատիվ էր պահանջում ՄԻՊ-ից:
Իսկ Մարդու իրավունքների պաշտպանը կոնկրետ խոսեց՝ խոսքն ուղղելով հատկապես ՀՀ Սահմանադրությունը երբեք չկարդացած պատգամավորներին:
Ասաց, ինքը գործում է Սահմանադրության համաձայն, իսկ սահմանադրորեն իր գործառույթների մեջ չի մտնում իշխանության ներկայացուցիչների պաշտպանությունը, նրա գործառույթը՝ քաղաքացուն պետությունից ու իշխանության մարմիններից պաշտպանելն է:
Ահավասիկ՝ ՀՀ Սահմանադրության հոդված 191-ի համաձայն մարդու իրավունքների պաշտպանի գործառույթները և լիազորությունները սահմանված են հետևյալ կերպ՝
«Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաև կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը»:
Այսինքն, Մարդու իրավունքների պաշտպանի թիվ 1 գործառույթը մարդու իրավունքների պաշտպանությունն է պետական և տեղական իշխանություններից, այդ թվում նաև՝ զանազան հերսոտած պատգամավորներից:
Այս դրվագն, ի դեպ, նախադեպային չէր, բազմիցս ենք առնչվել դեպքերի, երբ պատգամավորներն անտեղյակ են իրենց լիազորություններից ու գործառույթներից:
Ընդհանրապես, ներկա խորհրդարանի հիմնական բնութագրիչը մանկական կռիվ-կռիվ խաղն է՝ մոտավորապես այս տոնայնությամբ՝ էն դու չէիր, որ էսինչին ձեռքով բարևում էիր և հնարավոր պատասխանով՝ բարևից է խոսում մեկը, որ նույն մարդուն հրավիրել էր սուրճ խմելու…Եվ այսպես շարունակ…
Լեզվակռիվը՝ իրեն հատուկ հիշոցներով ու սպառնալիքներով՝ մեկ-մեկ ծեծկռտուքի է վերածվում՝ ինչպես եղավ վերջերս: Դե, իսկ բռնությունն ապաքրեականացնող իրենց իսկ ընդունած օրենքները հո իրենց չե՞ն վերաբերվում…
Հեղինակ Մարինե Մինասյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ