ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ովքե՞ր են լավ և վատ դատավորները 05/12/2020 11:56 | Վերլուծություններ
Վարչապետի և արդարադատության նախարարի քննարկումից պարզ դարձավ, որ համատարած վեթինգի փոխարեն իշխանությունները գնում են արդարադատության համակարգին, ինչպես իրենք են նշում, ևս մեկ շանս տալու ճանապարհով։ Հնարավորություն են տալիս, որպեսզի իրենք իրենց խնդիրները լուծեն, և մենք ունենանք իսկապես անկախ դատական համակարգ, որի անկախության վրա ոչ մեկը չի կասկածի։
Ցավոք, անկախ դատական համակարգի անկախության վերաբերյալ իշխանության պատկերացումները էականորեն տարբերվում են դատարանների անկախության մասին միջազգայնորեն ընդունված չափանիշներից, հենց դատավորների պատկերացրած անկախությունից։ Իշխանություննների պատկերացրած անկախությունը դրսևորվում է դատարանները շրջափակելով, միտինգների հարթակներից և լայվերից սպառնալով, վնգաստացող անվանարկելով, իշխանությունների շահերի հետ չհամընկնող որոշումների համար կարգապահական և քրեական վարույթներ հարուցելով։
«Եթե դատական օրենսգրքի փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո իրենց չարդարացնեն և դատական համակարգի հանդեպ վստահությունը մնա նույն մակարդակում, ապա Սահմանադրական փոփոխությունների ժամանակ կարելի է նախաձեռնել և ներդնել համատարած վեթինգի համակարգ ։»։
Վարչապետի և արդարադատության նախարարի զգուշացումը հասկանալի է, թե ում է ուղղված։ Մի կողմից այս ուղերձի հասցեատերերը այն դատավորներն են, ովքեր կհամարձակվեն կայացնել իշխանությանը չբավարարող որոշումներ, մյուս կողմից՝ հասարակության այն շերտերն են, ում դատարանների մուտքերի շրջափակման ժամանակ վարչապետը համոզում էր, որ հեղափոխությունը ավարտին մոտեցնելու համար անհրաժեշտ է վեթինգի կիրառում։
Առանցքային հարցը, որ անհանգստացնում է վարչապետին, ոնց ենք անելու, որ վատ դատավորները գնան։ Ովքե՞ր են, ըստ վարչապետի լավ և վատ դատավորները։ Ի՞նչ չափանիշներով են որոշվում։ Լա՞վն են, արդյո՞ք, դատավոր Մնացական Մարտիրոսյանը, ով ժամանակին դատել էր Նիկոլ Փաշինյանին, և ում ձեռքերով, որպես պատիժ, իշխանությունն իրականացնում էր Մանվել Գրիգորյանի ցուցադրական խոշտանգումը, դատավոր Արմեն Դանիելյանը, ով փաստաբանների կողմից ճանաչվել է ամենացածր վարկանիշ ունեցող դատավորը, ում վարքագիծը և որոշումները դատավարության ընթացքում դուրս են դատավարական որևէ նորմից. Արտյուշա Գաբրիելյանը, ով կալանքի մասին անշեղորեն որոշումներ է կայացնում, Աննա Դանիբեկյանը, ով կարող է անտեսել ՍԴ որոշումը, կարող է համավարակի պայմաններում կալանքի փոփոխման միջնորդության քննարկումը հետաձգել շուրջ երկու ամիս։ Այսպիսի՞ «վստահություն վայելող» դատական համակարգի մասին է խոսքը։
Իսկ վատ դատավոր ասելով, ո՞ւմ նկատի ունեն. Ալեքսանդր Ազարյանի՞ն, Դավիթ Գրիգորյանի՞ն, այն դատավորներին, ովքեր ի հեճուկս իշխանության անմիջական ճնշմանը և սոցցանցային տեռորի, կայացնում են օրենքից բխող որոշումներ։
Դատական համակարգի վերաբերյալ քննարկման օրը պատահական չէր ընտրված, այն նախորդում է Աննա Դանիբեկյանի կողմից Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի մասին որոշման հրապարակմանը։ Այս անգամ ամբիոնից, լայվով բարձրաձայն անվանարկումներ, սպառնալիքներ չհնչեցին, բայց շատ նրբորեն ակնարկ արվեց, որ նույնիսկ համատարած վեթինգի բացակայության պայմաններում, միևնույն է չհնազանդվող դատավորների նկատմամբ ճնշման գործուն մեխանիզմների պակաս չի լինելու։
Այս մոտեցմամբ մենք բաց ենք թողնելու հիվանդ համակարգի առողջացման հնարավորությունը, չենք հրաժարվելու կախյալ դատարան ունենալու ձգտումից, ստեղծելու ենք անկախ արդարադատության համակարգի իմիտացիա և տապալելու ենք մի ամբողջ համակարգ։
Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից