ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանը երեկ ստորագրեց հայտնի աղմկահարույց օրենքը. Արփինե Հովհաննիսյան 05/12/2020 23:33 | ԼՐԱՀՈՍ
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Արմեն Սարգսյանի մասին
Երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանը երեկ ստորագրեց հայտնի աղմկահարույց օրենքը:
Ի տարբերություն շատերի` ես այն կարծիքին չէի, որ օրենքը մեծամասամբ կամ ամբողջությամբ հակասահամանդրական է, բայց միևնույն ժամանակ ակնկալում էի, որ օրենքի ստորագրմանը նվիրված մամլո երկարաշունչ բացատրագիր հաղորդագրության վերջում կլիներ նշում այն մասին, որ նախագահը, քննարկելով և լսելով նախագծի վերաբերյալ արտահայտված տեսակետները, որոշել է մի քանի դրույթի սահմանադրականության հարցով դիմել ՍԴ:
Պարզվում է, սակայն, որ իներտ, շատ խոսելու և ոչինչ չասելու նուրբ արվեստին տիրապետող, մարդկանց անիմաստ խոսեցնող, նրանց կարծիքը լսելու պատրանք ստեղծող, բայց միշտ սեփական շահերով առաջնորդվող սուբյեկտը իրականում որոշել էր նախագծի վերաբերյալ բազմաթիվ պրոֆեսիոնալների մտահոգությունները քննարկել ո՛չ ավել, ո՛չ պակաս նախագծի գաղափարախոս, Փաշինյանի ցանկացած քմահաճույք նախագծում արտացոլող Ռուստամ Բադասյանի և իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ Վլադիմիր Վարդանյանի հետ:
Դրան էլ վրադիր սրտաճմլիկ, վշտադալուկ տեքստ էր գրել, թե ինչպիսին պետք է լինի օրենքը եւ ինչպես պետք է կիրառվի:
Նախագահի պաշտոնը զբաղեցնող հարգե՛լի անձ
Եթե ունեիք մտահոգություններ, ավելին՝ գիտեիք իդեալական օրենքների բանաձևը, նախևառաջ պետք է օրենքի վերաբերյալ տեսակետ արտահայտեինք` նախագծի ընդամենը մի քանի հոդված ՍԴ ուղարկելով, հատկապես որ օրենքի ուժի մեջ մտնելու հրատապության հարց չկար, որովհետև օրենքի կիրարկման համար անհրաժեշտ են մի շարք միջոցառումներ և այն 2021 թվականից շուտ չի կիրառվի ամեն դեպքում:
Հիմա, որ իմ ու այլ իրավաբանների դիտարկումները մեղմիկ զրույցի ընթացքում քննարկել եք Ռուստամ Բադասյանի հետ, դա ինչ-որ բան փոխե՞լու է:
Ուզում եմ առավելագույնս անկեղծ լինել` առանց սեթևեթանքների ու քաղաքական ներկապնակի գունավորման`
Սա երկու տարվա ընթացքում այս մարդու արածների ու հատկապես՝ չարածների մեջ ամենավատը չէ։ Ոչ էլ ամենավնասակարն է։ Օրենք է էլի՝ իր լավ ու վատ կողմերով, բազմաթիվ բացերով ու թերություններով, որոնք նորմալ կիրառում թույլ չեն տալու։ Իմ դիտարկումներն այս օրենքի հետ կապված մասնագիտական, ինչպես նաև ոչ խտրական մոտեցում ապահովելու տիրույթում են: Նվազագույնը տգետ են նրանք, ովքեր այս թեմայով իմ գրառումների մեջ կտեսնեն ինչ որ մեկին պաշտպանելու միտում եւ կկարդան ու չեն տեսնի փաստարկները:
Արմեն Սարգսյանին էլ առաջին անգամ չեմ քննադատում, սա էլ հերթական առիթն էր համոզմունքս ամրապնդելու:
Համոզմունք, որ սույն պերսոնը ընդամենը մաշում է իրեն տրված «էլիտար» պաշտոնը, որովհետև սեփական հայրենիքը ընկալում է միայն օգտապաշտական տեսանկյունից կամ, եթե ավելի ճիշտ, հայրենիքի զգացողությունը իսպառ բացակայում է այս մարդու մեջ, քանի որ նրա համար հայրենիքը նախ և առաջ սեփական հարմարավետությունն և շահն են: Ի դեպ քանի որ նա միջազգային մակարդակի բիզնեսմեն է, պետք է ենթադրել, որ ո՜չ ինքը շահ ունի Հայաստանում, ո՜չ էլ պատրաստվում է ներդրող բերել՝ քանի որ հրաշալի գիտի նման օրենքների ազդեցությունը։ 3 օր առաջ ինֆորմացիա ստացվեց մեծ գործարքից ներդրողի հրաժարվելու մասին այս օրենքի պատճառով։
Սա է պատճառը, որ ինքը հեշտությամբ լեզու է գտնում, նկարվում այն անձանց հետ, որոնց համար հայրենիքը ընդամենը հայոց լեզվում հանդիպող հերթական բառ է, որոնց արժեքները, բարքերը ու սկզբունքները այլ են:
Սա է պատճառը, որ իմ կամ բազմաթիվ մտահոգ մարդկանց գրառումներում տեսնում է ինչ որ մեկի ստվերը, այն դեպքում, երբ դա չկա, այլ կա խորը անհանգստություն` երկրի համար վտանգների գիտակցմամբ: Փոխարենը` տարբեր շահեր ունեցողների հետ մեղմիկ զրույցներում դիվանագիտական ոչինչ չասող ժպիտով պատմում է թե մենք ինչ լավ երկիր կարող ենք ունենալ:
Կարող ենք ու պիտի ունենանք, միայն թե իր պես գաստրոլյորներից ու սեփական երկիրը որպես վերջին պատվավոր հանգրվան դիտարկողներից հեռու:
Մոռացե՜ք, որ նա նախագահ է, մոռացե՜ք իր գործառույթ անվանվող սահմանադրական առաքելության մասին, ինքը այդ մասին չի էլ հիշել: Մեկ անգամ ներողություն խնդրել եմ սույն սուբյեկտին ընտրելու համար, կրկին եմ խնդրում: Բայց հոգուս խորքում խիղճս հանգիստ է: Ես ու իմ ընկերները նրանց թվին ենք դասվում, ովքեր ո՛չ գովել են, ո՛չ հիացել սույն սուբյեկտով, երբ որոշ իշխանական պատգամավորներ նրա մասին դրական կարծիք ունեին:
Հ.Գ. Հուսով եմ՝ Արմեն Սարգսյանը հիշում է իր ընտրության օրը Ա. Բաբլոյանի աշխատասենյակում իմ և իր միջև տեղի ունեցած խոսակցությունը: Երբ Նիկոլ Փաշինյանը և Արտակ Զեյնալյանը վիճարկում էին իր քաղաքացիության հարցը, ես պատրաստվել էի ելույթ ունենալ` իրավական որոշ նկատառումներ ներկայացնելու համար: Դրա համար երկու հարց ունեի Ա. Սարգսյանին: Իր պատասխաններից հետո ելույթս հանեցի:
Հ.Գ.2 Այս նկարում՝ հայացքս դեպի հայրենիքիս պայծառ ապագան է»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ