ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատարանը կալանքը փոխելու երեք հիմնավոր տարբերակ ունի 05/12/2020 18:57 | Վերլուծություններ
Վաղը դատարանն ունի բոլոր հիմքերը, իրավական և օրենսդրական հիմնավորումներն ու երաշխիքները Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերացման համար։
1. Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված որոշում. Մայիսի 8-ի դատական նիստից հետո Ռոբերտ Քոչարյանը, լինելով կորոնավիրուսային վարակի ռիսկային խմբում, հերթական անգամ վիահատվել է։ Մյուս մտահոգիչ հանգամանքը փաստաբանական խմբի տեղեկատվությունն է, համաձայն որի, ըստ դատախազության «ապահով վայր» համարվող Երևան Կենտրոն մեկուսարանում՝ արձանագրվել է կորոնավիրուսային վարակի բոլոր ախտանշաններով 3 դեպք: Անտեսել այս հանգամանքները, կնշանակի անտեսել միջազգային սկզբունքները, որի էությունը կայանում է նրանում, որ ռիսկային խմբում գտնվողների նկատմամբ կիրառվող կալանքը պետք է փոխվի կալանքին այլընտրանք հանդիսացող խափանման միջոցով։ Դատարանը պետք է առաջնորդվի ԽԿԿ սկզբունքներով՝ բացառելով խտրականության դրսևորումը։
2. ՀՀ և Արցախի նախկին վարչապետերի երաշխավորություն. Դժվար է պատկերացնել որևէ հիմնավորում, որով դատարանը կկարողանա մերժել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալվարչապետերի ներկայացրած երաշխավորությունը։ Այս երաշխավորություններից ավելի բարձր երաշխիք չի կարող լինել, որքան էլ դատավարության մասնակից փաստաբանը փորձեց պետության կայացման գործում լուրջ ավանդ ունեցող գործիչներին ներկայացնել իր պատկերացումների տեսանկյունից։ Անտեսել վարչապետերի երաշխավորությունը նշանակում է անտեսել մեր պետականությունը։
3. Գրավի միջնորդություն.վերացել են Աննա Դանիբեկյանի կողմից նախկինում գրավի մերժման վերաբերյալ որոշման համար հիմք հանդիսացող հիմնական փաստարկները։ Օրենսդրական փոփոխություններով վերացել է գրավի մերժման հնարավորությունը, և եթե հիմա փորձ արվի բերել գրավի հերքման նոր փաստարկ, ապա ակնհայտ է դառնում, որ արհեստականորեն դրվում է կալանքից չթողնելու խնդիր։
4. Եվ վերջում բարոյական կողմը. «Ես Հայաստանի և Ղարաբաղի նախագահ եմ։ Եվ այս հանգամանքն ինձ համար ամենից զսպող հանգամանքն է։ Ինձ համար երաշխավորում են, ես կարո՞ղ եմ թույլ տալ ինձ ինչ-որ վարկաբեկող քայլ, որը կզրոյացնի իմ հեղինակությունը։»։ Ռոբերտ Քոչարյանի այս խոսքերը, մեծ հաշվով, պետք է որոշիչ լինեն Դանիբեկյանի որոշման հարցում։
Աբսուրդ է, բայց մայիսի 8-ին դատարանը քննում էր Արցախի հերոսին կալանքի տակ պահելու հարցը, 9-ին էլիտաների ներկայացուցիչները Շուշիում կենացներ էին բարձրացնում Շուշիի ազատագրման համար։ Այն նույն Շուշիում, որն ազատագրվել է այսօր կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանի և նրա հետ մեղադրյալի կարգավիճակում գտնվող Արցախի հերոսների շնորհիվ։ Միամտություն է կարծել, թե Աննա Դանիբեկյանն իր որոշմամբ կարողանալու է դատել հաղթանակ կերտած հերոսին։
Երեկ վարչապետի և արդարադության նախարարի հանդիպման առանցքային հարցերի հասցեատերը Աննա Դանիբեկյանն էր։ Լավ և վատ դատավորների դասակարգումը հենց իրեն էր վերաբերում։ Սակայն վստահաբար, վաղ թե ուշ բացահայտվելու, պարզվելու են դատավոր Դանիբեկյանի նկատմամբ ճնշման և սպառնալիքների ողջ մեխանիզմը։
Վաղն Աննա Դանիբեկյանն իր որոշմամբ բարդ ընտրության առջև է կանգնելու։ Դատավոր Դանիբեկյանն ընտրելու է, թե ինչպես է ապրելու իր խղճի հետ մայիսի 13-ին հաջորդող օրերին, ամիսներին։
«Իմ Ձայնը» նախագիծ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/25/2025 08:20 Տրանսպորտի թեմայից հոգնել, արձակուրդ են վերցրել․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:15 Ինտրիգներ եւ նոր թեկնածու․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:12 Միջին աշխատավարձը 7 անգամ չի բարձրացել. ո՞ր փուլում են մինչև 2050 թ.-ի ՀՀ զարգացման ռազմավարության կետերը. «Ժողովուրդ»
- 01/25/2025 08:08 Հուժկու մարտեր Սյունիքում․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:05 Նոր փոխվարչապետ կունենանք, «Հրապարակ»
- 01/25/2025 08:00 Դիլիջանի համայնքապետի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ»
- 01/25/2025 07:55 Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել. կառույցում անհավասար պայմաններ են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/26/2025 13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
Մեկնաբանություն
- 01/25/2025 20:34 Ցեղասպանության կազմակերպիչներին և կատարողներին միջազգային հանցանքից մաքրելու գործառույթ ստանձնելն ունի պարզ բացատրություն` ինչպես գոնե մեկ օր ավելի մնալ իշխանության. Թաթոյան
- 01/25/2025 20:13 Պետության ղեկին կանգնած քաղաքական թիմին մարդկանց կյանքը վերահսկելու բացառիկ հնարավորություն է ընձեռվում. Արման Մելիքյան
- 01/25/2025 18:24 Մեզ շատ արագ մտցնում են «եվրոպական» այն ճահիճը, որից Վրաստանը նախորդ տարի միայն կարողացավ դուրս գալ. Գրիգորյան
- 01/25/2025 17:17 Կոչ եմ անում դուրս գալ դատախազի դերից և սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն լծվել պարտականությունների կատարմանը. Դանիելյանը՝ ՄԻՊ-ին
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/26/2025 20:26 Գյումրիում հայտնաբերվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողի մարմինը. shamshyan.com
- 01/26/2025 19:23 Մրգաշատում ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի. 4 մարդ տեղափոխվել է ԲԿ, այնուհետև՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն». shamshyan.com
- 01/26/2025 18:52 Այրվել է մոտ 100 հակ անասնակեր
- 01/26/2025 15:55 Հրդեհ՝ Շիրակի փողոցի շենքերից մեկի առաջին հարկի բնակարանում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/26/2025 16:42 Ինչու են մարդիկ սոցցանցերում շարունակում հետևել նախկիններին. հոգեբանը մի քանի պատճառ է նշում
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում