ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ֆիլմի հերոսը» այլեւս Նիկոլը չէր, այլ Էդմոնը. խաղը նոր-նոր է սկսվում․ «Իրատես» 05/12/2020 09:36 | Մամուլ
«Իրատես» թերթը գրում է. «Այն, ինչ կատարվում է թավշյա Հայաստանում, խիստ օրինաչափ է: Քայքայման հետքըը հասել է քայքայումը սկսածներին: Արտքաղաքականի մասին` քիչ անց, ներքաղաքականը տեղափոխվել է խորհրդարան:
Քվանտային ժամանակահատվածը հատկանշվում է անսպասելի զարգացումներով: Այս դեպքում դրան գումարվել է կորոնավիրուսյան էպիդեմիան, որն էլ ավելի անկանխատեսելի է դարձնում ոչ միայն զարգացումները Հայաստանում, այլեւ աշխարհն ինքնին` սրելով փոքրիկ Հայաստանում առանց այն էլ առկա խիստ քաոսային վիճակը:
Իշխանությունները կախված են անդունդի եզրին են` թե՛ արցախյան, թե՛ արտքաղաքական, թե՛ տնտեսական եւ, իհարկե, չկայացած հանրաքվեի խնդիրների առումով, որոնք առանձին-առանձին ցանկացած իշխանության համար կարող էին լուրջ մարտահրավեր լինել, մեր դեպքում` մեկն էլ կարող է ֆորս-մաժոր լինել:
Սրան կարծես նախապատրաստվում են ներքաղաքական խաղացողները: Մի կողմ թողնենք իրական` խորքային խաղացողներին, անդրադառնանք երեւացողներին: Տարանջատել նրանց գլոբալիստ-պահպանողական բանակների` անիմաստ է, որովհետեւ հայաստանյան ներքաղաքական լանդշաֆտը երբեք ընդգծված տարբերակումների առումով որոշիչ չի եղել, եւ որքան էլ ցավալի է, հարցերը լուծվել են դրսի խաղացողների հետ համատեղ:
Բոլոր դեպքերում, երեւացող խաղացողները շատ չեն. կոնգլոմերատները խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերից են կազմված, ընդ որում, բարդ է ասել ում պոչն ում տակ է, ով որտեղից է սկսվում, որտեղ ավարտվում:
Ֆորսմաժորային զարգացումները կարող են պիկին հասնել հիմնականում Արցախյան հարցում լուրջ պրեսինգի դեպքում: Կա՞ նման բան: Առաջին հայացքից` ոչ, սակայն երբեք մի ասա` երբեք, մանավանդ ռուսական շտապողականության պայմաններում, որովհետեւ առանց այն էլ Ռուսաստանում զարգացումների անհասկանալիության այնպիսի մի մակարդակ է, որ պատրաստ պետք է լինել ցանկացած էնդշպիլի: Դատելով հայաստանյան ներքաղաքական ուժերի պատրաստվածությունից, ակնհայտ է` ինչ-որ բան այն չէ. ի՞նչ` գիտեն միայն ամբողջական ինֆորմացիային տիրապետողները:
Ընդ որում, ակնհայտ է նաեւ, որ Փաշինյանն ու թիմը բացարձակապես կորցրել են վերահսկողությունը ամեն ինչի նկատմամբ. վերջին ակորդը, թերեւս, խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքն էր: Իհարկե, կարելի է շատ հեռուն գնալ ու արձանագրել, որ փորձ էր արվում զարգացումները փողոցից տեղափոխել խորհրդարան` ամբողջապես, թույլ չտալ հետագա զարգացումներում փողոցի գերակայությունն այն առումով, որ «Ծռերը» պատրաստ կանգնած են, շահագրգիռներն իրավիճակը կարող են վերածել ուկրաինական Մայդանի, քաղաքացիականի միջոցով այն դարձնելով էլ ավելի անկառավարելի, մանավանդ որ Փաշինյանն իր բնույթով հրահրիչ, իշխանության համար մինչեւ վերջին շունչը, բոլորին զոհաբերելու պատրաստ տեսակ է, ուստի Հայաստանում երբեք չպետք է թույլ տալ զարգացումներն ընթանան փողոցում, որովհետեւ Փաշինյանը, որքան էլ պարադոքսալ հնչի, չունի Սերժ Սարգսյանի խոհեմությունը, արյուն թափելը նրա համար, թույլ տանք ասել, կարող է վերածվել «խասիաթի»:
Այդ իսկ պատճառով խորքային խաղացողների կողմից մի քանի քայլանի կասկադով եւս մեկ անգամ գետնին հավասարեցվեց Փաշինյանի առանց այն էլ զրոյացվող հեղինակությունը, նրա ներկայությամբ իշխող մեծամասնությունը վեր կացավ` տուր թե կտաս… «Մի կաթիլ մեղր» պատրաստեց նույն Փաշինյանի համար, ընդ որում, զավեշտն այնքան մեծ էր, որ, ըստ լրատվամիջոցների, «Ավինյանը փորձում էր հանգստացնել այս ու այն կողմ գնացող Արարատ Միրզոյանին», երբ ապտակվել էր ոչ թե Միրզոյանը, այլ Էդմոն Մարուքյանը: Ինչեւէ:
Հաջորդիվ` բարձրացվեց Էդմոնի անձեռակերտ արձանը. բոլորը, ովքեր երկու տարի անընդմեջ խոսում էին Փաշինյանից, մոռացան նրան ու սկսեցին խոսել ոչ թե Փաշինյան Նիկոլից, այլ Մարուքյան Էդմոնից: Ասել է` «ֆիլմի հերոսը» այլեւս Նիկոլը չէր, այլ Էդմոնը, նրա շուրջն էր «հյուսվում» պատմությունը: Եվ ծայրահեղ` ֆորսմաժորային վիճակի դեպքում, ինչպես, ասենք, 97-ին, երբ մի գիշերում, Ղարաբաղյան խնդրի հետ կապված, խորհրդարանը երկրապահացավ` հրաժարական պարտադրեց Լեւոն Տեր-Պետրոսյանին, Էդմոնին դրեցին ձիու վրա, ասացին` քշիր, Էդմոն, քանզի հայրենիքի շահը, անկախ նրանից, ինչպիսի ձիավոր ես, քեզ ձիու վրա պահելու գերնպատակ է հետապնդում:
Ակնհայտ է, որ արտախորհրդարանական ընդդիմությունը եւս, մասամբ` Արթուր Վանեցյանի, մասամբ` Միքայել Մինասյանի վերադասավորվողներով, նույնպես ոտքի վրա է, սակայն առանձնացնել նրանց բոլորին, այդ թվում` պառլամենտում «զոհվող» Էդմոն Մարուքյանին, ճիշտ չի լինի, նախ` այն պատճառով, որ խաղը նոր-նոր է սկսվում եւ ապա` առանձին-առանձին նրանցից ոչ մեկը չի կարող արդյունք ապահովել, միասին` անշուշտ:
Այս պահին երկիրն անդունդից հետ քաշելու միակ տարբերակը սա է»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի՝ 12.05.20թ. համարում։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ