ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մենք շատ կոպիտ, գռեհիկ միջամտություն ենք կատարում երեխայի հոգեսեռական, զարգացման մեջ. հոգեբան 05/12/2020 20:40 | ԼՐԱՀՈՍ
Համառորեն ուզում են, որ մեր կյանք, մեր իրավական լեքսիկոն ներառվի սեռական կողմնորոշում հասկացությունը։ Այս կոնվենցիայի ընդունմամբ այն մտնում է մեր կյանք և շրջանառվելու հնարավորություն ստանում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս կարծիքն արտահայտեց հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ անդրադառնալով Լանզարոտիի կոնվենցիային, որին հոգեբանը կտրականապես դեմ է։
Կարինե Նալչաջյանը կարծում է, որ Լանզարոտիի կոնվենցիան Ստամբուլյան կոնվենցիայի շարունակությունն է. «Անհերքելի փաստերի եմ առնչվում, որ այս տիպի կոնվենցիաները, որոնք ուղղված են դեպի ընտանիքը, կին-տղամարդ հարաբերությունները, երեխաները, մարդու իրավունքների շրջանակներում այդ հարցերի քննարկմանը, դրանք ծուղակ են և, ըստ էության, սրանք աշխարհաքաղաքական զենքեր են, հիբրիդային պատերազմներ վարելու զենքեր։ Մարդու հոգեկան աշխարհը, միջանձնային հարաբերությունները սոցիումն ամրապնդող գործոններ են։ Եթե մեզ պետք է ինչ-որ մի պոպուլյացիա կազմաքանդել, պետք է թրերն ուղղել այդ ամրապնդող գործոններին»,-նշեց հոգեբանը։
Անդրադառնալով հարցին, թե ինչ է նշանակում սեռական շահագործման վերաբերյալ ինֆորմացիա տալ օրինակ տարրական դասարանների երեխաներին, Կարինե Նալչաջյանը կարևորեց ուշադրություն դարձնել, թե ինչ փուլում է գտնվում երեխայի հոգեկան զարգացումն այդ տարիքում, ինչի համար է ընկալունակ, իսկ ինչի համար՝ ոչ. «Հոգեբանությանը վաղուց է հայտնի, որ 6 տարեկանը մտնում է հոգեսեռական զարգացման ավելի վաղ փուլի մեջ։ Այդ տարիքում հոգեսեռական զարգացումը գտնվում է այսպես կոչված լատենտ՝ թաքուն փուլում։ Այսինքն՝ այս տարիքում երեխան կարծեք ապասեռական լինի, սա ուղղակի մի նախապատրաստական փուլ է մինչև 7-ից մոտ 10-11 տարեկանը, որպեսզի երեխան անցում կատարի հասուն սեռական զարգացման գենետալային փուլին։ Այսինքն` սա մի փուլ է, որտեղ երեխայի ընկալումները, զգացողությունները դեռևս պատրաստ չեն։ Այսպես` ասած երեխան դեռ շատ անմեղ է այդ տիպի թեմաների մեջ մտնելու համար։
Եթե ուշադրություն դարձնենք այս տարիքի երեխաների վարքին, ապա կտեսնենք, որ նրանք իմացական ինչ-որ հետաքրքրություն առանձնապես չեն դրսևորում իրենց մարմնի նկատմամբ»,-նշեց Կարինե Նալչաջյանը, ում համոզմամբ նմանատիպ ծրագրերի համար գումարներ չեն խնայում, քանի որ դրանք քաղաքական հեռու գնացող նպատակներ են հետապնդում. «Պատկերացնու՞մ եք ինչքան շքեղ, գունագեղ գրքեր կտպվեն, ինչքան գունագեղ պրեզենտացիաներ կարվեն։ Չեմ բացառում, որ տեսական գիտելիքները զուգակցվեն ինչ-որ գործնական պարապմունքներով։ Եվրոպական շատ երկրներում դպրոցներում օրինակ գեյ ակումբներ կան, բայց սա անթույլատրելի է։ Մենք խեղում ենք երեխայի բնական, նորմալ զարգացումը։ Մենք շատ կոպիտ, գռեհիկ միջամտություն ենք կատարում երեխայի հոգեսեռական, հոգեսոցիալական զարգացման մեջ։ Նրան տեղափոխում ենք մի տեղ, որտեղ ինքը դեռ չկա և չպետք է գտնվի»,-նշեց Կարինե Նալչաջյանը։
Վերջինս ասաց, որ հիվանդությունների համաշխարհային դասակարգման մեջ մարդկությանը հայտնի բոլոր հիվանդություններն իրենց դասիչներն ունեն։ Դասակարգման մեջ երկու իրենց դասիչն ունեցող հիվանդությունները հոգեսեռական հիվանդությունների մեջ են մտնում և մինչարբունքային տարիքում երեխայի սեռական զարգացման խեղաթյուրումներ են. «Սա դիագնոզ է, որ թեկուզ լավ մղումներից ելնելով, բայց ոչ գրագետ միջամտություն են կատարում, խեղում են երեխայի հոգեսեռական զարգացումը, սեռական ինքնության խաթարումների են հասցնում։ Եթե այս ամենն անում ենք, ակնհայտորեն երեխային տանում ենք դեպի այն հիվանդությունները, որոնք համար ունեն դասակարգման մեջ։ Եթե մերոնք այսպես հանգիստ խղճով ընդունում են այդ կոնվենցիան, այստեղ պետական մտածողության իսպառ բացակայություն եմ տեսնում»,-ասաց հոգեբանը՝ ընդգծելով, որ պետական մտածողություն ունենալու դեպքում կուսումնասիրվեր համաշխարհային փորձը, այն երկրների փորձը, որտեղ նմանատիպ ուսուցումները ներդրված են և ինչ ազդեցություն են ունեցել։ Հոգեբանը գտնում է, որ երբ երեխայի մոտ այս թեման բացում են, նրանց մոտ այդ նույն սեռական օրգանների նկատմամբ հետաքրքրություն է առաջանում և այս դեպքում Կարինե Նալչաջյանի խոսքով մարմնական կոնտակտներն արդեն դառնում են շատ ավելի հնարավոր։
«Իսկ ո՞վ է ասել, որ 11-12 տարեկանից հետո արդեն կարելի է երեխայի հետ սեռական հարաբերությունների մեջ մտնել։ Որքան հասկանում եմ կոնվենցիան արդեն դա թույլ է տալիս։ Ոչ միայն մեր ազգային մշակույթում, այլև ցանկացած տեղ վաղ սեռական հարաբերությունները հոգեբանորեն խեղաթյուրում են մարդու բնույթը, էությունը և նույնիսկ արգելք են հանդիսանում հոգեկան զարգացման մյուս ուղղությունների վրա։ Մենք պետք է հարգենք այն, ինչ ունենք, որովհետև դա հոգեբանորեն շատ առողջ է, հակառակ դեպքում արդեն երեխաներին դա կհետաքրքրի և նրանց ուշքն ու միտքը կֆիքսվի գոտկատեղից ներքև պրոբլեմների վրա, ինչի արդյունքում կունենանք ժամանակից շուտ սեռական կյանքով ապրող սերունդ»,-նշեց հոգեբանը։
Կարինե Նալչաջյանը վստահ է՝ ամեն թակարդ իր խայծն ունի։ Այս գեղեցիկ խոսքերի տակ հոգեբանի կարծիքով կազմաքանդ են արվում կարևոր արժեքները, հիվանդացնում են սերունդը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/29/2024 08:26 ՔՊ-ն մտադիր է Փարաքարում կրկնել Գյումրու սցենարը. համայնքապետի ընտրությունը կտապալեն. «Ժողովուրդ»
- 11/29/2024 08:23 Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակը մարզպետը կստանա. «Ժողովուրդ»
- 11/29/2024 08:21 Ինչու Սանկտ Պետերբուրգում, ոչ թե Երեւանում «Հրապարակ»
- 11/29/2024 08:19 ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթուր Աթաբեկյանը ԲԴԽ նախագահ չի ընտրվել. «Ժողովուրդ»
- 11/29/2024 08:17 Շոուներով զբաղեցնում են․ «Հրապարակ»
- 11/29/2024 08:14 Գնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով. «Ժողովուրդ»
- 11/29/2024 08:11 Ինչու է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/29/2024 16:30 «Սրբազան Պայքարը» մեկ օրվա, մեկժամյա կամ մեկ պահի իրադարձություն չէ, այն շարունակվելու է մինչև հաղթական ավարտ..և չի ուշանալու. Բագրատ սրբազան
- 11/29/2024 11:42 Կազմակերպված հստակությունն ընդդեմ կազմակերպված խառնաշփոթի. Վահե Հովհաննիսյան
- 11/28/2024 16:04 Միջազգային ուժերն այս ամենը չեն նկատել և դեռ տևական ժամանակ չեն նկատելու, քանզի, ինչպես հազվագյուտ գործիչներ են դիպուկ նկատում. «Հայի արյունը վաճառվել է նավթով». Դանիելյան
- 11/28/2024 12:40 Գյումրին եղել է Փաշինյանի «հեղափոխության» խորհրդանիշը, հիմա պետք է դառնա նրա քաղաքական ֆիասկոյի սկիզբը. Սուրենյանց
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/29/2024 23:13 Մահվան ելքով վրաերթ՝ Տավուշի մարզում․ «ՎԱԶ 2121»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը
- 11/29/2024 21:37 Համացանցում տարածվում են Վանաձորում գազալցակայանի պայթյունին հաջորդած հրդեհի կադրերը
- 11/29/2024 20:45 Հրատապ. Պայթյուն է տեղի ունեցել Վանաձորի գազալցակայանում
- 11/29/2024 20:20 «Չայնիի» ոլորաններում «Opel Zafira»-ն կողաշրջվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/29/2024 22:00 Ուղեւորուհին բողոքել է օդանավակայաններում անմարդկային զննումների դեմ
- 11/29/2024 13:38 Չինացի միլիարդատերը կերել է աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնած բանանը
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
Հետաքրքիր է իմանալ
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում
- 11/27/2024 14:50 Մթերք, որը նվազեցնում է իշեմիկ ինսուլտի հավանականությունը
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել