ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վիրտուալ ծանոթության գերուհին. 23-ամյա երիտասարդը սոցցանցի միջոցով թակարդն է գցել դպրոցականին 05/11/2020 20:02 | ԳՈՐԾ #
Այսօր համակարգիչն ու համացանցը մեր կյանքի և աշխատանքի կարևորագույն մասը լինելով, մարդու կենսագործունեության բազմաթիվ խնդիրներ դյուրացնելուն զուգահեռ նաև լրջագույն խնդիրների առաջ են կանգնեցնում մարդկանց, ընտանիքների…
Այս համատեքստում հատկապես խոցելի են անչափահասները, որոնց դյուրահավատությունն օգտագործելով պատահական և ոչ բարի մտադրություններով անձինք կարողանում են նրանց վստահությունը չարաշահելով հանցավոր արարքներ կատարել, սպառնալիքներով և շանտաժով գումարներ և այլ արժեքներ կորզել՝ թիրախ դարձնելով անչափահասներին, ինրպես նաև նրանց՝ ընտանիքները:
Գործ՝ համար…
Հայաստան, մեր օրեր, դատական նիստ, ուր արագացված կարգով քննվում է քրեական գործ, որի շրջանակում 23-ամյա երիտասարդը՝ Բ. Լ.-ն մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, այն է ՝ շորթում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով:
Տուժողները երկուսն են՝ անչափահաս պարմանուհի Տ. Վ -ն և նրա ընտանիքը:
Նախաքննության մարմնի որոշմամբ երիտասարդը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Իսկ երբ 2 շաբաթ անց նա ներկայացել է իրավապահ մարմիններին և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Համացանցը դառնում է իսկական ցանց
Ներկայացվող համացանցային ծանոթությունն իսկական ցանց է դարձել դպրոցահասակ աղջկա համար, քանի որ ամիսներ շարունակ 23-ամյա երիտասարդը վախեցրել է նրան՝ իր մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով: Այսպես սպառնալիքներով նա աղջկանից պահանջել և ստացել է մի քանի միլիոնի հասնող թանկարժեք զարդեր և կանխիկ գումար:
Ամեն ինչ սկսվել է հաղորդագրությունից: երիտասարդ իր հեռախոսից հաղորդագրություն է ուղարկել անչափահաս աղջկան և ծանոթության վերաբերյալ նրա համաձայնությունը ստանալով՝ սկսել է հեռախոսային հաղորդագրությունների, խոսակցությունների միջոցով շփվել նրա հետ:
Մի քիչ անց արդեն սկսել է ժողովրդական լեզվով ասած՝ խելքը ուտել, ֆինանսական օգնություն խնդրել, հետագայում վերադարձնելու պայմանով:
Աղջիկը չի մերժել, դրամի փոխարեն՝ իր ոսկյա շղթան և կուլոնն է առաջարկել ու հանդիպման ժամանակ փոխանցել է երիտասարդին:
Եթե ծանոթությունը հետապնդում է զուտ շահադիտական նպատակ, բնականաբար, առաջին անգամ օգնություն խնդրելուն հաջորդելու է երկրորդը, հետո՝ երրորդը…իսկ վերադարձնելը գրվելու է սառույցին, քանի որ կերպարն ինքնին թելադրում է սցենարը: Նման սցենարով գործող արական սեռի ներկայացուցիչների պակաս, հաստատապես չկա համացանցային տիրույթում:
Եվ ահա, երիտասարդը նրանցից մեկն է՝ կպչուն և պնդերես, որն առաջին անգամ դրական պատասխան ստանալով հիմա էլ՝ 20000 դրամ գումար է խնդրում անչափահասից: Խնդրում է և դարձյալ հանդիպում է աղջկան ու իր մեքենայի մեջ ստանում գումարը: Իսկ երրորդ անգամ, երբ փող կամ ոսկեղեն է ուզում և մերժում է ստանում, արդեն շանտաժի է դիմում:
Տես հա, ուզածս չտաս, ասածս չանես, խայտառակ կլինես
Եվ այսպես, հերթական անգամ 23-ամյա տղան զանգահարել է Տ.Վ-ին և վերջինիցս պահանջել գումար կամ ոսկյա զարդեր, սակայն ստանալով մերժում, սպառնացել է, թե բա՝ նախապես վերցրած ոսկյա զարդերի նկարները ինտերնետային ծրագրի միջոցով կուղարկեմ հայրիկիդ… Ապա՝ սպառնալինքների ներքո՝ աղջկանից պահանջել և տարբեր ժամանակահատվածներում ստացել է նրանց ընտանիքին պատկանող տարբեր տեսակի ոսկյա զարդեր:
Մի օր էլ՝ չաթի ընթացքում իմանալով, որ աղջիկը ցանկանում է լողանալ, խնդրել է նրան իրեն ուղարկել կիսամերկ լուսանկարներ՝ համոզելով, թե դա սիրող զույգերի համար նորմալ երևույթ է: Այդպես՝ համոզելով՝ ստացել է 2 այդպիսի լուսանկար:
Երկու օր չանցած՝ երիտասարդ զանգահարել է դպրոացականին և կրկին պահանջել նրանից ոսկյա զարդեր կամ գումար՝ սպառնալով, որ հակառակ դեպքում նրա կիսամերկ լուսանկարները կուղարկի հորը և կտարածի համացանցում…
Այս սպառնալիքների ներքո «համացանցային սիրահարը» պահանջել և ամիսներ շարունակ ստացել է մի քանի տասնյակ հազարի հասնող ՀՀ դրամ գումար, ինչպես նաև՝ Տ.Վ.-ի ընտանիքին պատկանող և շուրջ 5.000000 դրամի հասնող տարբեր տեսակի ոսկյա զարդեր:
Արագացված դատաքննություն
Այսօրինակ դատաքննություն անցկացնելու միջնորդությունը ամբաստանյալինն էր, որն ընդունեց իրեն առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ:
Դատարանի իրավական վերլուծությունների համատեքստում արձանագրվեց, որ «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի, համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ ու բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար» ու վերջերս կայացրած դատավճռով նրան դատապարտել 6 տարվա ազատազրկման։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ