ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլի շուրջը հավաքված ու պատահմամբ մի տեղում ժողված այսքան դատարկություն հավաքելն էլ է իրապես բարդ. Աննա Մկրտչյան 05/11/2020 21:41 | ԼՐԱՀՈՍ
«Առաջինը՝ Հայաստան» նախաձեռնության հիմնադիր, ՀՀԿ անդամ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Գայանե Աբրահամյան մարդ, ով երկու տարի անց անգամ չի կարողանում թաքցնել իր ապրած հիացմունքն այն ժամանակ, երբ հայհոյում էին կին պատգամավորներին, պատգամավորների կանանց ու անչափահաս երեխաներին, հիմա փորձում է իրենց քաղաքական անմակարդակության ու կրթական ցենզի ի սպառ բացակայության ցուցադրումներից շեղել հանրության ուշադրությունը։ Հրամցնում է իր համար գրված ստերի ու տեղեկատվությունը գլխի վայր շուռ տալով՝ արտաբերում է հերթական գրված սուտն արտասանելով։
Չգիտեմ արտասանած տեքստը Նիկոլն էր գրել ուղարկել, թե Ալեն Սիմոնյանը, թե Գայանե Աբրահամյանն էլ կեղծիք տարածելու գործում նրանց չի զիջում՝ ինչևէ զազրելի է։
Ոչ մեկ, Գայանե Աբրահամյան, ոչ մեկ, բացի Ձեր անադեկվատ խմբակից չի պնդում, որ իրավունքները հակադրվում են արժեքներին։
Այդ դուք էիք արժեքները մոռացած կանանց իրավունքներն ու մանկության պաշտպանության մասին չհիշելով դագաղներ պտտում Երևանում։ Արժանապատվության մասին գոնե մի բարձրաձայնեք։ Եթե դրա հետ կապ ունենայիք հիմա Երեխաների պաշտպանության մասին կոնվենցիան չէիք ծառայեցնի Ձեր քաղաքական դատարկությունը լցնելով։
Երբ հայ առաքելական եկեղեցու սպասավորին էին ոտնձգում, երբ մեր վեհարանն էին պղծում Ձեր անհավատները խոսեի՛ք։ Մի ներկայացրեք այնպես, թե նոր, այ հենց նոր եկաք ու կարգավորեցիք ամեն ինչ։
ՀՀԿ-ի օրոք են դատվել Գայանե Աբրահամյանի նշած բոլոր անձինք։
Գայանե Աբրահամյան, ո՞ւր էիք դուք երբ քրեականացվում էին այդ բոլոր արաքները։ Ո՞ւր էիք, երբ Ձեր նշած բոլոր արատավոր երևույթները պատժվում էին ու այդ Ձեր նշած մանկապիղծներն իրենց մահկանացուն էին կնքում պատիժը կրելիս։ Դա է եղել ու կա ՀՀԿ արժեհամակարգն ու այդ ժամանակ պաշտոն զբաղեցնող անձանց դիրքորոշումը։ Ոլորտի նախարարի, ով չխորշելով սպասվող աղմուկից ամեն հնարավոր միջոցներն օգտագործեց արմատախիլ անելու այդ երևույթները։
Նուբարաշենի դպրոցի՞ց եք խոսում, խոսե՛ք ավելի անկեղծ։ Չեմ նսեմացնում որևէ մեկի արված աշխատանքն այդ ընթացքում, բայց հիշեք, որ պատասխանատու և խնդիրը լուծած պաշտոնյան ՀՀԿ իշխանության ներկայացուցիչ էր։ Նախարար Աշոտյանն է զբաղվել խնդրով և իր լիազորությունների շրջանակներում լուծել խնդիրը։ Ու այդ ժամանակ Դուք Ձեր գործընկերների գոհ ու շնորհակալ էիք նախարարից։
Պատասխանատու գործողություններով, այլ ոչ Ձեզ նման պատեհապաշտությամբ զբաղվելով։
Հատվածական է Ձեր իրավապաշտպանությունը, Ձեր սատարումը կանանց ու երեխաներին։ Որ պաշտոնի երազանքով էիք փափագել Ձեզ, որ չէիք տեսնում 2018-ին ինչ է կատարվում կանանց ու երեխաների հետ։ Երբ Ձեր անբարոյական շրջապատը կոտրում էր պատգամավորների տան դռներն ու իրեմց անչափահաս երեխաները այդ ժամանակ այդ տանը վախեցած փակվել էին։ Ձեր պետքն էլ չէր հիշել իրավունքների մասին։ Այդ ժամանակ Ձեր մոտ իրավունքն ընկալվում էր ապագա ստացվելիք պարգևավճարների ու պաշտոնի քաշով ընդամենը։
ՀՀԿ իշխանության հեղինակած ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքն է, որ ընդունվեց ու լայնամաշտաբ փոփոխություններ բերեց այս ոլորտում։ ՀՀԿ իշխանությունն է, որ իր ամենօրյա աշխատանքով էր պայքարում հասարակությունում ձևավորված այս կամ այն արատավոր երևույթի նկատմամբ։
Իսկ դուք ինչպես հիմա այն ժամանակ ևս միայն կանանց ու երեխաների շասին հիշում էիք հերթական հարցազրույցի ընթացքում, նպատակն էլ սեփական անձի ինքնագովազդն էր ու ոչ թե խարխլված ճակատագրերով մարդկանց օգնելն ու նրանց կյանքում իրապես դրական փոփոխություն տեսնելը։ Ձեզ համար մշտապես նախընտրելի է եղել խոսել ծեծված կնոջ ու բռնության ենթարկված երեխայի մասին ու ոչ երբեք առաջնորդվել նրանց օգնելով։ Օրինակ անելու համար նվազագույնը, ասել, որ կա քրեական օրենսգիրք, ասելու, որ Հայաստանի իրավական դաշտը կարգավորում է այդ խնդիրները։ Բայց, ոչ դուք նախընտրել եք այդ մարդկանց խեղված ճակատագրերի ու դժբախտության վրա կառուցել ոչ մի բբվանդակային քննադատության չդիմացող ելույթները։
Գայանե Աբրահամյան, դուք իրավունք չունեք խոսելու իմ արժեհամակարգի մասին։ Իմ արժեհամակարգը Ձերինի նման պայմանավորված չէ պահի նպատակահարմարությամբ։ Իմ արժեքներում կանանց իրավունքների պաշտապությունը ոչ մի քաղաքական իրադարձության հետ չեմ փոխել ու չեմ փոխի։ Իսկ դուք դա արել ես։
Հ.Գ. Իսկ զավթիչների ու արժեքների ավերիչների Ձեր դեսից դենից ձևավորված հավաքույթի պղծություններն էլ բոլորիս աչքի առաջ են, իսկ մնացածն էլ ցույց կտա ժամանակը։
Հ.Գ. Նիկոլի շուրջը հավաքված ու պատահմամբ մի տեղում ժողված այսքան դատարկություն հավաքելն էլ է իրապես բարդ»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ