ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հենց վարչապետի թողտվությամբ երկրում կարող է ստեղծվել վտանգավոր նախադեպ 05/11/2020 13:24 | Մեկնաբանություն
«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր, իրավաբանական գիտությունների թեկնածու Արթուր Ղազինյանն ակնկալում է ստանալ մի քանի հարցերի պատասխաններ, որոնք վերաբերում են օրեր առաջ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին։
Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԱԺ-ում տեղի ունեցած իրադարձություններն և դրան հաջորդած «քաղաքական ելույթները», ինձ մոտ՝ որպես իրավաբանի, առաջացնում են մի շարք հարցեր, որոնց պատասխաններն ակնկալում է ստանալ մեր հասարակության եթե ոչ բոլոր, ապա, համենայն դեպս, գերակշիռ մասը։
Այսպես.
1. բոլորիս աչքի առաջ Սասուն Միքաելյանը, ապա նաև «Իմ քայլը» խմբակցության առնվազն երկու այլ պատգամավորներ, ԱԺ նիստերի դահլիճում ծեծի ենթարկեցին ընդդիմադիր խմբակցության ղեկավարին՝ վարչապետ Փաշինյանի լուռ համաձայնությամբ: Վերոնշյալ անձանց արարքն իր մեջ առերևույթ առնվազն պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ կամ այլ բռնի գործողություններ կատարելը) նախատեսված հանցակազմի տարրեր, չնայած որ կարող է քննարկվել նաև խուլիգանության հանցակազմը։
Հաջորդիվ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադառնալով հիշատակված միջադեպին, հավելեց, որ դատապարտում է բռնության ցանկացած դրսևորումները, ապա՝ հպանցիկ նախատելով իր ընկեր եվ եղբայր Սասուն Միքաելյանին բացառապես սադրանքներին տրվելու համար, ստանձնեց վերջինիս պաշտպանի դերը, եվ ԻՐԱՎԱԿԱՆ պետության գլխավոր ամբիոնից փորձեց արդարացնել առերեվույթ հանցավոր արարքը:
Չցանկանալով խախտել անմեղության կանխավարկածի սկզբունքը, ես զերծ կմնամ քննարկվող միջադեպը հանցագործություն որակելուց, բայց եվ այնպես, ինձ համար ամենևին անհասկանալի մնաց վարչապետի կողմից մեջբերած կաշառքի պրովոկացիայի դրվագը։
Ակնհայտ է, որ վերջինս դրանով փորձում էր անալոգիա կիրառել եվ տեղի ունեցածը հասարակությանը մատուցել որպես պրովոկացիայի կամ սադրանքի արդյունք, դրանով իսկ արդարացնելով բռնություն գործադրած անձանց արարքը։
Ստիպված եմ արձանագրել, որ վարչապետը չի տիրապետում ՀՀ օրենսդրությանը և չգիտի, որ ի տարբերություն կաշառքի պրովոկացիայի, ՀՀ որևէ իրավական ակտում չկա ծեծի կամ այլ բռնի գործողությունների պրովոկացիայի մասին հիշատակում, եվ միևնույն ժամանակ ՀՀ օրենսդրությամբ նմանատիպ դեպքերում օրենքի անալոգիայի կիրառումն անթույլատրելի է։
Մեկ դիտարկում ևս.
ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպը Նիկոլ Փաշինյանը որակեց որպես քստմնելի սադրանք, իր ասածը հիմնավորելով «Իմ քայլը» դաշինքի կին պատգամավորների հասցեին սոցցանցերում բռնաբարության սպառնալիքներ հնչեցնելու հանգամանքով։
Նման «հիմնավորումները» պատահական չէին, քանի որ Մարուքյանի գործողություններում առհասարակ բացակայում էր սադրանքի որևէ դրսեվորում։
Վերջինս, Սասուն Միքաելյանի կողմից «дешёвка, հոպար» պիտակավորման եվ «կտամ կցխեմ» սպառնալիքից հետո, պարզապես փորձում էր մոտենալ Ս.Միքաելյանին, հավանաբար պարզաբանումներ ստանալու կամ պատիվ պահանջելու նպատակով, բայց...չհասցրեց։
Ուստի, հետևություններ անելով վարչապետի վերը հիշատակված փաստարկներից, կրկին հարց է ծագում Ն.Փաշինյանին. արդյո՞ք կարելի է արդարացի և հիմնավորված համարել սոցցանցերում անհայտ օգտատերերի կողմից իմքայլական պատգամավորների հասցեին անպարկեշտ մեկնաբանություններ անելու համար ընդդիմադիր խմբակցության ղեկավարին ծեծելու հանգամանքը։ Եթե ոչ, ապա ի՞նչ պատճառով հիշատակեցիք այդ մասին, իսկ եթե այո՝ ապա ինչու՞ հենց Էդմոն Մարուքյանին։
Ասեմ ավելին, ծեծկռտուքից հետո Սասուն Միքաելյանը, շարունակելով հակաօրինական վարքագծի դրսևորումը, Մարուքյանի հասցեին հնչեցրեց «վիզդ կկտրեմ» սպառնալիքը, որն իր հերթին պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի տարրեր (սպանության կամ առողջությանը ծանր վնաս հասցնելու սպառնալիք հասցնելը):
Ելնելով վերոգրյալից և հիմնվելով բացառապես ՀՀ գործող օրենքների վրա կարելի է աներկբա փաստել հետևյալը.
1. Իրավական պետությունում բոլորը հավասար են օրենքի առջև և չպետք է լինեն արտոնյալ կարգավիճակ ունեցող անձինք, անկախ նրանց կուսակցական պատկանելիությունից, արժանիքներից, կամ որևէ այլ հանգամանքներից։
2. Նույնիսկ սադրանքի առկայության պայմաններում, (ինչը թեև տվյալ դեպքում ի սպառ բացակայում էր) օրենքի տեսանկյունից, անթույլատրելի է ֆիզիկական ուժի և բռնության գործադումը, իսկ նմանատիպ գործողությունների առկայության պայմաններում պատկան մարմինների կողմից արարքին պետք է տրվի քրեաիրավական գնահատական և ոչ թե հնարավոր է բավարարվել թեկուզ և երկրի առաջին դեմքի կողմից մեղավորին խրախուսական խրատելով։
Հակառակ դեպքում հենց վարչապետի թողտվությամբ երկրում կարող է ստեղծվել վտանգավոր նախադեպ, որպիսի պայմաններում հետագայում նմանատիպ հանցավոր արարքների համար մեղադրվող ՀՀ «հպարտ» քաղաքացիները, հղում կատարելով օրենքի միատեսակ կիրառման սկզբունքի վրա, արդարացիորեն իրավունք կունենան պահանջել քրեական պատասխանատվության փոխարեն իրենց նկատմամբ ևս կիրառել հանրային պարսավանթի ենթարկելու, կամ նույնիսկ՝ ամոթանք տալու մեթոդը։
Հաշվի առնելով «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների արարքի հանրային նվազ վտանգավորությունը, քրեական գործ կարող է հարուցվել տուժողի՝ տվյալ պարագայում ընդդիմադիր խմբակցության ղեկավար Մարուքյանի մասնավոր գանգատի հիման վրա: Կլինի՞ այդպիսի գանգատ, չգիտեմ, վստահ չեմ . . .
Այսպիսով հարկ է արձանագրել, որ Մարուքյանի մասնավոր գանգատի առկայության դեպքում ՀՀ ՀՔԾ պարտավոր է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների դեմ հարուցել քրեական հետապնդում:
Հաջորդիվ ՀՀ գլխավոր դատախազը Ազգային ժողովին կմիջնորդի զրկել պատգամավորներին անձեռնմխելիությունից և մեր քաղաքացիները կհամոզվեն, որ Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է, «Լուսավոր Հայաստանը» ընդդիմադիր կուսակցություն է, իսկ ՀՀ բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առջև»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից