ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դավիթ Շահնազարյանը պահանջում է քրեական հետապնդում սկսել Նիկոլ Փաշինյանի դեմ 05/11/2020 11:12 | ԼՐԱՀՈՍ
ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանն այսօր տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Ադրբեջանի իրական նպատակը ոչ միայն իր նախաձեռնած պատերազմում կրած պարտության հետևանքով կորցրած և Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի տարածքները վերադարձնելն ու իրեն վերաենթարկելն է, այլև, թող զարմանալի չթվա, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերին, մայրաքաղաք Երևանին, Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքին տիրանալը։ Ադրբեջանի այս զավթողական, հակահայկական ծրագրերն ու նպատակները, ի պաշտոնե հանդես գալով, բազմիցս բարձրաձայնել են Ադրբեջանի նախագահը և այլ բարձրաստիճան ղեկավարներ։
Տարբեր պետությունների հետ երկկողմ հարաբերություններում, ինչպես նաև ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում, Եվրամիությունում, ԱՊՀ-ում, Չմիավորված պետությունների կազմակերպությունում, Իսլամական համագործակցության կազմակերպությունում, Թյուրքախոս պետությունների համագործակցության խորհրդում և այլ միջազգային հարթակներում, տեղական ինքնակառավարման մարմիններում Ադրբեջանական Հանրապետությունը մանիպուլյացիաների, խաբեության միջոցով շարունակում է նպատակ հետապնդել հասնելու Հայաստանի Հանրապետությանը խարազանող որոշումների, բանաձևերի, հայտարարությունների, հռչակագրերի ընդունմանը, որոնցում Հայաստանը ներկայացվում է որպես ագրեսոր, օկուպանտ, ցեղասպան պետություն։
ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Պետական դավաճանությունը՝ թշնամու կողմն անցնելը, ... կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար ԱՅԼ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»:
2020թ․ մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովում վարչապետ Ն.Փաշինյանն ի պաշտոնե արած հայտարարությունը, որ Ադրբեջանը կառուցողական է՝ քաղաքական և բարոյական բացահայտ օգնություն է Ադրբեջանի թշնամական գործունեությանը ընդդեմ Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության, ներառյալ միջազգային օգնություն Ադրբեջանի՝ նոր պատերազմ սկսելու իր ծրագրերն ու նպատակները միջազգային հանրության առաջ հիմնավորելու ու առաջ մղելու ջանքերին։
Վարչապետ Փաշինյանի այս հայտարարությունը առերևույթ համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված հանցակազմին։
Սույն հայտարարությունը հաղորդում է հանցագործության մասին: ՀՀ գլխավոր դատախազությունը դրա հիման վրա պարտավոր է օրենքով սահմանված կարգով անհապաղ նախաձեռնել նյութերի նախապատրաստում ու քրեական գործի հարուցում, որի շրջանակներում պետք է քրեական հետապնդում հարուցվի վարչապետ Փաշինյանի դեմ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ՝ «Պետական դավաճանություն» հոդվածով»։
Դավիթ Շահնազարյան
11-ը մայիսի, 2020 թ․, Երևան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ