ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ավետիք Չալաբյան. «Նոր» արտաքին քաղաքականության պերճանքը և թշվառությունը 05/11/2020 13:10 | Մեկնաբանություն
«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոր արտաքին քաղաքականություն ստեղծելու հայտարարության վերաբերյալ։
Նա գրել է.
«Անցած շաբաթ Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ ծեծկռտուքը ստվերեց այն բովանդակային քննարկումները, որոնք շաբաթվա ընթացքում տեղի էին ունենում Կառավարության 2019 թ․ ծրագրի կատարողականի շրջանակներում, այնինչ դրանցից ոմանք շատ ավելի կարևոր են իրենց էությամբ, և հատուկ անդրադարձ են պահանջում։ Մասնավորապես, մեր երկրի համար առանցքային նշանակություն ունի արտաքին քաղաքականությունը, քանի որ առանց նրա, շատ դժվար է զուտ ռազմական միջոցներով անվտանգություն և խաղաղություն ապահովել մեր գերլարված տարածաշրջանում։
Ելույթ ունենալով այս թեմայով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախորդած ժամանակաշրջանում, իր գլխավորած կառավարությունը ոչ թե պարզապես զարգացրել է Հայաստանի արտաքին քաղաքականությունը, այլ փաստացի նոր արտաքին քաղաքականություն է ստեղծում, հենվելով Հայաստանի ինքնիշխանության և շահերի նորովի գիտակցության վրա։ Կարելի էր եզրակացնել, որ այդպիսի քաղաքական նորարարությունը պետք է մեզ շոշափելի դրական արդյունքներ բերած լիներ, բայց իրականում, ոչ միայն այդ արդյունքները այդքան էլ տեսանելի չեն, այլև որոշ ուղղություններով ուղիղ հակառակն է տեղի ունենում։ Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերություններում լարվածության մասին արդեն բազմիցս է խոսվել, Հաղթանակի տոնակատարության ընթացքում երկրների ղեկավարների միջև շփման բացակայությունը ևս մեկ անգամ դա հաստատեց, բայց այնպես չէ, որ հարաբերությունները մեր այլ ավանդական գործընկերների հետ էապես բարելավվել են, կամ նոր ազդեցիկ գործընկերներ են հայտնվել։
ԱՄՆ հետ հարաբերություններում վիճակը առկախված է։ Մի կողմից, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը ավելացրել է Հայաստանի Հանրապետությանը հատկացվող օժանդակության ծավալը, մյուս կողմից դադարեցրել է Արցախի Հանրապետությանը ավանդաբար տրամադրվող օժանդակությունը։ Մի կողմից, անցյալ տարի ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևեր ընդունեցին, մյուս կողմից, գործադիր իշխանության մակարդակով, շփումը պրակտիկորեն բացակայում է, և որևէ համատեղ քաղաքական օրակարգ մինչև հիմա չի ձևավորվել։ Չինաստանի հետ, որը խոշորագույն խաղացողն է մեր մայրցամաքում, անցյալ տարի մայիսին ստորագրվեց մուտքի արտոնագրերի ազատականացման պայմանագիրը, սակայն քաղաքական երկխոսությունը դրանից հետո փաստացի կանգ է առել։ Մեր ավանդական գործընկեր համարվող Իրանի դեպքում, որի հետ մենք մշտապես ունեինք տնտեսական և քաղաքական համագործակցության ծավալուն օրակարգ, անցած տարի պրատիկորեն ևս որևէ առաջընթաց չի գրանցվել։ Ցանկը կարելի է շարունակել, բայց թերևս բացառությամբ Եվրոպական Միության, որն անցյալ տարի որոշակիորեն ընդարձակել է Հայաստանին հատկացվող ֆինանսական օժանդակությունը, որևէ այլ ուղղությամբ տարվա ընթացքում շոշափելի առաջընթաց չկա, և դա նույնիսկ ակնհայտ է դառնում Կառավարության 2019 թ․ ծրագրի կատարողականի ուսումնասիրությունից։
Սա չի կարող պարզապես զուգադիպություններով բացատրվել։ Հաշվի առնելով, որ արտաքին քաղաքական գերատեսչության անձնակազմը անցած տարվա ընթացքում մեծ փոփոխությունների չի ենթարկվել, ետընթացի պատճառները այլ տեղ է պետք փնտրել։ Իմ տպավորությամբ, հիմնական խնդիրը Հայաստանի իշխանությունների վարած անհետևողական քաղաքականությունն է, զուգորդված սեփական ուժերի և կարևորության գերագնահատմամբ, իսկ որոշ դեպքերում նաև՝ անտակտության ակնհայտ դրսևորումներով։ Վերջինի օրինակները բազմաթիվ են՝ գեներալ Յուրի Խաչատուրովի սկանդալային հետկանչը ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնից, ՌԴ նախագահի ոչ պատճաշ ընդունելությունը ԵԱՏՄ Երևանի հոկտեմբերի գագաթնաժողովում, մինչ այդ Պեկինում ապրիլին տեղի ունեցած «Մեկ գոտի մեկ ճանապարհ» կարևորագույն գագաթնաժողովում Հայաստանի մասնակցության անլուրջ մակարդակը, Իրանի հասցեին «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Կոնջորյանի հնչեցրած անպատասխանատու մեղադրանքները, Վենետիկի հանձնաժողովի հասցեին արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մեղադրանքները, և այդպես շարունակ։
Այս ամենը կարելի է հիմա խրոխտ տեսքով անվանել Հայաստանի ինքնիշխանության դրսևորումներ, սակայն դրանց արդյունքում մեր ինքնիշխանությունը դույզն ինչ չի ամրապնդվել, փոխարենը Հայաստանի իշխանությունները ձեռք են բերել կամակոր և անբարեհույս գործընկերների հեղինակություն, և վերջերս դրա մասին խոսակցությունները արդեն բացահայտ բնույթ են ստացել։ Իրականում, գործող իշխանությունը, հստակ ռազմավարությամբ, նպատակասլաց և նախաձեռնող արտաքին քաղաքականություն կառուցելու փոխարեն, արտաքին հարաբերություններում պրոյեկտում է իր վիճելի և խնդրահարույց ներքաղաքական օրակարգը, և դա տարբեր ուղղություններով բերում է հակասությունների և խնդիրների կուտակման։ Հաշվի առնելով, որ երկկողմ հարաբերությունները հիմնական գործընկերների հետ անմիջականորեն ազդում են նաև Արցախյան կարգավորման բանակցությունների վրա, զարմանալի չի, որ վերջին շրջանում մենք այնտեղ ոչ միայն որևէ առաջընթաց չենք տեսնում, այլև տեղի են ունենում մեր համար ակնհայտորեն անբարենպաստ զարգացումներ։
Եթե չլիներ Արցախի հարցը և համավարակով պայմանավորված աննախադեպ ճգնաժամը, այս ամենին կարելի կլիներ դիմանալ, և այս իշխանության բնականոն փոփոխությունից հետո, ապագայում աստիճանաբար բարելավել հարաբերությունները մեր գործընկերների հետ, որոնք, ի վերջո, անկախ պահի իշխանություններից, արժևորում են հարաբերությունները Հայաստանի և հայության հետ։ Արցախի հարցը և համավարակը, սակայն, այս ամենին լրացուցիչ սրություն են հաղորդում, և պահանջում են ավելի կտրուկ քայլեր՝ կանխելու հնարավոր անշրջելի կորուստները։ Այս իշխանությունը արդեն սպառել է թե ներսում, թե դրսում իր քաղաքական «մեղրամիսը», ուստի կամ առաջիկայում իր մեջ ուժ ու կարողություն կգտնի շտկելու իր արտաքին քաղաքական ուղեգիծը, կամ էլ հասարակությունը ստիպված կլինի հրաժարվել նրա հետագա ծառայություններից և ձևավորել այնպիսի իշխանություն, որը համարժեք կլինի երկրի առջև ծառացած իրական մարտահրավերներին»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից